Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի պատրաստվում ՀՀ իշխանությունների հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն օրեցօր նոր ու անընդունելի պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ ապացուցելով, որ մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել և նոր ռազմական էսկալացիայի է ձգտում։ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունելով Կանադայի նոր դեսպանին, միանգամից երեք կոշտ պահանջ է ներկայացրել՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ, «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում, սահմաանդրության փոփոխում։

Ալիևը, ի դեպ, հստակ և առանց այլևայլությունների է ներկայացնում իր պահանջները՝ պնդելով, որ դրանց չկատարելու դեպքում որևէ պայմանագիր չի լինելու։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ, մոտ 200-300 հազար ադրբեջանցիներ կարող են վերաբնակեցվել Հայաստանում, հիմնականում Սյունիքի մարզն է թիրախում։ Իսկ նման վերաբնակեցումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վերջը։

Փաշինյանական վարչախումբը վերջին շաբաթներին քանիցս հայտարարել է, թե պատրաստ է մեկ ամսում պայմանագիր կնքել։ Ալիևը մի քանի ամիսն է շեշտում, հընթացս էլ խոսում իր պահանջները հստակ կատարելու պայմանի մասին։ «Պետք է հասկանալ, որ 1-2 տարում դժվար է լուծել խնդիրները, որոնց շուրջ հնարավոր չի եղել համաձայնության գալ 28 տարվա ընթացքում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բովանդակային բանակցությունները սկսվել են գրեթե դեկտեմբերին, որովհետև մինչ այդ Հայաստանը ցանկանում էր խաղաղության համաձայնագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հարցը, և դա անընդունելի էր»,- ասել է նա, հավելել, թե խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որովհետև այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և մինչև դա տեղի չունենա, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ «Սա հայտնի խնդիր է»,- ասվում է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե որևէ մեկը չի պատրաստվում ՀՀ իշխանությունների հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ վարչախումբն էլ առնվազն երեք տարի կորցրել է պատրանքներ տածելու, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու, բայց ոչ ռազմական ներուժը վերականգնելու, թշնամու ախորժակը զսպելու ուղղությամբ։ Դա թե՛ իշխանությունների դիլետանտիզմի, թե՛ պարզ դավաճանության հետևանքն է։

Վարչախումբը երկիրը փոսից դուրս բերելու փոխարեն նոր աղետներ է բերում՝ տրվելով արևմտյան սին խոստումներին, գործուն քայլեր չանելով իրավիճակը բեկելու ուղղությամբ։

«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)
Ամենադիտված