Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական կշեռքի վրացական բալանսը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պայմաններում Վրաստանում նույնպես լարված ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։ Խնդիրն այն է, որ Վրաստանը աշխարհաքաղաքական կարևոր դիրք է զբաղեցնում թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի համար, և որոշակի առավելություն կարող է տալ կողմերից յուրաքանչյուրին։ Նախ՝ Արևմուտքը փորձում է Վրաստանի միջոցով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ կամ Թբիլիսիին քաշել լիովին իր առանցք։ Ու այս հարցում ԱՄՆ ներկայիս վարչակազմը շտապում է, որպեսզի սեփական հանրությանն արտաքին հաղթանակներ ցույց տա, քանի որ Ուկրաինայի հարցում տեղաշարժ չկա։ Բացի այդ, նախընտրական շրջան է, և բացառված չէ, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կարող է հաղթել հանրապետական Դոնալ Թրամփը, որը լիովին այլ մոտեցումներ ունի։

Բայց Վրաստանի իշխանությունները փորձում են հնրավորինս բալանսավորված քաղաքականություն վարել և թույլ չտալ, որ Արևմուտքն իրենց կրկին ներքաշի աշխարհաքաղաքական բախման ուղեծիր։ Դրա համար էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է, որ երկրում «մայդան» չի լինելու։ Նա հիշեցրել է, թե ինչ հետևանքներ ունեցավ Մայդանը Ուկրաինայի համար։ Վարչապետի դիտարկմամբ, «Ուկրաինայի ղեկավարությունը դրսից նշանակվեց՝ մեկ, հետո երկրորդ անգամ, և վերջում նշանակողը պատասխանատվություն չկրեց իրադարձությունների զարգացման համար»։ Իսկ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խորհուրդ է տվել այն երկրներին, որոնք ցանկանում են Վրաստանն Ուկրաինայից հետո ռազմական գործողությունների գոտու վերածել, կենտրոնանալ Բալթյան տարածաշրջանի վրա, քանի որ իրենց համար պատերազմն անցյալում է։

Պետք է նկատի ունենալ, որ եթե Վրաստանը հայտնվի լիովին Արևմուտքի թելադրանքի տակ, ապա դրա արդյունքում Ռուսաստանը կկորցնի դեպի հարավ իր ազդեցությունը տարածելու հնարավորությունը, իսկ հետո հեշտ կլինի Հայաստանին ևս բերել արևմտյան ուղեծիր։ Ու Ռուսաստանում շատ լավ հասկանում են այս մասին, դրա համար էլ Մոսկվայից հայտարարություններ են հնչում, որ եթե չկարողացան լուծել Ուկրաինայի հարցերը, ապա խնդիրներ են ունենալու նաև հետխորհրդային այլ երկրների հետ կապված։ Պատահական չէ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարում է, թե Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում, դրանով իսկ հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ եթե Արևմուտքը վերջնականապես հաստատվեց Վրաստանում, ապա հետագայում կարող է խնդիրներ ստեղծվեն նաև Չեչնիայում ու Դաղստանում, երբ Արևմուտքը կսկսի աջակցել այս շրջանների անջատողական ձգտումները։

Բավական է հիշել չեչենական պատերազմների մասին։ Մյուս կողմից էլ՝ եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Սև ծովի մի հատվածը կհայտնվի թշնամական ռազմական միավորման վերահսկողության ներքո ու դրա արդյունքում խոցելի վիճակում կհայտնվի Սևաստոպոլից հետո իր մեծությամբ երկրորդ՝ Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովում ռուսական խոշոր նավատորմը։ Իսկ Ռուսաստանն էլ իր հերթին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջոցով կարևոր ռազմավարական դիրքեր է վերցրել, որը հնարավորություն է տալիս նոր ռազմական կոնֆլիկտի բռնկման պարագայում շատ արագ իր համար խնդիրներ լուծել։ Ռուսաստանը կարող է լուծել նաև Եվրոպայի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ հանգույցների, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի և Հարավային գազային միջանցքի հարցերը։

Ու դրա արդյունքում Եվրոպան էներգետիկ առումով կդառնա առավել խոցելի ու կախված կլինի Ռուսաստանից։ Այսինքն, ՌԴ-ն կարող է պահանջել, որ էներգակիրները հենց ՌԴ տարածքով դուրս գան դեպի Եվրոպա։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը կարող է փակել Թուրքիայի ու Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող տրանսպորտային նախագծերի ճանապարհը, որոնցից մեկն էլ, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է։ Պատահական չէ, որ հիմա Թուրքիայի կողմից ակտիվորեն առաջ է տարվում «Միջին միջանցքի» գաղափարը, որի միջոցով Չինաստանը կարող է կապվել Եվրոպայի հետ։ Անկարան Արևմուտքին շահագրգռելու համար ներկայացնում է այն հանգամանքը, որ այն լիովին շրջանցում է պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի տարածքը և կարող է դառնալ կարևոր այընտրանքային ուղի։ Ու Անկարայից փորձում են նաև այս նախագծի մեջ ներառել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Բացի այդ, միջանցքի նախագիծը դիտարկվում է նաև պանթուրքական ծրագրերի իրականացման համատեքստում, քանի որ այն հիմնականում անցնելու է թյուրքալեզու պետությունների տարածքով, ու Թուրքիան դեպի այդ երկրներ իր ազդեցությունն ընդլայնելու և ինտեգրացիոն գործընթացները խորացնելու հնարավորություն կստանա։ Եթե «Զանգեզուրի միջանցքի» թեման դեռևս հիպոթետիկ է, բայց եթե հանկած ՌԴ-ն որոշի, որ խաթարի Վրաստանով անցնող ու Թուրքիան Ադրբեջանի հետ կապող ճանապարհի և երկաթգծի գործունեությունը, ապա «Միջին միջանցքի» նախաձեռնությունը կարող է ուղղակի հօդս ցնդել։ Ու արդյունքում Մոսկվան կարող է պահանջել, որ Չինաստանը Եվրոպային կապող ցամաքային ճանապարհն անցնի հյուսիսային միջանցքով, այսինքն՝ իր տարածքով։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մյուս կողմից էլ ՌԴ-ն նոր տրանսպորտային միջանցք գործարկելու հնարավորություն է ստանում Վրաստանով, ապա Հայաստանով կապվել Իրանի հետ, ապա դուրս գալ Պարսից ծոց։ Թեհրանը ևս շահագրգռված կլինի այս հարցով՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա անվստահությունը, իսկ մյուս կողմից էլ՝ Իրանը միանգամից դուրս կգա դեպի Սև ծով ու Եվրոպա, իսկ դրանով պանթուրքական նախագծերի ճանապարհը կարող է կտրվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները
Ամենադիտված