Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի. ինչ կորոշի ՈՒԵՖԱ-ն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տպավորություն է՝ կարծես հայկական ֆուտբոլում քաոս է, որը գնալով խորանում ու անկառավարելի է դառնում: Հայաստանի առաջնության այս տարվա հաղթող Երեւանի «Փյունիկ»-ը հայտարարում է, որ խաղադաշտի, մարզումների խնդիր ունի եւ ստիպված է դիմել ՈՒԵՖԱ՝ Վրաստանում խաղերն անցկացնելու թույլտվություն ստանալու համար. բրոնզե մեդալակիր «Արարատ Արմենիա»-ն եւս, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի ֆեդերացիայի հետ, քանզի Հայաստանի գավաթը նվաճելուց հետո՝ պաշտոնական միջոցառման ժամանակ, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարվեց պարգեւ ընդունել ֆեդերացիայի նախագահի ձեռքից եւ, ըստ շրջանառվող լուրերի, այժմ ֆեդերացիայից պահանջում են թիմի ղեկավարությունից հեռացնել Մինասյանին, այլապես նրանք էլ «կարժանանան» «Փյունիկի»-ի ճակատագրին:

Ավելին՝ առժամանակ առկախվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի մի հատվածի հնարավոր վաճառքը կամ փոխանցումը «Արարատ Արմենիային», ինչի մասին խոսել էին տվյալ թիմի ղեկավարները՝ ըստ էության հաստատելով, որ նման բանակցություններ ընթանում են: Ինչ վերաբերում է արծաթե մեդալակիր «Նոա» ակումբին, ապա ֆուտբոլային որոշ մասնագետներ կարծում են, որ այն ամեն վայրկյան կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն պայքարում են բուքմեյքերական ընկերությունների՝ ֆուտբոլում աճող ազդեցության դեմ ու վարում են քաղաքականություն, որն ուղղված է վերջիններիս ֆուտբոլից դուրս մղելուն եւ այն «մաքուր» պահելուն, ինչն ավտոմատ նշանակում է, որ այս ակումբը, շատ հավանական է, որ կունենա խնդիրներ: Չի բացառվում նաեւ, որ «Նոա»-ի խոցելի լինելը կարող է օգտագործվել ֆեդերացիայի ղեկավարության կողմից՝ թիմը «կանտրոլի» տակ պահելու համար:
Հիշեցնենք, որ «ՆՈԱ» ակումբի նախագահը Վարդգես Վարդանյանն է, ով «Դիջիթեյնի» հիմնադիրն է, որը մինչեւ 2017 թվականը կոչվում էր «Տոտո Գեյմինգ»:

Հ.Գ ՀՖՖ-ն ներկայիս ղեկավարները, որոնք նախկին լրագրողներ են, կառույցը դարձրել են շատ փակ ու անհասանելի լրագրողներիս համար: Մենք չենք ստանում ոչ հարցումների պատասխաններ, ոչ ունենում ենք բանավոր հարցադրումների հնարավորություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան
Ամենադիտված