«Շարժումը բաղկացած է քեզնից․ Եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձավ շարժումը «մարելու» մասին խոսակցություններին։
«Մեկն ինձ եկել, ասում է․ «Շարժումը մարում է»։ Ինքն է այդպես զգում։ Ասում եմ․ «Շարժումն ումի՞ց է բաղկացած՝ քեզնից, մյուսից, այն մյուսից։ Եթե դու մարել ես, այո, շարժումը մարելու է, բայց եթե դու չես մարել, վերացական ինչու՞ ես խոսում այդ մասին»։ «Չէ, ես հավատում եմ»,- ասում է։
Դե, եթե հավատում ես, ուրեմն չի մարել։
Իմ ասելիքը դա է՝ ձեր մեջ փնտրեք առաջին հերթին հուսահատությունն էլ, հուսավառությունն էլ։ Մնացածը կլինի»,- ասաց Սրբազանը։