Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Ամերիկայի տղան» հաշիվներ է մաքրում Ռուսաստանի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ՝ իբր Ռուսաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղը, որից հետո այն փոխանցել Ադրբեջանին։ Քաղաքական գործչի խոսքով դա եղել է այն ժամանակ «երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից», երկրում դեռ պատերազմ էր, և Ռուսաստանը չի փրկել Երևանը հակամարտությունից։

Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոշտ ճանապարհ է բռնել դեպի Արևմուտք, կարծում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։ «Նրանց հայտարարություններն ու գործողությունները հաճախ սադրիչ են: Այսինքն դրանք ոչ մի  ռացիոնալ բացատրություն չունեն»,- ասել է փորձագետը Tsargrad.tv-ի հետ զրույցում։

Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարության գործողությունները կարելի է բացատրել միայն նրանով, որ նրանք փորձում են Արևմուտքին, ոչ միայն ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, այլ նաև Թուրքիային ցույց տալ, որ երկիրը հեռանում է Ռուսաստանից։

Սեմյոն Բաղդասարովը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը առաջինը հանձնել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ դա Ադրբեջանի տարածք է։ Իսկ վերջերս նա ասել է, որ ընդհանուր առմամբ 2017 թվականին պետք է ասել, որ դա Ադրբեջանի տարածքն է։ «Դրա համար էլ այս ամենին պետք է այսպես վերաբերվենք. հատուկ հեռավորություն պահենք և ցույց տանք, որ դրանք սադրիչ բնույթի գործողություններ են։ Ոչ ավելին»,- ամփոփել է փորձագետը։

Քաղաքագետ, լրագրող Արմեն Գասպարյանն իր հերթին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը քաղաքական շիզոֆրենիայի բացահայտ դրսևորում է համարել, քանի որ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանին ոչ ոք Ռուսաստանից ավելի չի օգնել, նաև զենքի տեսակետից։ «Բոլորս էլ լավ գիտենք, որ ընկեր Փաշինյանը Սորոսի կառույցների շրջանավարտ է, և նրա համար Ռուսաստանի հետ վիճելը գրեթե հիմնական խնդիրն է, և նա սկսել է դա կատարել»,- Tsargrad.tv-ի հետ զրույցում հիշեցրել է Արմեն Գասպարյանը։ Եվ այն, որ այդ նպատակին հասնելու համար պետք է զոհաբերել ազգային գաղափարախոսության մի մասը, անհանգստանալու պատճառ չէ, քանի որ նրանից ոչ թե դա է պահանջվում, այլ կոնկրետ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, պարզաբանել է քաղաքագետը։ «Դե, նա էլ առաջին պլան է մղել Ազգային անվտանգության քարտուղարին, ով, իմ կարծիքով, բացարձակ չափը անցնող խոսքեր է հնչեցրել»,- ամփոփել է Արմեն Գասպարյանը։

Նման կարծիք է հայտնել նաև քաղաքագետ, իրանագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը։ Ըստ նրա` Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պայմանական ասած, «ամերիկայի տղան» է, ումով ամերիկյան կողմը կցանկանար փոխարինել Նիկոլ Փաշինյանին, որը եթե ոչ «բրիտանիայի տղան» է , ապա ինչ որ բանով շատ մոտ է դա լինելուն: Նմանատիպ գործընթացներ են ներկայումս նկատվում նաև Ուկրաինայում, նշել է փորձագետը։

«Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանի թիմը կորցրել է ողջ հայկական սփյուռքի վստահությունը։ Հիմա ողջ սփյուռքը սատարում է Փաշինյանին ընդդիմացող Բագրատ արքեպիսկոպոսին: Դրա համար էլ Փաշինյանը սկսել է հայհոյել սփյուռքին: Բայց Հայաստանում ներկայումս իշխող թիմի արևմտյան կուրատորներին դուր չի գալիս սփյուռքի հետ նման վեճը, և դա հատկապես ամերիկացիներին։ Ուստի փորձ է արվում Ռուսաստանին ներկայացնել որպես վտանգավոր հայատյաց հրեշ, սա իրավիճակի ամբողջ բացատրությունը,- Tsargrad.tv-ի հետ զրույցում պարզաբանել է Կարինե Գևորգյանը,- այսինքն Արմեն Գրիգորյանը, արևմտյան պոստմոդեռն մշակույթին համապատասխան, նոր միֆ է շրջանառության մեջ մտցնում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Ոչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված