Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում Հայաստանը, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու, պետք է շտապել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, առաջ քաշելով իշխանափոխության հարցը, մատնանշեց, որ մեր երկրի բոլոր խնդիրների աղբյուրը օրվա իշխանությունն է: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում, մասնավորաբար, անդրադառնում ենք «ներկա իշխանություն-ներդրումների բացակայություն» զուգահեռմանը և դիտարկմանը, թե ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, երբ երկրում իշխանափոխություն լինի: Նա նախ ընդգծում է՝ շարժմանը շատ են փորձում քաղաքական ենթատեքստ տալ, բայց այն վերքաղաքական է:

«Եվ իսկապես շատ ճիշտ բնութագիր ու անվանում է ստացել ժողովրդի կողմից՝ «ժողովրդական սրբազան շարժում»: Այն ներկայացնում է հայրենապահպանության գաղափար: Սա, բնականաբար, տնտեսության վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ և առաջացնում է դրական սպասումներ: Վերջին տարիները նկատի առնելով՝ պետք է նշել, որ որևէ տնտեսական ռեֆորմ տեղի չի ունեցել: Սովորաբար խոշորագույն տնտեսական ներդրումների մեջ կարևոր դերակատարություն ունի կառավարությունը, կառավարության անդամի տված խոստումը և նրա հետևողականությունը: Պոտենցիալ խոշոր ներդրողներն անընդհատ տեսել են, որ հետևողականությունը, խոսքի ազատությունն ու արդարությունը բացակայում են: Վիճակագրական ցուցանիշները հիմնավորում են, որ ներդրումներն իրականում Հայաստանում բացակայում են, բացարձակ չկա ներդրում: Նոր շարժումը, որն ուղղված է հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, բնականաբար, տնտեսական տեսանկյունից, ներդրողների տեսանկյունից դրական սպասումներ է առաջացնելու:

Մարդիկ սպասում են փոփոխությունների, դրանից հետո կսպասեն հաստատվող բարքին, այնուհետև, կարծում եմ, կունենանք ներդրումների ակնկալիքներ: Իշխանական քարոզչամեքենան փորձում է բացասական լույսի ներքո լուսաբանել կամ ներկայացնել տեղի ունեցողը: Այդպիսի բան գոյություն չունի, որովհետև Հայաստանում ունենք անվտանգային խնդիր, իսկ դա ներդրման թիվ մեկ խոչընդոտն է, իսկ այս շարժումը նաև անվտանգային խնդիրը վերացնելու վերաբերյալ է: Հետևաբար ներդրումների վրա այն չի կարող բացասական ազդեցություն թողնել: Ընդամենը պետք է սպասել քաղաքական կայունության, այնուհետև անվտանգային կայունության, այնուհետև պետք է հաջորդեն ներդրումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Շարժման ոչ շտապողականությանը քաղաքացիները երկու կերպ են արձագանքում: Մի կողմից՝ դա ճիշտ են համարում, կարծում են, որ արագ գործողություններն իրական փոփոխությունների չեն հանգեցնի, մյուս կողմից էլ՝ մտավախություն ունեն, որ պայթյունավտանգ տակառի վրա գտնվող Հայաստանին արագ փոփոխություններ են անհրաժեշտ: Սարգսյանը շտապողականության կողմնակիցն է:«Այս իշխանության՝ յուրաքանչյուր վայրկյան ավելի Հայաստանի կառավարման ղեկին մնալը մեծ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Եթե սա ընդունում ենք ի գիտություն և հիմնավորում ենք որպես փաստ, հետևաբար շտապողականությունը միակ, արդարացի և շահավետ լուծման տարբերակն է: Իհարկե, կարծիքները տարբերվում են, մարդիկ մտածում են, որ շտապողականություն պետք չի դրսևորել, որ հանգիստ է պետք առաջ գնալ, բայց այդտեղ ունեմ արմատապես հակառակ կարծիքը: Այո, պետք է անընդհատ շտապել, որովհետև շտապելով պետք է հետագայում Հայաստանի Հանրապետության վերակառուցում, վերականգնում իրականացնենք, իսկ յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու: Հենց թեկուզ միայն այս առումով բնական է, որ պետք է ակնկալենք ավելի արագ և հստակ գործողություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ տնտեսության վիճակը, մեղմ ասած, լավ չէ. «Տարեսկզբից ասում էինք՝ բյուջեից մի ոգևորվեք, որ 350 միլիարդ դրամ ավելացում են արել, հիմա ակնհայտ երևում է, որ բյուջեի պլանը չեն կարողանում կատարել: Դրան պետք է հաջորդի հարկադրույքների բարձրացումը: Արտաքին առևտրի հետ կապված՝ Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում Հայաստանը հետ է քաշվել, որևէ մասնակցություն կամ ճկունություն չի դրսևորում, արդեն ակնհայտ է, որ դա ազդել է տնտեսության վրա: Այն ժամանակ, երբ և ՌԴ-ից IT ոլորտը տեղակայվեց Հայաստանում, որոշակի աշխուժացում մտցվեց, այժմ դուրս են եկել, շատ քիչ մասն է մնացել Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի միջին և միջինից մի քիչ բարձր խավը կապիտալն անընդհատ դուրս է տանում Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ դրսում բնակարան գնելու մակարդակով անընդհատ Հայաստանից կապիտալ է արտահոսում: Սա ցուցիչ է, որ տնտեսության վիճակն անընդհատ վատանում է: Տնտեսությունն այն նուրբ օրգանիզմն է, որի վիճակը վատանալով՝ կարող է որոշակի ժամանակահատված պահանջվել, որ յուրաքանչյուր անձ կամ տնային տնտեսություն զգա բացասական հետևանքները: Սննդի արդյունաբերության անընդհատ նվազումը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրում: Դեռ իներցիայով գնում է առաջ»:

