Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գլոբալ տաքացման և կլիմայական փոփոխությունների պայմաններում աշխարհի տարբեր տարածաշրջաններում հաճախակիացել են եղանակային անոմալիաները և բնական աղետները։ Ուստի, ոչ մի երկիր ապահովագրված չէ դրանից։ Այլ հարց է, թե ինչպես են կառավարությունները պատրաստվում աղետների հնարավոր սցենարներին։ Հայաստանի հյուսիսային հատվածում անձրևներից առաջացած ջրհեղեղը ցույց տվեց, որ աղետի վտանգի գնահատումը մեծապես անտեսված է։ Հայաստանում, որպես կանոն, մինչև աղետ տեղի չի ունենում, իշխանությունները չեն մտածում դրա հավանականության ու հետևանքների հնարավոր մեղմացման մասին։

Այդպես ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվեց աղետի գոտի, բայց արդեն ահռելի վնաս է հասցված։ Նախ՝ չի ստուգվում ճանապարհների վիճակը, թե արդյոք դրանք ի վիճակի են դիմակայելու ջրի հոսքին։ Ու, ինչպես երևում է, համապատասխան ջրահեռացման համակարգերը կա՛մ չկան, կա՛մ էլ նորմալ չեն գործում։ Տպավորություն է, որ ճանապարհներն ուղղակի հենց այնպես ասֆալտապատվում են, ու համարվում է հիմնանորոգման հարցը կամ կառուցման հարցը լուծված։ Նույնիսկ Երևանում, երբ մի քիչ երկար հորդառատ անձրև է տեղում, փողոցներում ջրհեղեղ է սկսվում, անցումների տակ այնպիսի քանակությամբ ջուր է կուտակվում, որ անհնար է դառնում երթևեկելը։ Իսկ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհները առավել ևս պետք է հատուկ ուշադրության առարկա լինեն ու հարկ եղած դեպքում պաշտպանված լինեն պատնեշներով։

Օրինակ՝ երբ ասֆալտապատվում էր Ալավերդիի ճանապարհը, իշխանությունները հպարտանում էին դրանով։ Բայց հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ գետը կարող է նաև դուրս գալ իր հունից։ Ու համացանցում տարածված նկարներից պարզ է դառնում, թե ինչպես է Դեբեդի վարարման արդյունքում գրեթե ամբողջությամբ քանդվել ճանապարհի մի հատվածը։ Ու ընդհանրապես, գետի ափին մոտիկ ենթակառուցվածքները բարձիթողի վիճակում են։ Ո՞վ պետք է ստուգի կամուրջները, ճանապարհները և այլ շինությունները, հո միայն ասֆալտ անելով չէ։ Նախ՝ պետք է բարձրացվի այն կառույցների ու դրանց ղեկավարների պատասխանատվության հարցը, ովքեր պատասխանատու են այս հարցում։ Չնայած այս հարցում ակնկալիքներ ունենալն անօգուտ գործ է, քանի որ Հայաստանում արդեն այնպիսի միջավայր է ձևավորվել, որ բացթողումների, թերացումների և թուլակամության համար ոչ թե պատժվում են, այլ խրախուսվում։

Օրինակ՝ տեսնում ենք, թե ինչպես են Տավուշի հատվածում տարածքների հանձնմանը նպաստած զինվորականները կոչումներ և այլ պարգևներ ստանում, իսկ նախկինում մեծ ջանքեր ու հերոսություն էր անհրաժեշտ նման կոչումների արժանանալու համար։ Այս դեպքում էլ պատասխանատու պաշտոնյաները գովեստների կարժանան, չէ՞ որ ջրհեղեղը կարող էր ավելի ուժգին լինել, բայց «այդ պաշտոնյաների ստացած պարգևավճարների հաշվին եղանակը որոշել է մեղմ գտնվել»։ Ինչ-որ կատարվում է Հայաստանի շուրջ, իշխանությունները փորձում են ներկայացնել վատի ու վատագույնի դիլեմայի ներքո։ Մի կարևոր հանգամանք ևս կա, որը պետք է անպայման հաշվի առնել։

Աղետի պատճառով մի քանի օր փակվել էր դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը (Վանաձոր – Ալավերդի – Այրում Բագրատաշեն), որը դեպի Վրաստան դուրս եկող կապուղիներից մեկն է։ Փոխարենը խորհուրդ էր տրվում Վրաստան գնալու կամ Վրաստանից գալու դեպքում անցնել այլընտրանքային երթուղիներով՝ «Գոգավան մ/տ» Տաշիր - Ստեփանավան - Վանաձոր - Երևան, «Բավրա մ/տ» - Գյումրի - Երևան։ Բայց նախ՝ Գոգավանի անցակետը չի կարող «մրցակցային» լինել, քանի որ ամեն ուղղությամբ ընդամենը մեկ անցուղի է գործում, և այն չի կարող միաժամանակ բավարարել և՛ բեռնատարների, և՛ մարդատարների հոսքը, առավել ևս այն դեպքում, երբ Բագրատաշենի անցակետը չի գործում։

Պլյուս՝ այդ օրերին էապես տուժել էր նաև Տաշիրի տարածաշրջանը, և այստեղ ևս ճանապարհների լիարժեք անցանելիության խնդիր կար: Այս տեսանկյունից Բավրայի անցակետը համեմատաբար հարմար է, բայց այն չի կարող սպասարկել այն ծավալները, որ սպասարկվում են Բագրատաշենի անցակետում։ Մյուս կողմից էլ՝ Բավրայով գնալու դեպքում, օրինակ՝ դեպի Թբիլիսի ճանապարհը 70-80 կմ-ով երկարում է։ Ու հարցն այն է, որ այս վիճակն ստեղծվեց այն դեպքում, որ Ալավերդիով անցնող ճանապարհը, որը տանում է դեպի Բագրատաշեն, այլընտրանքային է: Հիշեցնենք, որ հիմնական ճանապարհը անցնում էր Նոյեմբերյանով։ Էլ ի՞նչ ցույց տվեց այս վիճակը: Այն, որ պարբերաբար բոլորը բարձրաձայնում էին այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հատվածում Ադրբեջանին տարածքներ հանձնելով՝ մեծ վտանգներ է ստեղծելու միջպետական հաղորդակցության համար:

Ինչ վերաբերում է այս հատվածում այլընտրանքային ճանապարհին, ապա ոչ մի հույս չկա, որ այն հնարավոր կլինի շահագործել կարճ ժամկետում: Մյուս կողմից՝ կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե խնդիր ունենանք գազամատակարարման հարցում, հատկապես այն պարագայում, երբ Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը 4 գյուղերի շրջանակում հանձնվել է Ադրբեջանին։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների ուշք ու միտքը Ադրբեջանի շահերը սպասարկելն է, ոչ միայն միակողմանիորեն, այլև առանց Հայաստանի համար այլընտրանքային լուծումներ ստեղծելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»
Ամենադիտված