Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղել է, որ հաղթել եմ, եղել է՝ պարտվել. ամեն ինչ քո ձեռքերում է. Արսեն Հարությունյան

ՍՊՈՐՏ

րանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Արսեն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին:

-Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց վնասվածքների: Մնացածը՝ Փարիզի գորգը ցույց կտա:

-Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել, ինչի՞ վրա եք ավելի շատ աշխատել:

-Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, ֆիզիկական մեծ աշխատանք ենք կատարել, տեխնիկապես ենք փորձել բարելավվել: Եվրոպայի առաջնությունից հետո, եթե եղել են սխալներ, մարզիչների օգնությամբ փորձել ենք դրանք շտկել: Հուլիսի սկզբին ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Վրաստանում, ապա նորից մարզումները կշարունակենք Օլիմպավանում:

-Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են լինելու: Եթե հետհայացք գցենք, ինչը՞ չստացվեց Տոկիոյում: Ու այդ խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել՝ թե՛ որպես մարզիկ, թե ՛ որպես անհատ:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցեցի շատ երիտասարդ տարիքում: Թույլ տվեցի սխալներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ: Այնքան էլ լավ չէի նախապատրաստվել, մարզումներս թուլացրել էի: Անկասկած, այդ խաղերից հետո շատ եմ փոխվել: Առհասարակ, երեք տարվա ընթացքում շատ բաներ են փոխվել թե՛ իմ կյանքում, թե՛ սպորտում, թե՛ բնավորությանս մեջ: Մարդն ամեն օր մի բան է սովորում ու հասունանում է: Հիմա ավելի վստահ ու հասուն գոտեմարտեր եմ անցկացնում: Հասկացել եմ, թե որտեղ եմ թերացել ու փորձել եմ դրանք ուղղել:

-Ինքնաքննադա՞տ եք:

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր: Ամեն ինչ քո ձեռքերում է, ու պետք չէ մյուսներին մեղադրել: Եթե ինչ-որ բան սխալ ես արել, պետք է ուղղես:

-Փարիզի Օլիմպիական խաղերը Ձեզ համար ինչո՞վ են առանձնանում:

-Այս պահին նախապատրաստվում եմ այնպես, ինչպես աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անեմ լավագույնս հանդես գալու և բարձր արդյունքներ գրանցելու համար:

-Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ պայքար եք ակնկալում:

-Այո, բոլորին ճանաչում եմ, գրեթե բոլորի հետ գոտեմարտել եմ: Եղել է, որ հաղթել եմ, եղել է՝ պարտվել: Մրցման օրն ով ավելի լավ վիճակում եղավ, նա էլ կհաղթի: Հաղթելու է նա, ով այս տարիների ընթացքում ճիշտ աշխատանք է կատարել, չի թուլացել ու լավ է մարզվել: Ամեն ինչ ցույց կտա մրցագորգը:

Բլից հարցեր

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Բեսիկ Կուդուխովի, որը, ցավոք, այլևս կենդանի չէ:

-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Նման խորհուրդներ շատ են եղել:

-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Լավ մարդ մնալ:

-Ձեր կյանքի կանոնները:

-Լինել ճշտապահ:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Աստծուն:

-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

-Երևի՝ «Չհանձնվողը»:

Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչ
Ամենադիտված