Իշխանափոխության իրականացման ճանապարհներից մեկը իմպիչմենթի գործընթացն է, որի մասին շարժման մեկնարկին շատ խոսվեց: Այս հարցի շուրջ կարծիքները ևս տարբեր են: Այնուհետև առաջ քաշվեց արտահերթ ընտրությունների գաղափարը: Բագրատ Սրբազանն առաջարկեց ժամանակավոր կառավարություն ստեղծել: «Իմպիչմենթի գործողությունը համարում եմ անիրականանալի: Չգիտեմ, թե մասնագետներն ինչ հիմքերով ու դատողություններով են գնում դրան, միգուցե կարողանում են հիմնավորել, բայց չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև իմպիչմենթի գործողությունը ձախողվելու է: Կարծում եմ, որ պետք է փողոցային գործողություններով ստիպել գործող կառավարությանը հրաժարական տալ կամ ուղղակի ճանապարհել տուն, իսկ հետո արդեն ձևավորվելիք ժամանակավոր կառավարությանը դրական եմ վերաբերվում, որովհետև այդտեղ կարող է կրկնվել 2018 թ.-ի սցենարը, եթե հանկարծ ժամանակավոր կառավարություն չձևավորվի: Էյֆորիայի տակ մարդիկ կարող են սխալ ընտրություն կատարել, և այդ սխալ ընտրությունը ևս հինգ տարի Հայաստանի Հանրապետությունը քայքայի:

Հետևաբար, լավագույն լուծումը համարում եմ փողոցային, ճշգրիտ հաշվարկված քայլերի արդյունքում այս կառավարության վտարումը, որին պետք է հաջորդի վեց ամսից մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարությունը: Բայց, միևնույն ժամանակ, ժամանակավոր կառավարության որևէ անդամ չպետք է հավակնի հաջորդ ընտրություններին և իշխանության ձևավորմանը, որպեսզի նախ՝ կազմակերպվեն արդար և թափանցիկ ընտրություններ, էյֆորիան բացառվի, քաղաքական ուժերը կարողանան ծրագիր ներկայացնել, իսկ Հայաստանի քաղաքացիները կարողանան ճշգրիտ և ադեկվատ ընտրություն կատարել: Իհարկե, միայն դրանով չպետք է սահմանափակվի ժամանակավոր կառավարության գործառույթը, ինքը պետք է անմիջապես սկսի ռազմական, անվտանգային, տնտեսական, դիվանագիտական կարգաբերումները: Դրանք ամենօրյա, բայց և րոպե առաջ սկսելու, նախաձեռնելու գործողություններ են, որոնք պետք է կատարել իմ նշածին զուգահեռաբար»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Իշխանությունները սահմանագծման ու սահմանազատման, իբր խաղաղությանը միտված իրենց գործողություններն արդարացնում են բարեկեցիկ երկիր ունենալու մղումներով: Ադրբեջանական գազ ու ապրանքներ ներմուծելը, դրկիցների հետ հարևանություն անելը, սակայն, ոչ միայն պարզ անվտանգային վտանգներ են պարունակում, այլ նաև տպավորություն է ստեղծվում, թե մեր 30-ամյա պայքարի հիմքում ոչ թե Արցախյան հիմնախնդիրն էր, մեր ազգի լինելիության հրամայականը, այլ «փորը կուշտ լինելը»:

«Մեր հայրենիքի սահմաններն արյունով են գծվել, հողը սուրբ արժեք է ներկայացնում մարդկանց համար: Բնականաբար, Արցախյան և այժմյան անվտանգային հարցերը չեն կարող ուղղակի ստամոքսային լինել: Իսկապես հոմոսափիենսը՝ մտածող մարդը, կարծում եմ, որ պետք է պատրաստ լինի հանուն երկրի հետագա ճակատագրի որոշակի ժամանակահատված սոված մնալ: Իսկ ովքեր դա համադրում են ստամոքսի հետ, ներողություն արտահայտության համար, բայց դա անասնական բնազդից չի տարբերվում, և չեմ կարծում, որ դա մարդկային է և հային վայել պահվածք: Իսկ եթե իշխանությունը տանում է դրան, որ հարցը կենցաղային դարձնի և բերի ստամոքսի մակարդակի, դա մի քանի ենթադրությունների առիթ է տալիս՝ այս իշխանությունները կա՛մ հայի հետ ընդհանրապես աղերս չունեն, կա՛մ օտարերկրյա որևէ ուժերի սպասարկուներն են, կա՛մ իսկապես չեն հասկանում որևէ բան, և իրենք ամբողջ կյանքը ապրել են բացառապես ստամոքս լցնելու մոլուցքով և այդ միակ երազանքով, հիմա մտածում են, որ բոլորն էլ պետք է այդպես կարծեն: Այս բոլոր որակումներն իրենց տակ ունեն փաստարկված հիմքեր: Այս երեք տարբերակներն էլ չափազանց վտանգավոր են, անընդունելի, ու նաև դա է հիմք տալիս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ գնա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համար
Ամենադիտված