Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի». Արթուր Դավթյան

ՍՊՈՐՏ

Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:

-Արթուր, բավականին քիչ ժամանակ է մնացել Փարիզ-2024-ին: Ի՞նչ մարզավիճակում եք և ի՞նչ նախապատրաստություն պետք է դեռ անցնեք:

-Դեռ լիարժեք մարզավիճակում չեմ, քանի որ ծնկի վնասվածք ունեի, որը լիովին չի ապաքինվել: Վերջին շրջանում սկսել եմ աստիճանաբար ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Երկար ժամանակ բուժումներ էի ստանում, բայց լիարժեք չեմ վերականգնվել: Ամեն դեպքում, այլևս ժամանակ չկա. պետք է ցավերին չնայել, քանի որ դրանք միշտ լինելու են: Իհարկե, կցանկանայի Օլիմպիական խաղերից առաջ որևէ վնասվածք չունենալ, որպեսզի կարողանայի հանգիստ պատրաստվել: Այդուհանդերձ, շարժվում ենք նախատեսված ծրագրով, ու վստահ եմ՝ կհասցնեմ լավագույնս մոտենալ խաղերին: Մինչև մրցումների մեկնարկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայում այն նույն գործիքների վրա, որոնք լինելու են խաղերում: Այնպես որ՝ այնքան էլ շատ տարբերություն չի լինի բուն մրցման ժամանակ: Թռիչքներ էլ չենք ունենա. հավաքից հետո միանգամից կուղևորվենք օլիմպիական ավան:

-Չորրորդ անգամ եք մասնակցելու Օլիմպիական խաղերին: Այս խաղերն ինչո՞վ են առանձնանում Ձեզ համար, և ինչպիսի՞ն են ակնկալիքները:

-Չէի ասի, թե որևէ բանով առանձնանում են: Այդուհանդերձ, այս անգամ ցանկանում եմ չեմպիոն դառնալ, քանի որ նախորդ խաղերին արդեն բրոնզե մեդալ եմ նվաճել: Ավելի լուրջ նախապատրաստություն ենք անցել, ու ավելի հասուն եմ մոտենում մրցումներին: Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն:

-Հատկապես վերջին տարիներին Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են: Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք սա որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է:

-Իհարկե, կա նման զգացողություն: Հիմա ավելի պատասխանատու ես մոտենում յուրաքանչյուր մրցման, քանի որ բոլորը սպասում են, որ նորից պետք է ոսկե մեդալ նվաճեմ: Ընդ որում՝ ինքս էլ ինձնից այդ սպասելիքներն ունեմ, քանի որ գիտեմ՝ կարող եմ դա անել: Դժվար է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք, ու մեր դրոշը միշտ ամենաբարձրը լինի:

-Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

-Առհասարակ, սպորտի հետ կապված շատ մեծ են փոփոխությունները: Մարզիկներին հիմա ավելի լուրջ ուշադրություն են դարձնում: Իսկապես, շատ բան է փոխվել: Սկսենք նրանից, որ մեր մարզադպրոցը պետք է կառուցվի: Շատ երկար տարիներ անընդհատ խոսվում էր այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: Հիմա այդ երազանքը շատ մոտ է: Բոլորս հավատում ենք, որ վերջապես կունենանք ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզադպրոց ու ինքներս էլ կհասցնենք այնտեղ մարզվել: Բազմաթիվ ծրագրեր կան՝ ուղղված մարզիկների խրախուսմանը. ավելացել են թոշակները նպաստները: Այս ամենը, իհարկե, շատ է օգնում, որ մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզումների վրա ու չմտածեն այլ աշխատանքներով զբաղվելու մասին:

-Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Դավթյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:

-Դե, միանշանակ, փորձն է ավելացել:

-Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է...

-/ժպտում է՝ խմբ./ Որքան էլ շատ մասնակցես Օլիմպիական խաղերին, միևնույն է՝ նույն լարվածությունն ու հուզմունքն ապրելու ես: Բայց որքան լավ պատրաստ լինես, այնքան հեշտ կկարողանաս այդ ամենը կառավարել: Եթե լավ մարզավիճակում ես մոտենում, լարվածությունը չի կարող քեզ խանգարել: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում, և եթե ձգտում ես հասնել երազանքիդ, անպայման թե՛ հուզմունք ես ունենալու, թե՛ լարվածություն: Պարզապես պետք է լավ մարզավիճակում լինես՝ այդ ամենը կառավարելու համար:

-Ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին: Եթե իրատես լինենք, որքանո՞վ եք մոտ Ձեր չեմպիոնական երազանքի իրականացմանը:

-Մի քանի մարզիկներ, այդ թվում՝ ես, կարող ենք Օլիմպիական չեմպիոն դառնալ: Պարզապես այստեղ նյարդերի պայքար է լինելու: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ով իրեն ինչպես կկարողանա կառավարել, ինչ մարզավիճակում կլինի: Իհարկե, բախտի գործոնը ևս մեծ է: Պետք է բախտը քեզ ժպտա. առանց դրա չի լինում: Բոլորն էլ ուժեղ մարզիկներ են: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի, շատ լուրջ պայքար է լինելու:

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել մարմնամարզությամբ:

-Կարծում եմ՝ շատ են նպաստում: Երիտասարդ սերունդը, իմ կարծիքով, պետք է մեզնից ավելի ուժեղ լինի: Եթե մի մարզադպրոցում մարզվում ես այնպիսի մարզիկների հետ, որոնք բարդ վարժություններ են կատարում, ինքդ էլ ձգտում ես դրան ու մտածում ես՝ եթե կողքինդ կարողանում է անել, դու էլ կարող ես: Հակառակ դեպքում՝ շատ վարժություններ ու էլեմենտներ շատ բարդ ու անհնարին են թվում: Մարզիչների պահանջները ևս մեծանում են: Պետք է կարողանանք ժամանակին համընթաց գնալ. ամեն ինչ շատ արագ է զարգանում:

-Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

-Կարծում եմ՝ միակ խնդիրը մարզադպրոցի պայմաններն են: Եթե դրանք ավելի լավը լինեին, վստահ եմ՝ ավելի մեծ թվով երեխաներ կհետաքրքրվեին մեր մարզաձևով:

 

Բլից հարցեր

-           Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-           Ռոնալդինյոյի:

-           Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-           Նման խորհուրդներ շատ են եղել:

-           Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-           Մարդ լինելը:

-           Ձեր կյանքի կանոնները:

-           Լինել համեստ, օգնող և հավատքով:

-           Ինչի՞ց եք վախենում:

-           Հարազատներին կորցնելուց:

-           Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-           Աստծուն:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակին
Ամենադիտված