Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում աշխարհաքաղաքական դիմակայության նվազման միտումներ այդպես էլ չեն նկատվում։ Ուկրաինայում և Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընթացքի մեջ են։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները շարունակում են սրվել։ Մինչև Ռուսաստանը որոշակի հաջողություններ է գրանցում ռազմի դաշտում, Արևմուտքում ավելացնում են Ուկրաինային հատկացվող օգնության ծավալները։ Անգամ խոսվում է այն մասին, որ Ուկրաինան հակահարձակում է սկսելու՝ ռուսական զորամիավորումների առաջընթացը կանխելու նպատակով։ Սակայն ռազմական ոլորտի փորձագետները առանձնապես հավանական չեն համարում, որ Ուկրաինան կարող է լուրջ հաջողություններ գրանցել ու հետ վերցնել այն տարածքները, որոնք անցել են ռուսական վերահսկողության տակ։

Միաժամանակ Ռուսաստանի կողմից հնչում են բանակցություններ սկսելու առաջարկներ, որոնք, բնական է, պետք է լինեն ռուսական կողմի առաջարկած պայմաններով ու նախատեսեն Ուկրաինայի ապառազմականացում, սակայն Ուկրաինան չի համաձայնում։ Արևմուտքում դեռևս կարծում են, որ Կիևը կարող է հաջողության հասնել, և Ուկրաինային տրամադրվող օգնության չափերի մեծացման արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը չի կարող դիմակայել ռազմական պահանջների բավարարման ուղղությամբ նկատվող ճնշմանը։ Բայց ռուսական տնտեսությանը հաջողվում է վերականգնվել ու նույնիսկ աճ արձանագրել, որին նպաստել է ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի բարձր աճը։

Ու եթե նախկինում Ռուսաստանից հումքի արտահանումը և արտադրանքների ներկրումը ուղղված էր դեպի Արևմուտք ու մասնավորապես Եվրոպա, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Ռուսական տնտեսության արտաքին գործընկերության հիմնական վեկտորը փոխվել է դեպի Արևելք, և Ռուսաստանի խոշոր գործընկերներն են դարձել Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և ասիական այլ երկրներ։ Առկա իրավիճակից տնտեսական առումով օգտվում է նաև Թուրքիան, որը չի միացել արևմտյան պատժամիջոցներին։ Թուրքական բազմաթիվ ընկերություններ մուտք են գործում ռուսական շուկա՝ լրացնելու արևմտյան բիզնեսի դուրս գալու հետևանքով առաջացած բացը։ Բայց Արևմուտքը ճնշում է գործադրում այն երկրների նկատմամբ, որոնք տնտեսապես սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ և այդ երկրին արևմտյան տեխնիկա ու տեխնոլոգիաներ փոխանցում։

Օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն անձամբ այցելեց Չինաստան՝ զգուշացնելու այդ երկրին, որ չինական ընկերությունները դադարեցնեն երկակի նշանակության ապրանքների ու տեխնիկայի մատակարարումը Ռուսաստանին, քանի որ դրանք կարող են կիրառվել ռազմական նպատակներով։ Հավաքական Արևմուտքը չի համաձայնում ընդունել Ուկրաինայի մասով Ռուսաստանի հաշտության առաջարկները. արևմտյան էլիտայի ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանի հաղթանակը հանգեցնելու է առկա աշխարհակարգի փոփոխության, որտեղ գերիշխող դիրքեր ունի Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այսինքն, Արևմուտքի գերիշխանության ժամանակաշրջանն ուղղակի կավարտվի։ Ու արևմտյան վերլուծաբանները հիմնականում այն կարծիքին են, որ Ռուսաստանի հաղթանակը կմեծացնի նաև Չինաստանի ռևիզիոնիստական ձգտումները։

Պեկինն, իր աչքի առաջ ունենալով Ուկրաինայում տեղի ունեցած սցենարը, կարող է ներխուժել Թայվան և այն միացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը։ Հենց դրանով է պայմանավորված, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Թայվանին՝ մատակարարելով նաև տարբեր տեսակի սպառազինություններ, իսկ Չինաստանը կղզի ներխուժման սցենարներ նախատեսող զորավարժություններ է իրականացնում։ Բայց եթե Արևմուտք-Չինաստան հարաբերությունների լարվածությունը դրսևորվում է հիմնականում Թայվանի շուրջ, ապա Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը Ուկրաինայից բացի ընդգրկում է հետխորհրդային տարածքի այլ երկրներ։ Մեծ է հավանականությունը, որ Վրաստանը, Մոլդովան ու Հայաստանը կարող են դառնալ երկու խոշոր աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ։

Բայց հաշվի առնելով 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի փորձը՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները փորձում են հնարավորինս հավասարակշռված քաղաքականություն վարել ու չտրվել Արևմուտքի՝ Վրաստանը հակառուսական պլացդարմ դարձնելու նկրտումներին։ Ուստի, Վրաստանում գերիշխում է այն մոտեցումը, որ իրենք պատրաստ են կռվել իրենց երկրի համար, բայց ոչ՝ ՆԱՏՕ-ի շահերի։ Իրավիճակը հատկապես բարդ է Հայաստանի պարագայում, քանի որ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց հարաբերությունները կառուցել Արևմուտքի հետ հենց հակառուսական հողի վրա։ Առանց այն էլ պատերազմում պարտություն կրած Հայաստանի համար այս քաղաքականությունը հղի է բազմաթիվ վտանգներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները
Ամենադիտված