Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․

Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և նշում, որ բարդ միջազգային միջավայրին դիմակայելով՝ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգ հետապնդել։

Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

Վեհաժողովը գոհունակությամբ է նշում իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ու թափանցիկության ապահովումը, ինչը հանգեցրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը՝ Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհրդատվությունների համաձայն։

Վեհաժողովը ողջունում է 2023թ. սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների անցկացումը, որը թեև տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ծայրահեղ լարվածության ժամանակաշրջանում՝ այդուամենայնիվ համապատասխանել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի խորհրդատվությամբ ամրագրված ժողովրդավարական չափանիշներին։

Բանաձևում արձանագրվում է, որ 2023թ․ ընտրությունները երրորդ անընդմեջ ընտրություններն էին 2018 և 2021 թվականների համապետական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես խախտումներից զերծ՝ ի տարբերություն նախորդ շրջանի ընտրությունների։

Հետևաբար, Վեհաժողովը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները մեծամասամբ հասել են հայ ժողովրդի վստահությունը վայելող իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակին։

Այնուամենայնիվ, Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ ընտրական ոլորտի բարելավումը չի հանգեցրել իշխող մեծամասնության և ընդդիմության միջև առավել լավ համագործակցության և փոխադարձ հարգանքի, նշում, որ ընտրական դիտորդական առաքելությունները զեկուցել են քաղաքական հակառակորդների չափից ավելի բևեռացվածության և միմյանց խարանելու մասին և հավելում, որ փոխադարձ հանդուրժողականությունն ու քաղաքական հակառակորդների լեգիտիմության ճանաչումը ժողովրդավարական հասարակությունների անհրաժեշտ տարրերն են և ամրացնում են ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմությունը:

Վեհաժողովը բարձր է գնահատում դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները և գոհունակությամբ նշում Հայաստանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի հետ իրական երկխոսության պատրաստակամությունն ու շարունակական ջանքերը: Միաժամանակ, ափսոսանք է հայտնում, որ դեռևս կա տարածված ընկալում, որ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը չարաշահվում են՝ նրանց որոշումների վրա ազդելու նպատակով: Ըստ այդմ, ողջունում է այն, որ Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ, որը ցույց է տալիս այս հարցում ԵԽ մարմինների հետ համագործակցելու քաղաքական կամքը:

Վեհաժողովը դրական է գնահատում նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու՝ իշխանությունների ցուցաբերած իրական վճռականությունը, ինչի վկայությունն է երկու մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների և դատարանների ստեղծումը, Ոստիկանության բարեփոխումը, դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումների ներդրումը։

Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։

Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ, ինչը խստիվ դատապարտվել էր Վեհաժողովի 1837 բանաձրով։ Հիշատակվում է, որ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։ Վախենալով հետևանքներից՝ բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։

Վեհաժողովը հղում է անում «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին և համանուն խորհրդատվությունը, որտեղ խորը ափսոսանք է հայտնել առ այն, որ տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100․600 անձ, ստիպված է եղել լքել իր նախնյաց հայրենիքն ու փախչել Հայաստան, և կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։

Վեհաժողովը նշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությանը համապատասխան։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։

Վեհաժողովը ողջունում է նաև սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:

Վեհաժողովը բարձր է գնահատում ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը:

Այս համատեքստում Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Վթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է
Ամենադիտված