Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի քաղաքականությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ. «Դուրս գալ չի կարելի մնալ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հիշեցնում են «Չսովորած դասերի երկրում» խորհրդային հայտնի մուլտֆիլմից մի դրվագ, որտեղ գլխավոր հերոսի՝ անփույթ դպրոցականի ճակատագիրը, կախված էր նրանից, թե որտե՞ղ նա ստորակետ կդնի «կախել չի կարելի ներել» արտահայտության մեջ։ Ճիշտ է, ՀԱՊԿ-ի հետ կապված Փաշինյանի դիրքորոշման դեպքում «դուրս գալ չի կարելի մնալ» արտահայտությունն է, և նա միտումնավոր ստորակետը չի դնում պահպանելով այդ արտահայտության անորոշությունը, գրում է rossaprimavera.ru-ն:

Փաշինյանը շարունակում է անորոշ արտահայտություններ հնչեցնել, և նրա հայտարարությունների արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը: Նախ, Հայաստանը չի վերադառնա ՀԱՊԿ, այսինքն նա այլևս կազմակերպությունում չէ։ Երկրորդ հերթին Հայաստանը դեռ չի գնացել այդ քայլին, այսինքն դեռ ՀԱՊԿ-ում է։ Երրորդն այն է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, բայց չի ասի թե երբ։

Ոչ միայն լրատվամիջոցները, իշխանական պատգամավորները, մարդիկ այլ նաև ՌԴ ԱԳՆ-ն ոչինչ չի հասկանում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը նույնպես հույս ունի, որ Փաշինյանը կհստակեցնի իր դիրքորոշումը:

Այս ամենի առումով ցուցիչ է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների և գործողությունների պատմությունը։ Դեռևս Փաշինյանի իշխանության գալուց առաջ խորհրդարանական «Ելք» խմբակցության կազմում էր նա 2017 թվականին հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին: Առանձին քննարկման է արժանի Նիկոլ Փաշինյանի օրոք ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունների վատթարացման պատմությունը: 

Բայց վերադառնալով այսօրվան, հարկ է նշել, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Փաշինյանի քննադատությունը տեղի է ունենում հարաբերությունների «այլընտրանքային» ուղղությամբ զարգացմանը զուգահեռ։ Այսպիսով, վերջին հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը դաշինք չի վերադառնա», հնչել է Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության մակարդակով հարաբերությունների կառուցման փաստաթուղթ ստորագրելու հաջորդ օրը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի այդ հայտարարությունն  ուղղված է Արևմուտքին:

Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում շարժվել դեպի արևմտամետ ուղղություն, մասնավորապես՝ դեպի ԱՄՆ և Ֆրանսիա։ Իսկ այն, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ պաշտոնական շարժումներ չեն արվել, հուշում է, որ Փաշինյանը հասկացել է, որ եթե Հայաստանը գնում է դեպի ԱՄՆ (իսկ որտեղ ԱՄՆ է, այնտեղ էլ ՆԱՏՕ-ն է), ապա նրա տարածաշրջանային անվտանգության երաշխավորը դառնում է Թուրքիան, և դա դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այն գիտակցումը, որ ՆԱՏՕ-ն չի կռվի Թուրքիայի դեմ Հայաստանի համար, իսկ Եվրամիության հետ բարեկամությունը չի երաշխավորի երկրի անվտանգությունը, պետք է Փաշինյանին հուշի, թե ինչպե՞ս պետք է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի և ՀԱՊԿ դաշնակիցների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի
Ամենադիտված