Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սպասված էր Նարեկիս ծնունդը, երկու քույրերի կրտսեր եղբայրն է, քույրերն իրենից մեծ են ութ և հինգ տարի: Միակ տղաս էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ժաննան՝ Նարեկի մայրիկը:

Սիրելի որդու մասին է պատմում. «Երկու մետր հասակ ուներ, կարծես նկարած տղա լիներ: Շատ ընդունակ երեխա էր, բայց չէր սովորում: Սակայն երբ ծնողական ժողով էի գնում, ասում էին՝ իդեալական մարդ է: Կարծես բոլորի համար ծնված լիներ, միայն իմ երեխան չէր: Բոլորի կողքին կանգնում էր, օգնության հասնում, ով ասում էր՝ Նարե՛կ, այս գործն անելու հարցում պետք է օգնես, ոչ չէր լսում: Իր բնավորությամբ և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ, չափված-ձևված: Չափից դուրս աշխատասեր էր, բոլորին ամեն հարցում օգնում էր»: Նշում է՝ որդին ֆուտբոլ շատ էր սիրում, մրցումների է մասնակցել, հաղթանակներ գրանցել: Սկսել է պարապմունքների հաճախել, սակայն համավարակը վրա է հասել ու խափանել բոլոր ծրագրերը:

«Զորացրվելուց հետո ցանկանում էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվել: Ինչ իրեն առաջարկում էինք, արձագանքում էր՝ մա՛մ, սպասի բանակից տուն գամ, հետո կքննարկենք: Կարծես մտքով այլ բան էր անցնում: Այգի էր ուզում տնկել, հիմա ամուսիններով իր ցանկությունը կյանքի ենք կոչում: Հողամասում երևի 100 ծառ ենք տնկել: Շատ սիրուն վայրում ենք բնակվում՝ կարծես ձորի պռնկին: Հայրիկն իր երազած տաղավարն է կառուցել: Հին տան մեջ ապրելով՝ նոր տուն էինք կառուցում, հայրիկին թև ու թիկունք եղավ, ու համարյա բոլոր աշխատանքներն արել էին, մնացել էր միայն տան ներքին հարդարման աշխատանքը, բանակից վերադառնալուց հետո դա պիտի ավարտեին: Հիմա այդ նոր տուն ենք տեղափոխվել, բայց Նարեկս մեկ օր անգամ չապրեց այդ տանը: Իր համար նախընտրելի սենյակ ուներ, հիմա այդ սենյակում իր նկարներն են, իրերն ու հագուստները»: 44-օրյա պատերազմի ժամանակ ծնողները մտավախություն են ունեցել, թե առանց իրենց նախազգուշացնելու որդին ճանապարհ կընկնի դեպի մարտադաշտ:

«Ամբողջ օրն անտրամադիր էր, անգամ հաց չէր ուտում: Հայրենասեր էր շատ, սպասում էր, թե երբ պետք է բանակ գնա, որ տղաների վրեժը լուծի»: Նարեկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2021 թ. հուլիսի 27-ին: «Վիճակահանության արդյունքում պետք է Ջերմուկում ծառայեր, սակայն զորամասը պատրաստ չէր, իրեն տարան Վարդենիս: Երեք ամիս այնտեղ է ծառայել, հետո երեքական ամսով տարել են Վայք ու Գորայք, հետո տեղափոխել են Ջերմուկ, որտեղ երեք ամիս մնալուց հետո տարել են Վարդենիս: 90 տղայի համար երկրում մի տեղ չկար, որ մնային մշտական ծառայելու, ամբողջ երկրում պտտեցրին: Գորայքում շատ վատ պայմաններում էին ծառայում, երեխեքը քնապարկի մեջ էին քնում: Երեք ամիս չկար, որ Վարդենիսում էր ծառայում: Օգոստոսին արձակուրդ եկավ, այդ ժամանակ այնքան անտրամադիր էր, հիմա երբեմն մտածում եմ՝ գուցե կանխազգացման նման մի բան ուներ: Արձակուրդը վերջացավ, վերադարձավ իր ծառայությանը, ու բարձրացրել էին դիրքեր»: Մայրիկը նեղսրտում է ու հարց բարձրացնում՝ որդին առանց հերթափոխի 55 օր դիրքերում է եղել, ո՞ր օրենքով, ինչո՞ւ:

«Զորամասում հարգանք է վայելել թե՛ ընկերների, թե՛ հրամանատարական կազմի շրջանում: Մի քանի Նարեկ են ունեցել, իրեն «բոյով Նարեկ» են կոչել: Ինձանից երեք հատ վառարան էր ուզել իրենց դիրքերի համար, ասաց՝ ձմռանը ցուրտ կլինի, գոնե տաքանանք: Իրենց դիրքի վրա դրոշակ չկար, դրոշակ էլ էր ուզել: «Մա՛մ, բոլոր պոստերին դրոշակ կա, մերինին դրոշակ չկա»: Որևէ բան չհասցրեցինք իրեն ուղարկել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: Թշնամին հարձակման մի քանի ուղղություն էր ընտրել: Մեկը Գեղարքունիքի մարզն էր: Նարեկը զոհվել է Վերին Շորժայի դիրքում սեպտեմբերի 13-ի լուսադեմին:

