Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Newizv.ru-ն «Իրավիճակը Հայաստանում. բողոքի ցույցեր, Առաջին ալիքի արգելափակում և Եկեղեցու հետ «պատերազմ»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում անհանգիստ է, ընդդիմությունը քաղաքացիական անհնազանդություն է ցուցաբերում և պահանջում վարչապետի հրաժարականը։ Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում սկսած ապրիլից, որոնց պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հետ համաձայնությունն էր։ Դժգոհ հայերին առաջնորդում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը հանրահավաքների ժամանակ կոչ է արել Փաշինյանին հրաժարական տալ։

Բացի այդ, նա վարչապետի պաշտոնի թեկնածուն է։ Բայց Փաշինյանը, դատելով վերջին օրերի լուրերից, չի պատրաստվում այդքան հեշտությամբ հանձնվել։ Նա խոստացել է «հոգ տանել» Հայ առաքելական եկեղեցու մասին՝ ընդգծելով, որ նրա առաջնորդների պահվածքը վտանգ է ներկայացնում հայկական արժեքների համար։ «Փորձ է արվում մեզ մեղադրել որոշակի արժեքների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չցուցաբերելու մեջ։ Կարծում եմ, որ դա ամենևին չի արտացոլում իրականությունը, քանի որ եթե որոշակի կառույցների ներսում մարդիկ իրենց գործողություններով վարկաբեկում և զրոյացնում են համազգային նշանակության ինստիտուտները, ես չեմ ասի, որ դա կառավարության գործը չէ։ Դա մեր գործն է, և մենք պետք է դա անենք։ Բայց դա կաբինետի մեղքը չէ»,ընդգծել է Հայաստանի վարչապետը: Ըստ Yerevan Observer տելեգրամյան ալիքի, կառավարության ղեկավարը արդարադատության նախարարությանը հանձնարարել է պատրաստել անհրաժեշտ իրավական հիմքեր Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը կասեցնելու համար։

Դրա պատճառը լինելու է նրա գործունեության սահմանադրականության ստուգումը, որը կապված է զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման և հասարակության ապակայունացման հետ։ Ըստ աղբյուրի, ստեղծվել է Վեհափառին բռնելու խումբ, ինչպես նաև Գալստանյանին և նրա շրջապատին արգելափակող ստորաբաժանումներ։ Նրանք պատրաստ են գործել և միայն հրամանների են սպասում։ Նմանատիպ փորձեր արդեն արվել են։ Այսպես, Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է իշխանությունների գործողությունները, որոնք ոստիկանության օգնությամբ սահմանափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր, որը նվիրված է Առաջին հանրապետության անկախության համար մղվող մարտերում զոհված հայերին։ Հոգևորականներին արգելել են մտնել ու աղոթք անել հուշարձանի դիմաց։ «Փաշինյանը, իհարկե, կմնա պատմության մեջ: Նա արդարադատության նախարարությանը հանձնարարել է «իրավական հիմք նախապատրաստել» Հայ առաքելական եկեղեցու՝ հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկի գործունեությունը կասեցնելու համար։

Եթե դա տեղի ունենա, ապա Փաշինյանը հայոց պատմության մեջ կմնա ինչ-որ տեղ Եզդեգերդ Երկրորդի կողքին, որը փորձել է քանդել հայկական եկեղեցին 5-րդ դարում»,իր տելեգրամյան ալիքում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Դյուկովը։ Արևելագետ Կարինե Գևորգյանն էլ իր Տելեգրամ-ալիքում չի բացառել, որ Հայաստանի իշխանությունը կարող է դիրքերը կորցնել ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով։ Արևել յան Եվրոպայի հետազոտությունների OSW լեհական կենտրոնն էլ կարծում է, որ Փաշինյանը, հարմարվելով հանգամանքներին, գործում է արդյունավետ, և ընդդիմությունը չի կարողանա պայմաններ ստեղծել նրա տապալման համար։ «Վերջին տարիներին մի քանի անգամ Փաշինյանին տապալելու փորձեր արվել են, բայց հանրային լայն աջակցության բացակայությունը և հին էլիտայի վարկաբեկումը հնարավորություն է տվել նրան՝ արագ չեզոքացնել սպառնալիքը»,- նշել են հետազոտողները։

Միաժամանակ ընդգծվել է արքեպիսկոպոս Գալստանյանի դրական կերպարը, որը չի մասնակցել քաղաքականությանը և դրսևորում է չափավոր հռետորաբանություն՝ առանց Ռուսաստանի հետ տեսանելի կապերի։ OSW-ն նաև նշում է, որ վարչապետն անգամ կարողացել է իր օգտին օգտագործել ջրհեղեղը, որից տուժել է նաև Տավուշի մարզը։ Փաշինյանը ժամանել է աղետի գոտի այն ժամանակ, երբ ցուցարարները ներխուժել են նրա նստավայր և փակել ճանապարհները։ Երթևեկության հետ կապված բարդությունները ներկայացվել են որպես գործողություններ, որոնք պոտենցիալ խոչընդոտում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Միաժամանակ ռուսական Առաջին ալիքն է դադարեցրել իր աշխատանքը Հայաստանում։ Կառավարությունը հայտարարել է, որ դա պայմանավորված է հեռուստաալիքի 2,5 ամսվա պարտքով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Գերատեսչության ղեկավարը խոստացել է վերականգնել ալիքի հեռարձակումը, երբ պարտքը մարվի։ «Ռուսաստանի Առաջին ալիքի հեռարձակումն արգելափակվել է Հայաստանի իշխանությունների կողմից: Նրանք դա արել են Առաջին ալիքում Պետդումայի պատգամավոր Զատուլինի ելույթից հետո, որն ասել է, թե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի դեմ քաղաքականություն են վարում և դա անում են բացահայտ ու վիրավորական։ Այսպիսով, Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով հաստատում են Զատուլինի խոսքերը»,- իր տելեգրամյան ալիքում նշել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հերքել է երկրում ներքաղաքական ճգնաժամի առկայությունը, և դա՝ չնայած քաղաքացիական անհնազանդության հազարավոր ակցիաներին։

Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է շփվել Գալստանյանի հետ, սակայն «այն տեխնիկական ընթացակարգերի շրջանակներում, որով անցնում են մյուս քաղաքացիները»։ Հատկանշական է այն, որ ժամանակին բողոքի ակցիաների («թավշյա հեղափոխություն») շնորհիվ է Փաշինյանը կարողացել դառնալ վարչապետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարից
Ամենադիտված