Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանությունը ստի վրա է հենված, և ստով սնվող և սուտ արտադրող իշխանությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում է այդ բանաձևով առաջնորդվում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թ.-ի առաջին եռամսյակում, պետական պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,3 տոկոս։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշում է՝ այդ երկնիշ տնտեսական աճն այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքը չէ:

«Դա կարճաժամկետ, պատահական արտաքին գործոնի արդյունք է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ և դրա ստեղծած միջավայրով մեր երկրի համար: Եթե պարզ ասենք, Ռուսաստանի քաղաքացիները եկան Հայաստան, այստեղ մեծ դրամական փոխանցումներ եղան, ժամանակավորապես տեղափոխեցին իրենց որոշակի բիզնեսները, և տնտեսությունը սկսեց ակտիվանալ: Երկրորդ գործոնը վերարտահանումն է, այսինքն՝ որոշակիորեն բավարարում էինք ռուսական շուկայի պահանջարկը այլ երկրներից դեպի Ռուսաստան վերարտահանում իրականացնելով: Դա պայմանավորված էր պատժամիջոցներով, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ: Հիմա պետք է պարզ տեսնենք, որ այդ գործոնը թուլանում է, վիճակագրական վերջին տվյալներով՝ այս տարվա մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա մայիսի համեմատ 5,2 տոկոս նվազել է: Այսինքն՝ հինգ ամսվա միջինը 11-11,2 տոկոս է, որովհետև նախորդ ամիսներին բարձր է եղել իներցիոն աճը, իսկ հիմա գործոնը թուլացել է, թուլանում է տնտեսական աճը և այսպես շարունակվելու պարագայում ունենալու ենք լրացուցիչ լուրջ դժվարություններ այդ բարձր աճն ապահովելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ինչպե՞ս պետք է զգա տնտեսական երկնիշ աճը Հայաստանի քաղաքացին: Խոսելով բարձր տնտեսական աճի ներառականության մասին՝ նա անդրադառնում է հարկային և սոցիալական քաղաքականությանը: «Մեր երկրի հարկային քաղաքականությունն այս իշխանությունների օրոք ոչ միայն չունի սոցիալական բաղադրիչ, այլև իր էության մեջ դառնում է հակասոցիալական և հականերառական: Այս իշխանությունն, ըստ էության, վերացրեց պրոգրեսիվ հարկումը, որը սոցիալական բաղադրիչ էր, այսինքն՝ շատից էլ ավելի շատ, համեմատաբար քիչ եկամուտ ունեցողից ավելի քիչ հարկ պահելու քաղաքականության կոնցեպտը վերացրեցին, և դրեցին մեկ դրույքաչափ: Անկախ եկամտի չափից, և՛ մեծ, և՛ փոքր եկամուտ ստացողին հարկում են նույն կերպ, այսինքն՝ աշխատող աղքատին հարկում են նույն դրույքաչափով, ինչպես հարկում են մի քանի միլիոն դրամ ստացողին:

Երկրորդ քայլը, որը հիմա հետևողականորեն անում են, փոքր և միջին բիզնեսի հարկային արտոնությունների նվազեցումն է, վերացումը, նորից համահարթեցման սկզբունքով, և փաստացի իրենց պատճառաբանությունն այն է, որ փոքր և միջին բիզնեսի հարկային արտոնություններից զարտուղի ճանապարհով օգտվում են մեծերը: Սա, ընդհանրապես, չի կարող բացատրություն համարվել, որովհետև ամբողջ զարգացած աշխարհը, նաև սոցիալական բարեկեցության բարձր մակարդակ ունեցող երկրներն ունեն փոքր և միջին բիզնեսի արտոնությունների հսկայական, գործուն համակարգ, իրենք կարողանում են դա նաև հասցեական դարձնել: Իսկ մեր երկրում փաստացի վերացնում են այն օբյեկտիվ հնարավորությունները, որոնք պետք են, որ մարդն իր ընտանիքով աշխատի և իր քրտինքով ապրի: Սա անում են հետևողականորեն և անթաքույց, հայտարարում են, որ շուտով վերացնելու են նաև միկրոբիզնեսի և փոքր բիզնեսի արտոնությունները: Սա հակասոցիալական կոմպոնենտ է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Խոսելով սոցիալական քաղաքականության մասին՝ Ավետիսյանն ասում է՝ երբ պետական բյուջեի քննարկումներն են սկսվում, թոշակը, նպաստը և առաջին հերթին աղքատության նպաստը բարձրացնելու փոխարեն իշխանություններն ասում են՝ իրականացնում ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

