Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մոտենում է ԵՄ-ին, Կիևն ու Քիշնևը լի են եվրոպական լավատեսությամբ...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ավելի ու ավելի է արտահայտում Եվրամիությանը մերձենալու իր ցանկությունը այն աստիճան, որ ըստ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, երկրում հնարավոր է հանրաքվե անցկացվի եվրաինտեգրման հարցով, գրում է ng.ru-ն։

Հունիսի 28-29-ը Դուբրովնիկում կայացած համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հանդիպման առանցքում եվրաինտեգրման թեման էր: Այդ մասին նախարարը հայտնել է իր Twitter-ում։ Միրզոյանը զրուցել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի, ինչպես նաև Սլովենիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներ Տանյա Ֆաջոնի և Անտոնիո Տայանի հետ։

Ուղղվածությունը ռուսականից եվրոպականի փոխելու Երևանի ցանկությունը փորձագետները կարևոր իրադարձություն են համարում։

ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կասկածում է, որ խոսքը Հայաստանի ամբողջական շրջադարձի մասին է դեպի Արևմուտք։ Ըստ նրա այդ նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, գալիս է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներից, և վարչապետն ինքն է ձգտում իր համար մանևրելու տեղ պահպանել։ Հարցն այն է, որ այդ մանևրի տարածությունն ամեն օր նեղանում է։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը Երևանից  վերջնական ընտրություն են ակնկալում։

Մարկեդոնովը նշել է, որ «ցանկացած հանրաքվե միշտ խնամքով պատրաստված իմպրովիզացիա է»։ Դժվար թե հանրապետության իշխանություններն անմիջապես շտապեն պլեբիսցիտ անցկացնել, բայց, ըստ ամենայնի, այդ քննարկումների ինտենսիվությունը կմեծանա։ «Այլ հարց է այն, որ եթե նման հանրաքվե իսկապես կայանա, ապա այն պաշտոնապես կամրացնի Երևանի արտաքին քաղաքական կուրսի ճշգրտումը «ժողովրդի կարծիքին» հղում անելով։ Սա արդեն միայն կառավարման մակարդակով շրջադարձ չէ, այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է»,- եզրափակել է Մարկեդոնովը։

Մինչդեռ Կիևն ու Քիշնևը մեկ քայլով մոտեցան ԵՄ-ին։ Հունիսի 25-ին Բրյուսելը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դա ներկայացրել է լավ լուր նշված երկրների ժողովուրդների, ինչպես նաև ողջ Եվրամիության համար։ Նա նշել է, որ ճանապարհը դժվար է լինելու, բայց լի հնարավորություններով։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի խոսքով Ուկրաինան այդ հեռավորությունը կհաղթահարի երեք քայլով։

Իսկ Վրաստանի առջև ԵՄ դռները կարող են փակվել: Պատճառն օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքն է: Բրյուսելը Վրաստանի ղեկավարությունից պահանջել է փոխել ներկայիս քաղաքական կուրսը, հակառակ դեպքում դա կխանգարի ԵՄ-ին ասոցացման գործընթացը։ «ԵՄ-ն կոչ է անում վրացական իշխանություններին հստակեցնել իրենց մտադրությունները և փոխել գործողության ներկայիս ընթացքը, որը ոչնչացնում է Վրաստանի ուղին դեպի ԵՄ և փաստացի հանգեցնում է անդամակցության գործընթացի դադարեցմանը», - ասվել է ԵՄ հայտարարության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Խոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»
Ամենադիտված