Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս շարժումը կարող է վերափոխվել, բայց չի մարելու, սա ազգային վշտի և ցավի ըմբոստություն է» . «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունն ու Եկեղեցին հակադրելու, իսկ հետո Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսեցին 2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկածները:

«2018 թ.-ից սկսեցի գրել «Առաջնորդը» վեպը: Այն հատվածաբար տպագրվում էր «Իրատես» թերթում, 2020 թ.-ին այն գիրք դարձավ: Դեռ այն ժամանակվանից սկսած ցանկացած հարմար առիթով ասել եմ՝ օր առաջ, ժամ առաջ ազատվեք այս տեսակից: Սա վատ, ներդրված տեսակ է: Հարկավոր է շուտափույթ հզորացնել ազգային արժեհամակարգը: Բայց, ցավոք, պարզվեց, որ կան բավականին շատ մարդիկ մեր հասարակության մեջ, որոնք այսօր քանակ են կազմում և որոնք ընդունեցին հակադիր, դավաճանական կեցվածք իրենց ազգային արժեքների և սրբությունների նկատմամբ: Իսկ Եկեղեցին մեր հավատն է, սրբությունն է, ինչպե՞ս կարելի է նրա դեմ դուրս գալ:Կարելի է ինչ-որ անհատների առանձնացնել և ասել, որ այս անհատը չարաշահել է հոգևոր առաջնորդի, հոգևոր հոր լիազորությունները: Բայց չի կարելի դուրս գալ Եկեղեցու և հավատի դեմ, դա դավաճանություն է ազգային սրբություններին: Մեր բոլոր մշակութային, պետական, գիտական արժեքները ստեղծվել են եկեղեցու հովանու ներքո: Մեր պատմությունը դա է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը:

Նրա համոզմամբ, Եկեղեցուն ուղղված այս հարվածները պատահական չէին, քանի որ օրվա իշխանություններն ունեին այն գիտակցումը, որ ծանրագույն պահին Եկեղեցին կստանձնի առաջնորդի դերը: «Իրենք հարվածում են բոլոր այն թիրախներին, որոնցով պայմանավորվում է ազգային ինքնությունը: Տգետ են, փողոցային՝ իրենց բառապաշարից սկսած, բայց ունեն լավ խորհրդատուներ, որոնք իրենց հուշում են, թե ինչ պետք է անել, որից հետո որ քայլը պետք է անել, որովհետև չմարդի մտածողությամբ արարածներ են, որոնք իրենց կենսագրության մեջ ոչինչ չունեն ստեղծած: Իմ՝ իսկապես գեներալ ընկերները, ոչ թե Գուրգեն Մել քոնյանի նման, ասում էին՝ մեր կենսագրությունը խփեմ գլխիդ, բեկորներդ չի հավաքվի: Սրանցից որի կենսագրությունը նայեք, փուչ արարածներ են, ընդամենը կամակատարներ, խամաճիկներ, որոնք սիրում են խոտի դեզի առաջ կանգնել, լափել այդ դեզը և ասել, որ երջանիկ են»,-նշում է մեր զրուցակիցը:

Եկեղեցուն հարվածում են, նա շարունակում է դիմադրել, նրա հեղինակությունը սևացնում են, նա ստին ճշմարտությամբ է արձագանքում: «Եկեղեցին հոգևոր հավատի խորհրդանիշն է: Ոչ ոք ոչինչ չի կարող անել Եկեղեցու դեմ: Հիմա հաճախ են, չէ, ասում՝ հանգավ, մարեց շարժումը: Չի կարող մարել: Այո, ցավը, ըմբոստությունը ոչ բոլորն են հասկանում, բնական է, որ որոշ մարդիկ մտածողության խնդիր ունեն, բայց այս շարժումը չի մարելու, այն կարող է վերաձևվել, վերափոխվել, առաջնորդները փոխվեն, բայց սա ազգային վշտի և ցավի ըմբոստությունն է: Իմ կողքին ցույցի ժամանակ ռումբ էր պայթում, ժողովուրդը վրա էր գնում, ոչ թե հետ: Այս ժողովուրդը վիշտ ունի, ցավ, որը չի կարելի ոստիկանական ուժերով ճնշել: Մի օր այդ տղերքի գութը, խիղճը պե՞տք է շարժվի: Լավ, նրանցից որևէ մեկի մայրն իրեն չի ասո՞ւմ՝ տղա՛ ջան, իմ տարիքի կին էր, ինչո՞ւ էիր հարվածում: Այս ամենն աններելի է նաև հավատի ու Եկեղեցու առումով: Չեմ ասում, թե այս ամենը հակահայ գործողություններ են, ասում եմ՝ հակամարդ է այս ամենը, մարդկային չէ»,-հավելում է հրապարախոսը:

Ասում է՝ չի կարելի հեծանիվ քշելով երկիրը տալ թշնամուն: Դա անպատկառությունից, դավաճանությունից դենն է: «Երբեմն կառավարության նիստերն եմ դիտում, հարց են քննարկում, «դեմ կա՞, չկա», և այդպես շարունակ: Ինչպե՞ս կարող են դեմ լինել, երբ բոլորը նույն սանրի կտավն են: Բնականաբար, այս մարդը հրաժարական չի տալու, այս կառավարությունն ու Ազգային ժողովն անցել են բոլոր տեսակի սահմանները, խախտված է ամենը, շատ լավ գիտեն, որ եթե վաղն իշխանափոխություն եղավ, բոլորն անխտիր դատապարտվելու են: Հետևաբար, ամեն ինչ անելու են, որ մնան իշխանության: Պատրաստ են քաղաքացիական բախումների, նույնիսկ ներքին պատերազմի: Պետք է նրանց դեմ պայքարելու այլ միջոցներ մտածել, որովհետև բարոյականությունը, սահմանադրականությունն իրենց խորթ են: Մարդուն կարելի է կոչել արժանապատվության, ասել՝ ամոթ է, մարդ ես, չի կարելի նման բան անել, բայց եթե դիմացինդ այդ որակներից հեռու է, ի՞նչ կարող ես անել:

Ինչպե՞ս կարող ես դասական հագնված կանգնել և խոսել խուլիգանի հետ: Խուլիգանի հետ խոսելու միայն մեկ ձև կա... Եթե լինի ազգային միաբանություն, երևի թե հենց իրենց տերերը, նշանակողներն իրենց հեռացնեն: Չեմ ուզում, որ հայ մարդու արյուն թափվի: Իրենք մարդատյաց են, մարդ չեն, սատանա են: Լավագույն ելքը կլինի այն, որ իրենց տերերն իրենց հեռացնեն, հասկանան, որ ժողովուրդն այլևս չի կարողանում տանել այս դավադիր խաղերը, ստախոսությունը, խաբկանքը, դավաճանությունն ու դավադրությունը: Ինչպես յուրաքանչ յուր հայ մարդ, ես էլ ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչ անեմ, ի՞նչ անենք, որ այս իշխանությունից ազատվենք, և գան ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ, ոչ թե Հայաստանի «չեկանկան» գրպանում դրած և երկրով մեկ շրջող ու ցուցադրող, եռագույն ավազի ժամացույցն ի ցույց դնող, ջուրը սեղանի վրա լցնող մեկը: Այս ամենը զզվելի ու անտանելի է, իսկ եթե մի բան զզվելի ու անտանել ի է, դա վերջ ունի: Թող մտածեն իրենց հետագա կյանքի մասին»,-ասում է նա:

Գրողի կարծիքով, տարիներ շարունակ մարդկանց մտածողությունը փոխեցին, ունեցանք այս արդյունքը: Հնարավոր է մարդկանց դարձի բերել և միավորել ոչ թե անհատների, այլ պետության և հավատի շուրջ: «Միշտ ասել եմ՝ անկախ չենք կարող լինել և անկախ չենք: Երբ անկախություն կոչված խաբկանքը դրել են մեր մեջ, այդ օրվանից սկսած մեր երկրում աշխատել են օտար գործակալներ և լուրջ են աշխատել: Դասընթացներ են անցկացրել տարբեր դրամաշնորհների միջոցով և այլն: Փչացրել են հայի տեսակը: Մեր բոլոր խնդիրները սկսվում և ավարտվում են իշխանափոխությունից: Որևէ պաշտոնյա իր տեղում չէ, ոչ ոք կապ չունի իր գործի հետ: Խամաճիկներ են, որոնք անելու են այն ամենը, ինչ ասելու է իրենց գլխավոր գերագույն հրամանատարը, որովհետև նա էլ թույլ է տալիս, որ ահավոր չափերով լափեն: Այս է իրականությունը:

Ըստ իս, սրանցից ազատվելու համար նախ պետք են կտրուկ գործողություններ, պետք է նաև բավականին երկար ժամանակ աշխատանք տանել ժողովրդի հետ: Նրան ասել՝ տես, հարևանդ ով է, որ քեզ ուտում է: Ադրբեջանցին ի՞նչ է տվել համաշխարհային մշակույթին, գիտությանը, և դու ի՞նչ ես տվել: Համեմատիր դա: Հաճախ ասում են, որ մշակույթների կռիվ է, բայց ոչ, սա մշակույթի և հակամշակույթի կռիվ է: Սա էլ երբեմն ինձ դրդում է մտածելու՝ իսկ ավելի լավ չէր գիտությամբ, գրչությամբ, մշակույթով չզբաղվեինք, այլ սուր սրեինք, վայրենի լինեինք, որ այս համաշխարհային խայտառակություններին դիմանայինք: Կիրթ լինելը պարտվում է բարբարոսությանը, ուրեմն, դու էլ բարբարոս եղիր: Այլ տարբերակ չունես: Հարևանդ համաշխարհային տականք է: Ոչ ոք չդատապարտեց նրա արածները, աշխարհը լուռ հետևեց: Դե, Ամերիկան, Եվրոպան հաջորդ ցեղասպանությունից հետո կգան այստեղ որբանոցներ կկառուցեն, հումանիտար օգնություն կտան:

Մարդկային արժեքների կրող են, այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեցին, որ հայ ազգը, Հայաստանը դառնա այսքան խեղճ ու կրակ, ինչո՞ւ նշանակեցին այս լակոտ-լուկուտին, ինչո՞ւ մեր գլխին բերեցին այս համաշխարհային խայտառակությունը, որ գլխահակ քայլեմ: Ինչո՞ւ: Այս հարցերը պետք է պատասխան ստանան: Մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, ազնիվ, արդարամիտ մարդիկ են պետք: Ու կփոխվի ամեն ինչ: Շատ հիասթափված եմ, բայց երբեք չեմ հուսահատվում: Քանի կամ, պատրաստ եմ զենքը ձեռքիս հայրենիքս պաշտպանել, ինչպես և իմ երեխաները: Ուղղակի սրանք կործանարար վնաս տվեցին մեր պետությանը: Երազում անգամ չէի կարող երևակայել, թե փողոցային խուժանը ինչպես կարող է երկիր ղեկավարել»,-եզրափակում է Դավիթ Մկր. Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է
Ամենադիտված