Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ար­քե­պիս­կո­պո­սի ապս­տամ­բու­թյու­նը. ի՞նչ փո­խեց Բագ­րատ Գալս­տա­նյա­նը Հա­յաս­տա­նում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Արքեպիսկոպոսի ապստամբությունը. ի՞նչ փոխեց Բագրատ Գալստանյանը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է ղեկավարում Տավուշի մարզի գյուղերում տեղի ունեցած բողոքի ցույցերից առաջացած շարժումը։ Շարժումը ստացել է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» անվանումը և անմիջապես իր առաջնորդի հետ միասին հայտնվել իշխանամետ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նրանք սկսել են Գալստանյանին վերագրել բիզնես գործունեություն և մեղադրել Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանական վերնախավերի հետ կուլիսային կապերի մեջ։ Որպես ապացույց մատնանշվում է շարժման գործողություններին Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։

Բացի այդ, մեջբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը երկրի ղեկավարի պաշտոնում «հասարակությունը կոնսոլիդացնելու ունակ» հոգևոր առաջնորդի առաջադրման անհրաժեշտության մասին։ Ինքը՝ Գալստանյանն ու իր համախոհները հերքում են այդ լուրերը։ Նշենք, որ բավական կարճ ժամանակում է Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանի կողմնակցից վերածվել նրա մոլի մրցակցի։ «Ժամանակին Գալստանյանը անգամ աջակցել է Փաշինյանին, երբ նա երթով մտավ Երևան (2018 թվականին), ինչպես նաև անդամագրվել է «Սիթի օֆ Սմայլի» հոգաբարձուների խորհրդին, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը»,dw.com-ի հետ զրույցում նշել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։ Սակայն արքեպիսկոպոսին շրջապատողները փորձում են դա չհիշել։ «Բագրատ Գալստանյանը Հայաստանում հայտնի դեմք է, և նա միշտ էլ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով՝ ինչպես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ, այնպես էլ դրանից հետո, դա միանգամայն տրամաբանական է»,- ասել է Գալստանյանի զինակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը dw. com-ի հետ զրույցում:

Արքեպիսկոպոսի հարաբերություններն իշխանությունների հետ վատացել էին դեռ 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, նա սկսել էր ակտիվորեն քննադատել Փաշինյանի քաղաքականությունը Ղարաբաղյան կարգավորման հարցում, ելույթ ունենալ ընդդիմության հակակառավարական հանրահավաքներում՝ աստիճանաբար շարժվելով դեպի քաղաքական առաջնորդություն։ 2024 թվականի գարնանը բողոքի շարժման ընդլայնմամբ խստացան նաև Գալստանյանի պահանջներն իշխանություններից։ Մայիսի 9-ին Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած առաջին և դեռ ամենախոշոր հանրահավաքում Գալստանյանն առաջին անգամ պահանջեց գործող վարչապետի հրաժարականը: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանը մտադիր չէ կատարել այս պահանջը, Գալստանյանը խոստացավ նրան տապալել հաշված օրերի ընթացքում, սակայն այդ խնդիրը ևս դեռևս մնում է անկատար։

Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը քաղաքական ասպարեզում եկեղեցու ներկայացուցչի հայտնվելը՝ որպես բողոքի առաջնորդ, համարում է երկրում քաղաքական ընդդիմության ապալեգիտիմացման հետևանք։ «Քաղաքական ընդդիմությունը բավարար լեգիտիմություն չունի մարդկանց մոբիլիզացնելու համար, նույնիսկ եթե կա բողոքի պահանջ: Երկրորդ պատճառն այն է, որ վերջին տարիներին հասարակությունը կորցրել է վստահությունը բոլորի նկատմամբ, և շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր ունեն այնքան բավարար հեղինակություն, որ մարդիկ հետևեն նրանց, իսկ Բագրատ Գալստանյանը նման մարդկանցից մեկն է»,- ասել է նա։

Մեկ այլ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է դրա հետ. երկրում քաղաքական համակարգն այնքան է ապալեգիտիմացված, որ եթե բողոքի շարժումը ղեկավարի որևէ մեկը «քաղաքական կոհորտայից», ապա փողոցում մարդկանց թիվը կնվազի, այլ ոչ թե կավելանա։ «Հետևաբար, մարդիկ առաջնորդներ են փնտրում քաղաքական միջավայրից դուրս, իսկ նման կերպարներ են եկեղեցականները»,- ասել է նա dw.com-ի հետ զրույցում։ Հայաստանում ընթացող բողոքի շարժման ուժեղացումը հանգեցրել է ներկայիս քաղաքական էլիտայի և եկեղեցու միջև կոնֆլիկտի սրմանը, այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին անվանել է «ազդեցության գործակալ»։ Իշխանությունները չեն էլ հերքում կոնֆլիկտը և խոստանում են օգտագործել պայքարի առկա բոլոր գործիքները։

Գալստանյանի՝ Փաշինյանին «հաշված օրերի» ընթացքում տապալելու խոստումից անցել է ավելի քան երկու ամիս, ընդդիմադիր շարժման համախոհների թիվը նկատելիորեն նվազել է, սակայն արքեպիսկոպոսը մտադիր չէ հանձնվել: Հունիսի 17-ի հանրահավաքում նա հայտարարել է երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների հերթական փուլի մասին՝ խոստանալով նոր թափ հաղորդել շարժմանը նրա վերակազմակերպմամբ։ Բողոքի ակտիվության անկումը հաստատվում է հենց ընդդիմության գործողություններով, հանրահավաքներ այլևս ամեն օր չեն անցկացվում, իսկ քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այդ թվում՝ Երևանում փողոցներ փակելը, լուրջ վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գառնիկ Դանիել յանը բողոքի ակցիայի մասշտաբների կրճատումը բացատրում է մարդկանց ուռճացված սպասումներով։ «Երբ շարժումը տեղափոխվեց Երևան, սպասելիքները շատ մեծ էին, շատերն ակնկալում էին, որ մեկ օրում կամ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել իշխանափոխության: Որոշ մարդիկ հոգնել են երկարատև պայքարից: Բացի այդ, կա պետական ճնշումը, մարդկանց վախեցնելու մեխանիզմներ են կիրառվում, որպեսզի նրանք չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին»,- պարզաբանել է Դանիելյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ թվարկել է այն սխալները, որոնք կարող էին բողոքի ակցիայի մարման պատճառ դառնալ: «Սա 2018 թվականի քաղաքական տեխնոլոգիաների կրկնօրինակն էր՝ երթեր, փողոցներ փակել, չարի անձնավորում՝ ի դեմս Փաշինյանի, և բարու անձնավորում՝ ի դեմս Գալստանյանի: Բացի այդ, կա մի բազային խնդիր: Հանրահավաքների գաղափարախոսությունը զուտ բացասական է, չկա դրական ծրագիր, այսինքն՝ հարցի պատասխան, իսկ թե ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո»,- նշել է նա։ Փորձագետը, սակայն, կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե անգամ այս շարժումը մարում է, այն, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ Հայաստանում բողոքի մասշտաբները գնալով ընդլայնվում են, իսկ ընդդիմության նկատմամբ պահանջարկը մեծանում է։ «Դա շատ ավելի լայն է, քան այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընդդիմության ակցիաներին»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է
Ամենադիտված