Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կենսուրախ էր, կատակասեր, անհնար է հիշել մեկ օր, երբ Հենրիկը տխուր է եղել». Հենրիկ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հենրիկի կյանքի օրերից և որևէ մեկը մտա բ ե ր ե լիս չեմ կա ր ո ղ ա ն ա ն ր ա ն տխուր հիշել: Այնքան աշխույժ էր, որ երբեմն կատակով իրեն ասում էի՝ Հենո՛, տանից մի քանի րոպեով գնա, հանգստանանք: Անընդհատ կատակներ էր անում: Ավելի մեծ տարիքում կարող էր հեռախոսով զանգել, ձայնը փոխել և մեր ծանոթներից մեկի նման զրուցել ինձ հետ, երբեմն անգամ հավատում էի, թե այդ մարդն է զանգահարել, հետո ծիծաղում էր, իմանում էի, որ Հենրիկն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Հենրիկի մայրիկը:

Նշում է՝ որդին հինգ տարեկանից է դպրոց գնացել: «Գյուղի դպրոցում երկու դասարան պետք է կազմավորվեր, մեկ հոգի պակասում էր: Մեր բարեկամուհին էր դպրոցի տնօրենը, զանգահարեց՝ կարո՞ղ է Հենրիկին ընդունենք դպրոց: Օգոստոսի 28-ն էր, պատրաստված չէինք: Զրուցում էինք, ասացի՝ Հենրի՛կ, կգնա՞ս դպրոց: Հարցրեց՝ որ գնամ, պետք է դաս սովորե՞մ, ասացի՝ հա, արձագանքեց՝ պիտի քնե՞մ դպրոցում, պատասխանեցի՝ ոչ: Մանկապարտեզ դրա համար չէր գնում, չէր սիրում քնել այնտեղ: Անհրաժեշտ ամեն ինչ գնեցինք իր համար: Դպրոց գնաց, մենք էլ այդ օրերին նաև ժապավենով լուսանկարչական ապարատ գնեցինք, իր ամեն քայլը նկարում էինք: Այնքան նկարներ ու տեսանյութեր ունենք»: Մայրիկի խոսքով, մինչև չորրորդ դասարան որդին դպրոցում լավ է սովորել, հետո նրա առաջադիմությունը փոխվեց:

«Հայոց պատմությունն էր շատ սիրում, մաթեմատիկայից էր ուժեղ: Հրաշալի հիշողություն ուներ: Իր հեռախոսի մեջ հեռախոսահամար չկար գրանցված, բոլորի համարներն անգիր գիտեր, անգամ գյուղի մեքենաների համարանիշների թվերն ու տառերն անգիր գիտեր»: Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկն ուսումը չի շարունակել: «Մեր բարեկամներից մեկը պանրի արտադրամաս ուներ: Հմտորեն գլուխ էր հանում պանրի արտադրությունից, իր գաղտնիքներով էլ որևէ մեկի հետ չէր կիսվում, իրենից հետո արդեն չորս տարի է՝ ոչ ոք չի կարողանում պանրի այդ տեսակները նույն կերպ պատրաստել»: 2020 թ. հունվարի 17-ին Հենրիկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախում՝ Հադրութում:

«Ոտքի ու ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, երեք տարի հետաձգվեց իր զորակոչումը: Մյուս տղաս էլ Հենրիկի զորակոչվելուց վեց ամիս հետո մեկնեց ծառայության և իր ընտրությամբ պետք է ծառայեր Հադրութում՝ եղբոր մոտ: Քանի որ կորոնավիրուսի շրջանն էր, սկզբում Մարտունիում է մնացել: Երկու եղբայր իրար հետ էին, բայց պատերազմի ժամանակ, երբ Արգիշտիս վիրավորվել էր, Հենրիկի մոտ չէր եղել: Նա տեղափոխվեց Հայաստան, մեր խնամքի ներքո էր, իրեն էլ չէին տանում Արցախ: Բայց մեզ խաբեց, թե իրեն տանում են, որ գնա եղբոր մոտ: Գնաց, բայց այդպես էլ չհանդիպեցին Հենրիկի հետ»: Ընտանիքը բողոքարկել է Հենրիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու որոշումը:

