Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պահանջների տեղապտույտն ու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ հույս են հայտնում, թե շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը: Սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը առկա վիճակն ու «առցանց» բանակցություններն օգտագործում է ուղղակի Հայաստանի առաջ նորանոր պահանջներ դնելու համար։ Հենց դրա արդյունքում էր, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջեց իրեն հանձնել Տավուշի հայտնի տարածքները և ստացավ դրանք։ Երբ այդ տարածքները ՀՀ իշխանությունները հանձնեցին, Ադրբեջանը կրկին օրակարգ բերեց իր մյուս պահանջը, այն է՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Մասնավորաբար, Ալիևը հայտարարում է, թե առանց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու խաղաղության պայմանագիր չի կնքվելու։

Պարզ է, որ այդ դեպքում Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը լինելու է ոչ թե ժողովրդի կամարտահայտությունը, այլ ուղղակի պարտադրանք։ Ալիևը պատկերացնում է, որ պարտադրված որևէ Սահմանադրություն ընդունելի չի լինելու Հայաստանի քաղաքացիների կողմից, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմն ուղղակի նպատակ չունի խաղաղության պայմանագիր կնքել։ Նրանց պետք է այսպիսի պատրվակներով ձգձգել պայմանագրի ստորագրումը և, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, անընդհատ ինչ-որ զիջումներ պոկել: Իրենց հերթին ՀՀ իշխանությունները հոժարակամ են Սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցի վերաբերյալ։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունելու կարիք ունի, ու զարգացնում է իրական ու պատմական հայրենիքների դիլեմայի հարցը։ Իսկ երբ Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, թե բանակցությունների օրակարգի մաս ո՛չ ՀՀ, ո՛չ Ադրբեջանի Սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում, միանգամից Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանում է, թե Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է, քանի որ Ադրբեջանի Սահմանադրությունում որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Սա կատարյալ կեղծիք է:

Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ հայկական կողմից չի բարձրաձայնվում, օրինակ՝ այն հարցը, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնող դրվագներ կան։ Խնդիրն այն է, որ այդ երկրի Սահմանադրության մեջ նշված է, որ Ադրբեջանական Հանրապետությունը 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն է։ Ադրբեջանի գլխավոր փաստաթղթում ընդգծվում է, որ այն հիմնված է 1918 թ.-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա, որտեղ նշվում է նաև Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Հռչակագրում ընդգծվում է, թե Ադրբեջանը կազմված է Արևել յան և Հարավային Անդրկովկասից։

Իսկ ադրբեջանական կողմի ներկայացրած քարտեզում Արևել յան Անդրկովկասը ներառել է Հայաստանի Սյունիքի ներկայիս մարզը, ինչպես նաև տարածքներ Գեղարքունիքում և Վայոց ձորում։ Մի՞թե Ադրբեջանի Սահմանադրության հարցում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու հիմքեր չի տեսնում։ Այս պարագայում տեղին կլիներ, որ հայկական կողմից էլ, ի պատասխան Ալիևի ու Բայրամովի հայտարարությունների, նշվեր, որ խաղաղության պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Չէ՞ որ եթե Ադրբեջանը չի փոխում իր Սահմանադրությունը, որոշ ժամանակ անց էլ արդեն իր Սահմանադրությանը ցիտելով՝ կարող է պահանջներ ներկայացնել, օրինակ՝ Սյունիքի նկատմամբ։ Փաստացի ստացվում է, որ գործ ունենք հերթական միակողմանի զիջման հետ։ Ու եթե այսպես շարունակվի, ապա ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեմայից հետո Բաքվից պահանջելու են, որ ներհայաստանյան կյանքը կարգավորող օրենքները փոխենք։

Ապա նույն կերպ էլ Ալիևը կարող է պահանջել, որ Հայաստանն այլ տարածքային զիջումներ կատարի, ընդունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պարտադրանքը ու անգամ համաձայնի, որ բանակ չունենա։ Ու բավական հիմքեր կան այս ուղղությամբ ենթադրություններ անելու համար։ Մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչել, որ թույլ չեն տա Հայաստանին զինվել ու արագ կարձագանքեն նման փորձերին։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ գործ ունենք բռնապետական վարչակարգ ունեցող հանցագործ պետության հետ, որը իր գործունեությունն ապահովելու համար անընդհատ խաղարկելու է Հայաստանի նկատմամբ թշնամությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)
Ամենադիտված