«Ասում են՝ կապիտալ ծախսեր ենք անում՝ դպրոց, ճանապարհ ենք կառուցում, որպեսզի մարդկանց կյանքի որակը բարձրանա, փոխարենը բարձրացնեն նպաստը: Մանիպուլ յացիան շատ պարզ է, որովհետև բյուջեն հաստատվելուց հետո, ըստ էության, կապիտալ ծախսերի ծրագրերը անհատական հասցեատերեր չունեն: Չէ՞ որ եթե թոշակ ես բարձրացնում, չես կարող այդ բարձրացված թոշակը չվճարել, այն ունի անհատական հասցեատեր, իսկ երբ, օրինակ՝ դպրոցի կամ ճանապարհի կառուցումը հետաձգվում է, ծրագրերը մնում են թղթի վրա, անհասցե պատասխանատվությամբ անցնում են առաջ: Իրականում այստեղ ակներև բարձր կոռուպցիոն ռիսկեր կան: Ժողովրդի լեզվով ասած, իրենք այստեղ «քյար» ունեն, այդ ծրագրերն իրականացնում են իրենց շրջանակի բիզնեսմենները, որոնք արագ դառնում են օլիգարխներ, և նաև իրենց ընտանիքի անդամների հետ կապված կազմակերպությունները:

Ինչո՞ւ եմ սա պնդում, որովհետև իրենց իշխանության օրոք թռիչքաձև աճում են մեկ անձից գնումները: Պետության պատվերը փոխանակ մրցույթով կազմակերպեն, հնարավորինս արդյունավետ ձևով և ծախսարդյունավետ կերպով, անում են մեկ անձից գնումներով, ուշացնում են մրցույթները, չգիտես, թե ինչ ձևերով ու մեթոդներով, հետո փաստի առաջ են կանգնեցնում, ասում՝ ժամանակ չկա, պետք է արագ մեկ անձից գնում կատարենք: Մեծ հաշվով, պարզ է, թե իրական նպատակը որն է: Այս իշխանությունը, երբ եկավ իշխանության, խոստանում էր ծայրահեղ աղքատության վերացում, աղքատության մակարդակի առնվազն հիսուն տոկոսի կրճատում և այլն, բայց իրենց օրոք, ցավոք, և՛ ծայրահեղ աղքատությունն աճ ապրեց, և՛ աղքատության մակարդակը գրեթե չի փոխվել, եթե չլիներ արտաքին պատահական գործոնը, ապա աղքատության մակարդակն ավելի բարձր կետում կլիներ: Աճում է թերսնվող մարդկանց թիվը, աշխատող աղքատների թիվը»,-նշում է ԱԺ պատգամավորը:

Հայաստանի գործող իշխանությունները վերջին շրջանում շատ են խոսում մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, նշում, որ մեկ կենտրոնից կախվածությունն անթույլատրելի է, սակայն վիճակագրական պաշտոնական տվյալները փաստում են, որ, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության կախվածությունը, առևտրաշրջանառության տեսքով, հասնում է մոտ 60 տոկոսի: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ դիվերսիֆիկացիան պարզ կանոն է, որը բոլոր երկրներին է անհրաժեշտ. որքան դիվերսիֆիկացված, այնքան կայուն, զարգացման ռիսկերը՝ նվազ:

«Այս իշխանությունը միայն խոսում է դիվերսիֆիկացիայի մասին և անում է ճիշտ հակառակը: Որքան խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, մեր երկրի տնտեսությունը մեկ երկրից ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում: Եթե հաշվել գիտեն, թող հաշվեն՝ երբ եկան իշխանության, օրինակ՝ Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը որքան էր և որքան է հիմա: Մեկ երկրից մեր արտաքին առևտրի տեսակարար կշիռը կրկնակի չափով մեծացել է: Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, իհարկե՝ ոչ, ապադիվերսիֆիկացիա է: Երկրորդ կարևոր հանգամանքը: Թող տեսնեն մեր հումքային կախվածությունը՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, հումքեր և այլն:

Նորից շարունակվում է բարձր կախվածությունը մեկ երկրից: Խոսում էին բազմամիլիարդավոր դոլարների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների մասին, բայց դրանք ուղղակի չկան ու չեն լինելու, որովհետև ներդրման թիվ մեկ պայմանը ռիսկերն են: Իսկ մեր երկրում տնտեսական ռիսկերն իրենց անվտանգային կոմպոնենտով, այսինքն՝ տնտեսական անվտանգության ռիսկերն անզեն աչքով բոլորի համար տեսանելի են: Օրինակները բազմաթիվ են: Օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա կրակում են Երասխում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, և դա մնում է անհետևանք, վախվորած տեղափոխում են ձեռնարկությունը: Հանքարդյունաբերության ձեռնարկությունները բառիս բուն իմաստով ուղիղ նշանառության տակ են, թշնամին է թելադրում, թե ինչ չափով, ոնց ու ինչ ռեժիմով պետք է աշխատեն, և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը դարձել է սահմանամերձ, և փաստացի պետությունը չի կարողանում կայուն կերպով ապահովել տնտեսական անվտանգությունը:

Այս անկայունությունների և արտաքին խորացող սպառնալիքների ֆոնին ի՞նչ խոշոր ներդրումային ծրագրերի մասին կարող է խոսք լինել, ոչ մի: Դրանք մանիպուլ յացիաներ են, սուտ խոստումներ, անհիմն սպասումների առաջացում: Ինչո՞ւ է այդպես, որովհետև այս իշխանությունը ստի վրա է հենված, և ստով սնվող և սուտ արտադրող իշխանությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում է այդ բանաձևով առաջնորդվում»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել
Ամենադիտված