Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական հարթակում շարունակվում են «տեկտոնական» տեղաշարժերը։ Նոր աշխարհակարգի ձևավորման տեսանկյունից փորձաքար է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Չնայած պատերազմում չի երևում կողմերից որևէ մեկի լիակատար հաղթանակը, սակայն ռուսական զինուժը մերթընդմերթ նկատելի առաջընթաց է ապահովում։ Բնականաբար, շատ կարևոր է, թե ինչ պայմաններով կավարտվի պատերազմը։ Պատահական չէ, որ Պուտինը կրկին առաջ է քաշել Ուկրաինայում խաղաղության դիմաց ռուսական կողմի՝ նախկինում մերժված պայմանները։ Ըստ այդ պահանջների, ուկրաինական բանակը պետք է դուրս գա Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից, որոնք գրավվել են ռուսների կողմից։ Կիևը պետք է հրաժարվի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից։

Սակայն Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ մերժում է ՌԴ-ի առաջարկները։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն իր արդյունքները չի տվել, Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի հյուծվել, այլև շարունակում է աճել։ Վերլուծաբանները նույնիսկ նկատում են, որ այս տարի ռուսական տնտեսությունն ավելի բարձր աճ է ապահովելու, քան, օրինակ՝ ԱՄՆ տնտեսությունը։ Ռուսաստանին ոչ միայն հաջողվել է տնտեսությունը ռազմական ռելսերի վրա դնել, այլև իր արտահանումը վերաուղղել դեպի արևելք՝ մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան։ Միևնույն ժամանակ, Արևմուտքում միասնականություն չկա Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասով։

Օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը ձգձգում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները, որը պետք է հաստատվեր G7-ի գագաթաժողովի սկզբում։ Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի ունեցավ Ուկրաինայում խաղաղությանն առնչվող միջազգային համաժողովը, որի օրակարգում էր նաև Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, բայց ընթացքը ցույց տվեց՝ գրեթե ոչ մի ակնկալիք չկա, որ այն մեծ արդյունքներ է ունենալու։ Խնդիրն այն է, որ այդ համաժողովին չէին մասնակցում Ռուսաստանը, Չինաստանը և այլ կարևոր երկրներ։ Ուստի, սպասվում է, որ Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովին կմասնակցեն Ռուսաստանն ու Չինաստանը, որը կարող է գործնական ադյունքներ ունենալ։ Մյուս կողմից էլ՝ միջազգային հարաբերություններում ակտիվանում է տարբեր բլոկների միջոցով աշխատանքը։

Իտալիայում տեղի ունեցավ G7-ի երկրների գագաթաժողովը, որի շրջանակներում հասցեագրվեցին առկա առանցքային խնդիրները։ Սակայն Մոսկվայում էլ անցած շաբաթ հանդիպեցին BRICS երկրների արտգործնախարարները, ինչի ընթացքում էլ քննադատության ենթարկվեց Իսրայելը՝ Գազայի հատվածում իր գործողությունների համար, քննարկվեց ազգային արժույթներով առևտուրը՝ կոչ անելով վերակազմավորում իրականացնել Համաշխարհային առևտրի կազմակերպությունում։ Պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ այս կազմակերպության շրջանակներում քննարկման առանձին օրակարգ է դարձել ԱՄՆ դոլարի գերակայությունից ազատվելը և առևտրում առանձին ընդհանուր արժույթի գործարկումը։ Բայց տնտեսական առումով առանցքային է, որ BRICS երկրները, որոնք ներկայացնում են զարգացող տնտեսություններ, անցյալ տարի ՀՆԱ-ի տեսանկյունից ավելի են նպաստել համաշխարհային տնտեսական աճին, քան G7-ի երկրները։

Բացի այդ, այս միջազգային հարթակն ընդլայնվում է։ Այս տարի BRICS-ի նոր անդամներ դարձան Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Եթովպիան։ Այնպես որ, Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի։ Առավել զարմանալին այն է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանում հայտարարել է, թե Թուրքիան ցանկություն ունի միանալ BRICS-ին: Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվորեն համագործակցում է նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Ուստի որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Թուրքիան նույնիսկ կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց այս ենթադրությունը տվյալ պահին քիչ հավանական է։ Ուղղակի Անկարան իրեն չի նույնականացնում Արևմուտքի, մասնավորաբար ՆԱՏՕ-ի հետ, բայց փորձում է օգտվել այս դաշինքի ընձեռած հնարավորություններից և իրեն դիրքավորել որպես առանձին խաղացող, որը մեծ ամբիցիաներ ունի։

Թուրքիայի հավակնությունները կապված չեն Արևմուտքի հետ։ Այս երկրի՝ ԵՄ-ի անդամակցության հարցը այլևս երկրորդական պլան է մղվել, փոխարենն առաջ են եկել մյուս նպատակադրումները։ Անկարան մի կողմից ձգտում է իր ազդեցությունը տարածել իսլամական աշխարհում, դրանով է պայմանավորված Իսրայելի նկատմամբ կոշտ դիրքորոշումը, իսկ մյուս կողմից էլ ձեռնամուխ լինել պանթուրքական ծրագրերի իրականացմանը, ինչի վկայությունն է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի առաջ մղումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)
Ամենադիտված