Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելորդ աղմուկի վտանգավոր շերտերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը սկսել է տարբեր սպառազինություններ ձեռք բերել կամ դրանց նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերել, ինչն, անշուշտ, հիանալի է: Իսկ եթե նախքան 2020 թվականը նման ակտիվ աշխատանք տարվեր զինամթերքի համալրման ուղղությամբ, միգուցե այսպիսի ծանր վիճակում չհայտնվեինք։ Սակայն ուշագրավ է, որ երբ որոշ քանակությամբ զենք է ձեռք բերվում, ավելին՝ նույնիսկ երբ պայմանավորվածություն է լինում պարզապես, ամբողջ համացանցում մեծ փիառ արշավ է կազմակերպվում, թե՝ «վերջապես փրկվեցինք», «ապրած կենան իշխանությունները, որ զենք են բերում» և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ դեռ սպառազինությունները ձեռք չբերված՝ արդեն դրա մասին ազդարարվում է։

Նախ՝ շրջանառվում է, թե Հայաստանը հետաքրքրություն ունի այս կամ այն սպառազինության նկատմամբ։ Հետո հատուկ փիառ է կազմակերպվում այն ժամանակ, երբ պաշտոնական այցելություններ են կատարվում ու պայմանագրեր կնքվում։ Առանձին էլ մեծ գովազդային արշավ է անցկացվում այն ժամանակ, երբ այդ զենքերը հասնում են։ Ու բնական է, որ այսպիսի իրողությունը գրգռում է Ադրբեջանին, որն էլ տրամադրվում է հրադադարի ռեժիմը խախտելուն ու նոր ագրեսիա ձեռնարկելուն։ Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն հայտնեց՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։

Ընդ որում Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում էր, որ իրավիճակի սրացման պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը կարող է սպառազինությունների ձեռք բերումը «պատրվակ» օգտագործել նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Պարզ է, որ Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի ու մասնավորապես Ադրբեջանի հետ լարված բնույթ են կրում։ Փարիզն իր հերթին փորձում է նաև ավելացնել իր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ իր ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը բախվում են։ Դրա շրջանակներում էլ Ֆրանսիան զենք է մատակարարում Հունաստանին ու Հայաստանին։ Բայց խնդիրն այն է, որ Ֆրանսիան ու Արևմուտքը գործնական հողի վրա ի վիճակի չեն մեծ ներազդեցություն ունենալ Հարավային Կովկասում իրավիճակի վրա ու փոխել ուժերի հարաբերակցությունը։

Հիմա էլ Փարիզի քաղաքապետը և այլ հայտնի գործիչներ նախագահ Մակրոնին կոչ են անում ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան, բայց պարզ է, որ այդպիսի հայտարարությունները կոչերից այն կողմ չեն անցնելու։ Նույն կերպ Փարիզում պարբերաբար խոսում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Բացի այդ, հեռավոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, այնքան էլ կենսական նշանակություն չունի Եվրոպայի, մասնավորաբար Ֆրանսիայի համար, որպեսզի ռազմաբազա բացի կամ գործնական ներկայություն հաստատի։ Իհարկե, Հայաստանի համար անհրաժեշտություն է տարբեր կողմերով Ֆրանսիայի ու մյուս արևմտյան երկրների հետ համագործակցությունը խորացնելը՝ մանավանդ, որ նրանք անհանգստացած են տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ։

Ու եթե արևմտյան երկրները Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գլխավորությամբ սպառազինություններ են մատակարարում Հունաստանին՝ այդ երկրի նկատմամբ Թուրքիայի ախորժակը զսպելու համար, նույնը հասկանալիորեն կարող են անել Հայաստանի դեպքում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ Հունաստանը արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի մաս է կազմում, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մյուս կարևոր հարցն այն է, որ Հարավային Կովկասում, ուզենք թե չուզենք, Ռուսաստանը թելադրող դիրքեր ունի։ Ուստի, այս հանգամանքը պետք է հաշվի առնել, ու եթե հայկական կողմը արևմտյան երկրների հետ հարաբերությունները խորացրեց ի հաշիվ Ռուսաստանի կամ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ապա այս քաղաքականությունը կարող է ուղղակի ծանրագույն հետևանքներ ունենալ։ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը կարող է միայն փոխլրացնող բնույթ ունենալ։ Ու անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ մեր հարևան Իրանը ևս սվիններով կարող է ընդունել Արևմուտքի չափից ավելի մեծ ներկայությունը Հայաստանում։

Խոսվում է նաև Հնդկաստանից նոր զենքեր ձեռք բերելու մասին ու դրա ֆոնի ներքո խորանում են նաև Նյու Դելիի հետ Երևանի հարաբերությունները։ Պարզ է՝ Հնդկաստանն աջակցում է Հայաստանին, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը իր գլխավոր ախոյան Պակիստանի կողմից են հանդես գալիս ու նրան են աջակցում Քաշմիրի կոնֆլիկտում, բայց Հնդկաստանի համար Հայաստանի հետ գործարքներն ընդամենը կոմերցիոն բնույթ ունեն։ Չնայած Հնդկաստանի ազդեցությունը և տնտեսական հզորությունն աճում է, բայց սա այն դեպքը չէ, որ Հարավային Կովկասում կարողանա իրավիճակ փոխել։ Այս հանգամանքի հետ ևս պետք է հաշվի նստել։ Բացի այդ, կարելի է օգտվել նաև սպառազինություններ վաճառող այլ երկրների առաջարկներից, օրինակ՝ Չինաստանի։ Մյուս կարևոր արձանագրումն այն է, որ Հայաստանում զարգացած չէ սպառազինությունների արտադրությունը, որպեսզի փոքրանա մեր կախվածությունը արտաքին աշխարհից։

ՀՀ իշխանությունները տևական անընդհատ խոսում են ռազմարդյունաբերությունը զարգացնելուց ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուց, բայց ոչինչ չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Եթե Հայաստանի ունեցած պոտենցիալը չի բավարարում, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր երկրների հետ համատեղ արտադրության համար։ Ու սպառազինությունների ձեռքբերման և արտադրության զարգացումը պետք է տեղի ունենա հաստատուն քայլերով ու անաղմուկ կերպով՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել
Ամենադիտված