«Թշնամին հարձակվել է դիրքերի վրա: Տղաները մի դիրքից նահանջով հասել են Նարեկիս դիրք: Երկու դիրքի զինծառայողները հավաքվել են մի տեղ: Մարտի ժամանակ ութ պայմանագրայինները զոհվել են, մնացել են Նարեկն ու Գրիգորը: Մինչև լույս կռվել են, Գրիգորը վիրավոր է եղել, փոսի միջից է կրակել, իսկ Նարեկս անընդհատ տեղից տեղ է տեղափոխվել, որ մտածեն, թե դիրքում քանակով շատ են: Սեպտեմբերի 12-ի գիշերվանից մինչև առավոտյան ժամը հինգը երեխես պայքարել է: Հասկանալով, որ տղաները չեն նահանջում, թշնամին լուսադեմին ԱԹՍ-ով հարվածում է Նարեկին ու Գրիգորին: Թուրքն արբանյակով նկարել էր, թե ինչպես էր մեր զինվորը կռվում դիրքում, տեղից տեղ տեղափոխվում, հետո պարզվեց, որ այդ կռվող տղան իմ Նարեկն է»: Սեպտեմբերի 13-ից Նարեկի անունն անհետ կորածների ցուցակում էր:

«Հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել, վերադարձավ: Իրեն էինք փնտրում ու չէինք գտնում, նույն անուն- ազգանունով մի տղա գտանք, բայց հայրանունը այլ էր: Հարցնում էին, թե մայրն ես, ի՞նչ ես զգում: Երբ աչքերս փակում էի, իրեն տեսնում էի դիրքում, արևի տակ ընկած: Իրար հետ շատ կապված մայր ու տղա ենք եղել: Սեպտեմբերի 21-ին մեր 95 տղաների մարմինները փոխանցել էին, մեկն էլ իմ Նարեկն էր: Այդ ընթացքում թուրքը հեռախոսը վերցրել էր, կապի դուրս եկել, մտածեցինք, որ գերի է ընկել, բայց իրականությունն այլ էր: Ամուսինս Նարեկիս տեսել է, ճանաչելի էր, ես էլ եմ տեսել, եթե տեսած չլինեի, գուցե մտածեի, որ իմ երեխեն չի: Ամեն դեպքում նաև ԴՆԹ անալիզ հանձնեցինք: Հոկտեմբերի 1-ին մեր ամուսնության օրն էր, այդ օրը մեր տղային հողին հանձնեցինք»: Նարեկին փնտրելու օրերին հայրիկը, բնականաբար, Վարդենիս է ճանապարհվել:

«Այնտեղ իրեն ասել էին՝ մի տղա կա, մինչև լույս կռվել է, մի քանի տասնյակ թուրք ոչնչացրել, երկու տղերքը մի քանի միլիոնի վնաս են տվել թշնամուն: Երբ ամուսինս տուն եկավ, պատմեց, ասացի՝ վստահ եմ, որ իմ Նարեկի մասին են պատմել: Այո, մինչև լույս երեխեքը կռվել են, ինչո՞ւ օգնության չգնացին, տղաներին մենակ թողեցին: Վերին Շորժայի այդ երկու դիրքի շնորհիվ թշնամին չի կարողացել առաջ գալ: Այդ դիրքերում բոլորը զոհվել են, որևէ մեկը չկա, ով կպատմի, թե ինչ է տեղի ունեցել, անգամ այդ պատմություններից ենք զրկված»: Ու չնայած քրեական գործ է հարուցված, բայց մայրիկն ասում է՝ ամեն անգամ, երբ հետաքրքրվում են գործի ընթացքի մասին, գլխների տակ փափուկ բարձ են դնում ու ճանապարհում: Անպատասխան հարցերը շատ են, չիրականացած երազանքները շարունակ ցավ են պատճառում:

«Այս ի՞նչ եղավ, չհասկացանք: Հողը տվեցին, երկիրը տվեցին, տղերքին տվեցին: Երբ ամուսինս Գորիսի դիահերձարանում տղայիս տեսել ու դուրս էր եկել, հետո մեր բարեկամները ձայն էին լսել, տեսել էին, որ ձեռքերը գետնին է հարվածում ու գոռում: Գորիսից հասել էին մինչև Ապարան, ճեփ-ճերմակ էր դարձել: Ամբողջ կյանքն աշխատեց, տունը կառուցեցին, բայց Նարեկիս սենյակում հիմա ծաղիկներ ու նկարներ են»: Ապրելու ուժի մասին: «Նարեկին միշտ զգում եմ, կարծես կողքիս լինի: Հիմա ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով: Ուզում ենք տան մեջ նորից Նարեկ անունը հնչի»:

Հ. Գ. - Նարեկ Սահակյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Սպանդարյան գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է
Ամենադիտված