Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում նա անում է այն, ինչ իրեն հրամայված է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ն իր «Ամերիկյան պուդել Փաշինյանը ցատկել է «Բատկայի» վրա. շուտով Պուտինի վրա կհարձակվի» վերնագրով հոդվածում գրում է, որ դիվանագիտական սկանդալ է Բելառուսի և Հայաստանի միջև, Երևանը «խորհրդակցությունների համար» հետ է կանչել Մինսկում իր դեսպանին, որից հետո Բելառուսի ԱԳՆ-ն է սիմետրիկ արձագանքել։ Սկանդալի պատճառը Նիկոլ Փաշինյանն է: Նրան դուր չի եկել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսին այցելել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևին գովաբանել է «վերադարձված» Արցախի համար՝ խոստանալով վերականգնման հնարավոր օգնություն։ Փաշինյանն ասել է, որ Երևանը կարող է փոխել իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, եթե Լուկաշենկոն ներողություն խնդրի Հայաստանից, կամ Բելառուսը լքի այդ կազմակերպությունը։

Բայց «Բատկայի» նկատմամբ պահանջները արդարացի կլինեին, եթե Փաշինյանն ինքը ժամանակին ճանաչեր Ղարաբաղը որպես հայկական, այլ ոչ թե հանձներ այդ չճանաչված հանրապետությունը։ Բելառուսցի մեկնաբանները Հայաստանի վարչապետի պահվածքը հիստերիկ են որակավորել։ «Նա փորձում է հայ հասարակության ուշադրությունը ներքաղաքական օրակարգից փոխել միջազգային խնդիրների վրա։ Տվյալ դեպքում դա արվում է Բելառուսի հետ հարաբերությունների սրման միջոցով, և Փաշինյանը անցել է ուղիղ վիրավորանքների»,- ասել է քաղաքագետ Վադիմ Գիգինը։ «Սա դժվար թե օգնի Փաշինյանին, նրա խնդիրը Լուկաշենկոն, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն, նրա հիմնական խնդիրը հայ ժողովուրդն է, որը չի ցանկանում, որ երկիրը մասնատվի իր արկածախնդիր քաղաքական սալտոների արդյունքում»,- կարծում է քաղաքագետ Ալեքսեյ Զերմանտը: «Փաշինյանը ուսապարկով եկավ իշխանության, ամեն ինչ արեց պատերազմ հրահրելու, ապա այդ պատերազմում պարտվելու համար:

Այժմ նա փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա: Դա կոչվում է հիստերիա»,- բացատրել է հեռուստալրագրող Գրիգորի Ազարենոկը: RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն էլ կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է Մինսկում բորբոքել «Բելոմայդան»։ «Մոտ մեկ տարի անց Բելառուսի նախագահական ընտրություններն են։ Իզուր չէ, որ հայ սորոսասանը իր հիստերիայի մեջ է ներքաշել հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Բելառուսին»,- ասել է նա։ Ռուս մեկնաբանները համաձայն են, որ Փաշինյանը գործում է Միացյալ Նահանգների թելադրանքով: «Ամերիկացիների հետ խորհրդակցելուց հետո Փաշինյանը հարձակվեց Կրեմլի վստահված անձի վրա։ ՀԱՊԿ, Բելառուս, հաջորդ թիրախն ակնհայտորեն լինելու է Ղազախստանը, իսկ հետո՝ Չինաստանը։ Պետք է աշխարհին հասկացնել, որ Փաշինյանը խելքը կորցրել է»,- ասել է քաղաքագետ Մաքսիմ Ժարովը։

«Իրականում նա անում է այն, ինչ իրեն հրամայված է։ Դա ասվել է հենց ԱՄՆ պատվիրակության ժամանումից հետո։ Նա դեռ վախենում է թաթը բարձրացնել նախագահ Պուտինի դեմ, բայց դա ևս տեղի կունենա»,- կանխատեսել է վերլուծաբան Մարատ Բաշիրովը։ «Հայաստանի ղեկավարի կողմից հակառուսական հայտարարությունների և գործողությունների ակտիվացումը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո։ Ըստ երևույթին, այնտեղ գաղտնի պայմանավորվածություն է եղել: Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, կդառնա ՆԱՏՕ-ի գործընկեր, թեկնածու, ապա անդամ»,- իր կանխատեսումներում ավելի հեռուն է գնացել քաղաքագետ Սերգեյ Մարկովը։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է
Ամենադիտված