Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների «ակունքներն» ու միտումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵՄ 27 երկրից ավելի քան 400 մլն եվրոպացի քվեարկեց միության օրենսդիր մարմնի՝ եվրախորհրդարանի 720 տեղերի համար։ Նախքան ընտրությունների անցկացումը Եվրոպական երկրներում տիրող ընդհանուր տրամադրությունները վկայում էին, որ փոփոխություններ են սպասվում։ Նույնիսկ կանխատեսումներ ու վերլուծություններ էին արվում, որ պահպանողական և աջ ուժերն ուղղակի մեծ հաղթանակ են տանելու և վերաձևելու են ԵՄ-ի կողմից տարվող քաղաքականությունը։ Վերջին շրջանի հարցումները վկայում էին այն մասին, որ աջակենտրոն ուղղվածություն ունեցող քաղաքական կուսակցությունները մեծ հեղինակություն են վայելում եվրոպական երկրների հատկապես երիտասարդության շրջանում։

Ճիշտ է, Եվրամիության երկրներում քվեարկության արդյունքների հստակեցման ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աջակցող քաղաքական խումբը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, փոքր-ինչ նվազեցրեց իր ներկայությունը Եվրախորհրդարանում, սակայն մնաց առաջատարը։ Այդուհանդերձ, ընտրությունները ցույց տվեցին, որ պահպանողական և աջ ուժերը մեծ առաջընթաց գրանցեցին։ Այս քաղաքական միավորները արդյունքներ գրանցեցին հատկապես Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում։ Այս ընտրությունները ԵՄ մի շարք երկրների համար նոր ներքաղաքական իրավիճակ են ստեղծում։ Ներքաղաքական դաշտում հատկապես ամրապնդվում են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի դիրքերը, քանի որ նրա գլխավորած քաղաքական ուժն ավելի քան կրկնապատկել է տեղերը Եվրախորհրդարանում:

Իրավիճակն այլ է Ֆրանսիայում։ Մարին Լե Պենի հիմնադրած ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ստացել է ֆրանսիացի ընտրողների քվեների 31 տոկոսը՝ Մակրոնի կուսակցությունից կրկնակի ավելին։ Արդյունքում Մակրոնը որոշեց լուծարել խորհրդարանը և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել։ Իսկ եթե սպասվող ընտրություններում ընդդիմությունը հաղթի, ապա Մակրոնը, չնայած որ կպահպանի նախագահի իր կարգավիճակը, սակայն ստիպված է լինելու վարչապետ նշանակել ընդդիմության թեկնածուին։ Միաժամանակ Ֆրանսիայի ներքաղաքական օրակարգում կթուլանան Մակրոնի դիրքերը։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, ապա «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն ընդդիմադիր քրիստոնյա դեմոկրատներին։

Այսպիսի արդյունքները բնորոշվում են որպես ներկայում Գերմանիայում Օլաֆ Շոլցի գլխավորած կոալիցիայի պարտություն։ Այնուամենայնիվ, Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեն տեսնում։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ Եվրոպայում տրամադրությունների որոշակի փոփոխություններ են նկատվում, որոնց խորանալու պարագայում լիովին այլ քաղաքական պատկեր կարող է ձևավորվել։ Ընդհանուր առմամբ, դժգոհություններն առաջին հերթին պայմանավորված են տարվող միգրացիոն քաղաքականությամբ, երբ հազարավոր միգրանտներ հեղեղել են Եվրոպան, ինչի արդյունքում որոշակիորեն փոխվել է բնակչության կազմը, և մահմեդականներն առանձին հատված են կազմում։ Ահռելի գումարներ են ծախսվում միգրանտների կարիքները հոգալու նպատակով։

Մյուս կողմից էլ՝ նեոլիբերալ քաղաքականության պատճառով ազգային արժեքների ու ինքնության դեգրադացիա է տեղի ունեցել, ինչն էլ իր հերթին հակառակ ռեակցիայի առաջացման պատճառ է դարձել։ Պատահական չէ, որ աջ ուժերի մեջ առանցքային տեղ են զբաղեցնում եվրոսկեպտիկները, որոնք կողմնակից են, որ ԵՄ միջամտությունն ու կարգավորումներն իրենց երկրների ներքին հարցերում ավելի քիչ լինեն։ Եվ ԵՄ-ի ավելի քիչ միջամտությունը ենթադրելու է ԵՄ անդամների ինքնիշխանության շեշտադրում։ Պետք է նաև հաշվի առնել, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում էլ եվրոպական տնտեսությունները մեծ վնասներ են կրում։

Օրինակ՝ Գերմանիայի արդյունաբերական տնտեսությունը լճացման առաջ է կանգնել։ Ուստի, եվրոպական աջ ուժերը դեմ են, որ Ռուսաստանի հետ ԵՄ-ի հակասություններն ավելի խորանան, ու կողմ են Ուկրաինային ավելի քիչ աջակցություն տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ երկրներում ապրանքների ու ծառայությունների զգալի թանկացումներ են նկատվում։ Քաղաքացիները դժգոհում են ինֆլ յացիայից ու գների աճից։ Այդ է պատճառը, որ ԵՄ երկրներում պարբերական են դարձել գործադուլները։ Քաղաքացիների շրջանում տրամադրությունների փոփոխությունն, ի վերջո, իր արդյունքներն է ունենալու Արևմուտքի համար նաև երկարաժամկետ իմաստով։

ԱՄՆ-ում նույնպես կանխատեսումները հուշում են այն մասին, որ առավել հավանական է Դոնալդ Թրամփի հաղթանակը, որը հանդես է գալիս գլոբալիստների օրակարգի դեմ ու նշում է, որ կանգնեցնելու է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այսպիսի իրավիճակն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև Հայաստանի վրա, որը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ուստի, արտաքին քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնել նաև Արևմուտքում տեղի ունեցող փոփոխությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ Իսրայելում
Ամենադիտված