Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բելառուս և Հայաստան. հարաբերությունների ճգնաժամ, թե՞ Երևանի ձախողված խաղ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները վերջին տասնամյակում շատ երկիմաստ են եղել, գրում է eadaily.com-ը։ Երկրներն անդամ են մի շարք հետխորհրդային ինտեգրացիոն ասոցիացիաների, իրականացնում են բավականին հաջող առևտուր և նախկինում ընդգծել են երկկողմ համագործակցության բարեկամական բնույթը։ Միևնույն ժամանակ, Երևանը բազմիցս է արտահայտել իր դժգոհությունն արտաքին քաղաքականության մեջ Մինսկի գործողությունների առնչությամբ, առաջին հերթին կապված Բաքվի հետ ունեցած կապերի հետ։ Սակայն մինչ օրս Հայաստանի իշխանությունները չեն հատել որոշակի սահման, և  սահմանափակվել են միայն Բելառուսի հասցեին հնչող քննադատություններով ու տարբեր քաղաքագետների ու փորձագետների հայտարարություններով։ Այսօր իրավիճակը սկսել է կտրուկ փոխվել, և Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, որոշել է կասկածի տակ դնել պաշտոնական Մինսկի հետ Երևանի հետագա համագործակցությունը։

Ստեղծված իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի իշխանությունների ներկայիս ակնհայտ թշնամական հռետորաբանությունը Բելառուսի նկատմամբ։ Մի շարք փորձագետներ նշում են, որ Փաշինյանի գործողությունների խթանը մայիսի կեսերին Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն էր Ադրբեջան, երբ Բելառուսի ղեկավարն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ միասին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և հայտարարել, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել այդ տարածքի վերականգնմանը։ Բացի այդ, առկա է Մինսկի և Բաքվի բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը։

Այնուամենայնիվ ասել, որ բելառուսա-հայկական հարաբերություններում իրավիճակի սրման վրա ազդել են միայն Մինսկի և Բաքվի կապերը, և առավել ևս Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած վերջին այցն ու նրա որոշ հայտարարությունները, առնվազն միամտություն է։ Տեղի ունեցողի պատճառները Հայաստանի ներկայիս ղեկավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումների մեջ են։ Փաստացի, այն, ինչ տեղի է ունենում հիմա Մինսկի և Երևանի հարաբերություններում, Հայաստանի իշխանությունների դեպի Արևմուտք շրջադարձի մասն է կազմում։ Բելառուսի հետ հակամարտության միջոցով Երևանն արդարացնում է երկիրը թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ Ռուսաստանից հեռացնելու իր միտումը։

Այս ամենի պատճառները ոչ թե Մինսկի գործողություններն են, ինչպես փորձում են ներկայացնել որոշ «վերլուծաբաններ», այլ Հայաստանի ղեկավարության աճող կախվածությունն արևմտյան գործընկերներից, որոնք, ըստ ամենայնի, դեռևս լիովին չեն կողմնորոշվել, թե ո՞ւմ վրա հենվեն ներկայիս պայմաններում՝ իշխանությունների, թե՞ ընդդիմության վրա: Եվ հավանաբար, Փաշինյանի դեմարշն արդեն իսկ որոշակի ազդեցություն է ունեցել, քանի որ ոչ պատահականորեն նրա պնդումները գրեթե անմիջապես արձագանք են գտել ԵՄ-ի և ԱՄՆ-ի խամաճիկ արևմտյան լրատվամիջոցներում։ Օրինակ ամերիկյան Politico պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է «գաղտնի փաստաթղթերին» և հատկապես ընդգծել, որ Բելառուսը լինելով ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին։ «Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը 2018-2022 թվականներին Ադրբեջանին առաջադեմ ռազմական տեխնիկա մատակարարելու մասին, ինչը նրան առավելություն է տվել իր վաղեմի մրցակցի հետ պատերազմների շարքում, Հայաստանի կողմից կդիտվի որպես դառը դավաճանություն», - գրել է Politico-ն:

Անմասն չեն մնացել նաև փախած բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր գործում են բացառապես իրենց արևմտյան տերերի ցուցումով։ Այսպես, փախած ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան, ով նախկինում առանձնապես հետաքրքրված չէր Հայաստանով և Լեռնային Ղարաբաղով, հանկարծ հայտարարել է, որ Փաշինյանը «ճիշտ է» Լուկաշենկոյի հասցեին հնչեցրած մեղադրանքներում, Բելառուսի առաջնորդն իբր «դավաճանել է Հայաստանին, ինչպես դավաճանել է Ուկրաինային»։ «էմիգրանտկան»-ը որոշել է չհստակեցնել, թե ո՞րն է «դավաճանությունը» և միայն հավելել է, որ «աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուս որպես խաղաղության վստահելի գործընկեր, այլ ոչ թե նենգ բռնապետ»։

Տիխանովսկայայի և նրա շրջապատի հայտարարությանն ուշադրություն դարձնելն անիմաստ կլիներ, եթե չլիներ դրանց հանկարծակիությունը։ Ըստ երևույթին, Արևմուտքում ինչ որ մեկին դուր են եկել Փաշինյանի վերջին գործողությունները, և, հետևաբար, նրան աջակցելու և արդարացնելու համար կիրառվում են տարբեր գործիքներ, այդ թվում Բելառուսի մի բուռ դավաճանները։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ հունիսի 20-ին Տիխանովսկայան անսպասելիորեն Վիլնյուսում հանդիպել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին, նրա հետ քննարկել «քաղաքական իրավիճակը Բելառուսում, Հայաստանում և տարածաշրջանում»։ Առանձին խոսվել է «Հայաստանում բելառուսների վիճակի, այն է պաշտոնական Մինսկի պահանջով Բելառուսի քաղաքացիների չարտահանձնման մասին»։

Իսկ ընդհանրապես, կարող ենք արձանագրել, որ Երևանի և Մինսկի միջև ներկա հակամարտությունը, որը նախաձեռնել է հայկական կողմն Արևմուտքի աջակցությամբ, մոտ ապագայում չի մարելու։ Մինսկում իրենց ոչ մի բանում մեղավոր չեն համարում և չեն ծրագրում արդարացումներ անել, ոչ էլ նախատեսում են խզել հարաբերությունները Երևանի հետ նույնիսկ Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ-ի ծայրահեղ ոչ ադեկվատ հայտարարություններից հետո։ Սակայն Երևանում կարող են իրավիճակին այլ կերպ նայել, և օգտագործել «բելառուսական հարցը» որպես հավելում ընթացող ներքաղաքական պայքարին և երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերափոխման գործընթացին։ Դա դժվար թե հանգեցնի երկրների միջև հարաբերությունների խզման, բայց դրանք կդարձնի կարճաժամկետ հեռանկարում ծայրահեղ սառն առանց  զարգացման հեռանկարի: Հարկ է նաև նշել, որ Փաշինյանի նման խաղը, ի վերջո, կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն անձամբ իր, այլ նաև ողջ Հայաստանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել
Ամենադիտված