Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետխորհրդային տարածքն ապահով հանգրվանի տեսք չունի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kommersant.ru–ն «Հետխորհրդային տարածքն ապահով հանգրվանի տեսք չունի» վերնագրով հոդվածում գրում է, որ իրավիճակը կարող է տարօրինակ թվալ, քանի որ պաշտոնական Երևանը վերջին շրջանում ժլատություն չի ցուցաբերում Ռուսաստանի հասցեին մեղադրական ճառեր ու վառ էպիտետներ արտահայտելուց, սակայն իրական քայլեր չի ձեռնարկում։ Քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն կարծում է, որ, չնայած հռետորաբանությանը, Երևանը խուսափում է ռուս գործընկերոջ հետ կոշտ առճակատումից։ Ամենավառ օրինակը ՀԱՊԿ-ն է։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոստանում է լքել այդ կազմակերպությունը, ամեն կերպ քննադատում է, բայց, ի վերջո, չի հեռանում։ Ուզում ես բացականչել՝ բայց ե՞րբ, ինչպե՞ս։

Պատասխանը պարզ է. երբ հարկ լինի, այն ժամանակ դուրս կգանք։ Դժվար չէ հասկանալ նման մարտավարությունը, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և սկսել, ըստ էության, իր պատմության մի նոր շրջան, որը խոստանում է բազմաթիվ հեռանկարներ, այդ թվում՝ տնտեսության մեջ։ Եվ, փաստորեն, այդ դեպքում Ռուսաստանից կախվածությունը, ասենք այսպես, զգալիորեն կթուլանա։ Երկիրը փորձում է շրջվել և գնալ հակառակ ուղղությամբ։ Սակայն այդ փոփոխությունները չափազանց ցավալի են և ունեն անկանխատեսելի ավարտ։ Ահա թե ինչու է Փաշինյանը նախընտրում կամուրջները չայրել, և Մոսկվան դա շատ լավ հասկանում է։ Ինչ վերաբերում է պատմության նոր շրջան սկսելուն, ապա պետք չէ հեռուն գնալ օրինակների համար: Բավական է նայել Վրաստանին:

30 տարի այդ պետությունը փորձում է նոր ճանապարհով գնալ, սակայն օրեցօր աճում է վստահությունը, որ այդ գործընթացը հետընթաց է ապրում: Ստացվում է, որ նախկին եղբայրական խորհրդային երկու հանրապետությունները մի տեսակ հակադարձ շարժումներ են կատարում։ Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ փորձեր են արվում շրջվելու ներքին և արտաքին լուրջ դիմադրության պայմաններում։ Իսկ Ադրբեջանը, նախկին մետրոպոլիայի հանդեպ իր ողջ հավատարմությամբ հանդերձ, գնում է իր ճանապարհով և առանձնապես կախված չէ որևէ մեկից։ Գոնե այդպես կարող է թվալ առաջին հայացքից: Սակայն, երբ ունես նավթ և գազ, արտահանման խողովակաշարեր և Թուրքիան՝ որպես դաշնակից, ապա շատ ավելի հեշտ է ամեն ինչ։ Բայց, ամեն դեպքում, հետխորհրդային տարածքն ապահով հանգրվանի տեսք չունի։

Միևնույն ժամանակ, դեռևս այնքան էլ հավանական չի թվում, որ տեսանելի ապագայում խորհրդային ժողովուրդների եղբայրական մեծ ընտանիքը նորից կհամախմբվի և, ինչպես նախկինում, վստահորեն կքայլի դեպի պայծառ վաղը։ Իսկ արդյո՞ք, սկզբունքորեն, կա այդ ապագան։ Եվ ինչքանո՞վ է այն պայծառ: Մենք այսքան ժամանակ քայլում ենք, բայց չենք կարողանում հասնել դրան։ Մոլորվել ենք։ Այնուամենայնիվ, պետք չէ հուսահատվել, քայլողը գիտի ճանապարհը, և փոփոխություններն անխուսափելի են։ Եվ դրանից փախուստ չկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է
Ամենադիտված