«Բողոքարկել էի իրեն բանակ տանելու որոշումը: Սեպտեմբերի 13-ին դատական նիստ էր, ինքն էլ էր ներկա: Իր բժշկական թղթերով դատը միանշանակ շահելու էինք: Հենրիկը շատ գոհ էր ծառայությունից: Ինձ ասաց. «Արդեն ութ ամիս է, ինչ ծառայում եմ, հարմարվել եմ: Ո՛չ շարային եմ անում, ո՛չ ծանր աշխատանք: Բացի դա, Արգիշտին դիմում է գրել ու եկել ինձ մոտ, հիմա իրեն թողնեմ, գա՞մ, մա՛մ, մի տարի ու մի քանի ամիս է մնացել, կծառայեմ, կգամ տուն»: Դիրքի ճաշարանի պատասխանատուն էր: Այդպես ինձ համոզեց, թե չէ իրեն չէին տանի ծառայության վայր»: Տիկին Նաիրան հիշում է՝ ծառայության ժամանակ Հենրիկն այնքան էր փոխվել, հաղթանդամ դարձել: Բայց պատերազմը փոխում է Հենրիկի ու հարյուրավոր տղաների՝ խաղաղ ծառայելու մտադրությունը: Պատերազմի օրերին ընտանիքը Հենրիկի հետ գրեթե ամենօրյա կապ է ունեցել: «Մեկ անգամ է եղել, որ երկու օր չի զանգել:

Այդ ժամանակ էլ կամավորներից մեկին զանգահարեցի, խնդրեցի, որ հեռախոսն իրեն հասցնի, իր ձայնը լսեմ: Այդ ժամանակ փոքր տղաս վիրավորվել էր: Իր ձայնը լսեցի, հանգստացա: Իրեն չէինք ասում, որ Արգիշտին վիրավոր է: Հադրութի հանձնումից հետո Հենրիկին տեղափոխել էին Մարտունի, այնտեղ իմացել էր, որ եղբայրը վիրավոր է: Իսկ այնտեղից էլ տեղափոխվել էր Շուշի»: Հենրիկի վերջին զանգը եղել է նոյեմբերի 7-ին: «Ասաց՝ մա՛մ, ինձ տանում են Շուշի, իմ հետ Գեղարդ Տոնոյանն է, շատ լավ կռվում է, գումարտակից մեկ զոհ անգամ չունի: Արձագանքեցի՝ Հենո՛ ջան, մի գնա, ախր, դու կարո՞ղ ես վազել: «Մա՛մ, 42 օր հագել եմ կոշիկները, ոտքս չի ցավում, արդեն սովորել եմ: Պետք է գնանք, տեսնենք, թե վերջն ինչ է լինելու»:

Ու դրանից հետո էլ իրենից լուր չենք ունեցել: Նոյեմբերի 9-ին հրադադարը եղավ, գիշերն ամուսինս ճանապարհ ընկավ դեպի Շուշի: Շատ էին ցույց տալիս կադրերը, որ մեր տղաները ճանապարհին, թիկունքից խփված, ընկած էին: Հենրիկն այդ տղաներից մեկն է եղել: Բնականաբար, ամբողջական էր, ուղղակի հրազենային վնասվածք ուներ: Ամուսինս ինձ չէր ասել, թե ինչ է պատահել, ասաց, որ գնում է մեր երկու տղաներին բերի. «Հենոն հիվանդանոցում է, գնում եմ, Արգիշտիի թղթերն էլ տանեմ, որ երկուսին միասին բերեմ տուն»: Հենոյիս ուղարկել էր, իսկ Արգիշտիս էլ արդեն տանն իմացավ, թե ինչ է պատահել»: Տիկին Նաիրան նաև հավելում է՝ նոյեմբերի 7-ին է եղել Հենրիկի վերջին զանգը, բայց նրանք, ովքեր ողջ են մնացել, ասում են, որ դեպքը նոյեմբերի 8-ին է եղել: «Իր հեռախոսն իր գրպանում է եղել: Երբ զրուցում էինք, ասում էր, որ հեռախոսն անջատում և պահում է, հետո միացնում, որ կարողանա մեզ հետ կապ պահել: Այդպես էլ անջատված մնացել էր իր գրպանում:

Գրպանում նաև թուղթ էր եղել՝ վրան գրված իր անուն, ազգանուն, հայրանունը: Երևի, երբ զինվորական գրքույկները հավաքել էին, թղթի վրա գրել է իր տվյալները, որ եթե մի բան պատահի, իրեն շուտ ու հեշտությամբ գտնենք»: Հենրիկից հետո ընտանիքի ապրելու ուժը դարձան նրա եղբայրն ու քույրը և, իհարկե, նրա մասին անգին հիշողությունները: «Մեր բակում փայտերով մի տաղավար էր սարքել: Հայրիկն ասաց՝ Հե՛ն, արի փայտեր բերենք, նորմալ սարքենք, «չէ, թող իմ սարքածով մնա»: Հետո հայրիկը կարգի բերեց, ծռված հատվածներն ուղղեց: Հենոն տեսավ, եկավ ու հենվեց փայտին, որ նորից ծռվի, իր ուզածով պետք է լ իներ: «Բանակից կգամ, շատ սիրուն կսարքեմ, որ տեսնողները մատով ցույց տան»: Հիմա ամուսինս չի կարողանում ձեռք տալ տաղավարին, ասում է՝ Հենոյիս մատները կպել են փայտերին»:

Հ. Գ. - Հենրիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արագածոտնի մարզի հայրենի Արտենի գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)
Ամենադիտված