Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական չհեղաշրջում. ինչո՞ւ ձախողվեց Փաշինյանին տապալելու փորձը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործող իշխանությունը տապալելու փորձը ըստ էության ձախողվել է։ Ընդդիմությունը արդեն մեծ հանրահավաքներ չի անում և փակել է իր վրանային քաղաքը Երևանի կենտրոնում։ iz.ru-ն փորձել է պարզել, թե ինչո՞ւ այդ հավակնոտ շարժումը չկարողացավ հասնել իր նպատակներին:

Հիշեցնենք, որ այդ տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանում բռնկվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման բոլոր տարիների ամենամեծ բողոքի շարժումը։ Մայիսի 9-ին և 26-ին, ինչպես նաև հունիսի 12-ին Երևանում ռեկորդային բողոքի ցույցեր տեղի ունեցան, փակվեցին հիմնական ճանապարհներ, երթեր եղան: Թվում էր, թե հաղթանակը միանգամայն իրական էր, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փախան ցուցարարներից։

Շարժման առաջնորդներն այն ժամանակ չէին թաքցնում իրենց լավատեսությունը։ Անգամ ընդդիմության գլխավոր մեդիա դեմքը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը։ Հունիսի վերջին, սակայն, շարժումը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ։ Երկրում ոչ մի խոշոր բողոքի ակցիա տեղի չի ունենում, ապամոնտաժվել է Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ գործող վրանային քաղաքը։

Գլխավոր հերոսները խոսել են շարժման ճգնաժամի մասին։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ իր հակառակորդները պարտվել են, քանի որ հայ ժողովուրդն այլևս չի ուզում կռվել և տառապել, այլ պարզապես ապրել է ուզում։ Բագրատ Գալստանյանն իր հերթին ասել է, որ առաջիկայում բողոքի շարժումը կվերֆորմատավորվի, մարզերում ակտիվ աշխատանքները կսկսվեն։

Կա բողոքի ցույցերի տապալման մի քանի պատճառ: Մի կողմից, Հայաստանի իշխանությունները բավականին կոշտ դիմակայեցին փողոցում անցկացվող բողոքի ակցիաներին։ Ուժայինները բերման էին ենթարկում ցուցարարներին, բախումներ տեղի ունեցան, երբ ընդդիմությունը փորձեց ներխուժել խորհրդարանի շենք, ոստիկանությունը մահակներ ու խլացուցիչ նռնակներ կիրառեց, 100-ից ավելի մարդ վիրավորվեց, ցուցարարների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։

Բացի այդ, խնդիրներ ստեղծվեցին բողոքի ակցիաների ազդեցիկ կողմնակիցների համար։ Այսպես, իրավապահները բերման  ենթարկեցին գինեգործ Հայկ Շահնազարյանին, ով համարվում է Բագրատ Գալստանյանի մտերիմը։ GG տաքսի ծառայության ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց, քանի որ նրա հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հրապարակայնորեն աջակցել էր բողոքի ակցիաներին։ Բացի այդ, խուզարկություններ և ձերբակալություններ տեղի ունեցան ընդդիմադիր «Դաշնակցություն» կուսակցության գրասենյակներում և լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆունկցիոներների շրջանում։

Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ Փաշինյանի թիմն աջակցություն էր ստացել արևմտյան երկրներից: Այսպիսով, Վաշինգտոնը և Բրյուսելը երբեք չդատապարտեցին ցուցարարների դաժան ցրումը, թեև այլ դեպքերում նրանք առանց հապաղելու արձագանքում էին նման դրվագներին։ Ավելին, յուրաքանչյուր խոշոր ակցիայից առաջ ամերիկացի խոշոր պաշտոնյաներ էին այցելում Երևան։ Ընդդիմությունը կարծում է, որ այդ մարդիկ խորհուրդներ են տվել Փաշինյանի թիմին և տվել ուժի կիրառման թույլատրություն։

Երրորդ պատճառն այն է, որ իշխող թիմին հաջողվեց պահպանել միասնականությունը և չեղավ պառակտում նրանց շարքերում։ Այդ առումով առանցքային էին ընդդիմության վարչապետի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձերը։ Բայց ընթացակարգը սկսելու համար երկու ընդդիմադիր խմբակցություններն ունեին ոչ բավարար մանդատներ, արդյունքում քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի արտահերթ նիստ չկայացավ։

Ի վերջո, ընդդիմությունը բավականին թույլ էր զարգացրել իր գաղափարական բազան։ Առանցքային պահանջը գործող իշխանությունների հրաժարականն էր, սակայն ցուցարարները ոչ մի հստակ, միանշանակ այլընտրանք չէին առաջարկում։

ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Նիկոլայ Սիլաևը կարծում է, որ այդ բողոքի տրամադրությունների աճը հիմնականում ինքնաբուխ էր: Նրա խոսքով, ընդդիմությունը վատ էր պատրաստվել այդ ալիքին, հստակ այլընտրանք չգտավ ներկայիս քաղաքական կուրսին, չմշակեց իր գործողությունների մարտավարությունն ու ռազմավարությունը։

«Գլոբալ առումով հայ հասարակությունը նոր պատերազմ չի ուզում։ Մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր պատերազմում հաղթելու շանսերը շատ փոքր են։ Նման պայմաններում  իշխանություն փոխելու և սեփական շահերն ավելի ամուր պաշտպանելու գաղափարն արձագանք չի գտնում։ Միևնույն ժամանակ պատերազմը հիմա էլ չի բացառվում, քանի որ Բաքուն և Անկարան միշտ չէ, որ պատրաստ են սահմանափակել իրենց ախորժակը», - ասել է նա։

Կովկասի ինստիտուտի (Երևան) ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը նույնպես կարծում է, որ բողոքի առաջնորդները չեն մտածել իրենց գործողությունների մանրամասն պլանը։ «Բողոքը շատ վառ բռնկվեց, բայց աստիճանաբար խանդավառությունը սկսեց մարել։ Արձակուրդային սեզոնն է հիմա սկսվել։ Թերևս Բագրատ Գալստանյանը հույս ունի պարզապես գոյատևել ամառը, ապա աշնանը սկսել պայքարի նոր փուլը։ Այդ ծրագիրն ինձ թվում է անհաջող։ Ընդդիմությունը շատ բան խոստացավ, արմատական ​​պահանջներ առաջ քաշեց, բայց արդյունքի չհասավ։ Նման պայմաններում աշնանը շարժումը վերակենդանացնելը դժվար կլինի»,- բացատրել է նա։

Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանն էլ կարծում է, որ ընդդիմությունը չի ասել, թե ի՞նչ է անելու իշխանափոխության դեպքում, ինչպե՞ս են լուծվելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցերը և ինչպիսի՞ն է լինելու արտաքին քաղաքականության վեկտորը։

«Իհարկե, իշխանություններն էլ պատասխաններ չունեն, բայց գոնե հայտարարում են խաղաղության միանշանակ ցանկության մասին։ Միևնույն ժամանակ, ներկայիս բողոքի ալիքը ցույց տվեց, որ իրականում ինչ որ քաղաքական այլընտրանքի պահանջը հսկայական է։ Ես լիովին ընդունում եմ այն, որ հիմա ժամանակավոր անդորր է, որին հաջորդելու է նոր ալիք։ Պատճառը կարող է լինել ցանկացած բան, օրինակ սահմանին ինչ որ փոխհրաձգություն, անվտանգության խնդիր կամ այլ բան»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ոչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված