Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը չի կարող ուղղակի երես թեքել Անդրկովկասից. «բարեփոխիչը» միշտ թշնամու օգնականն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv -ն «Հայաստանի ինքնավերացումը. Ռուսաստանը պետք է որոշում ընդունի» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական պետության ղեկավարները վիրավորում են Ռուսաստանին: Բայց դա չէ ամենավատը: Խնդիրն այն է, որ կարծես թե որոշել են լուծարել հենց Հայաստան պետությունը։ Եթե այդպես է, ապա մեզ համար դա կլինի ոչ միայն ուրիշի վիշտը, այլ նաև սկզբի համար մի քանի միլիոն փախստականների տեսքով մեծ քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Հայաստանի պաշտոնական ղեկավարության վերջին երկու հայտարարությունները կարծես գիծ են քաշում հայկական անկախ պետականության գոյության պատմության տակ։ Շատ տխուր և կոպիտ է դա ասելը, բայց այլ կերպ չի ստացվում: Դատեք ինքներդ։

Նախ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ չէր լինի, ապա մեղադրել է նրան Ղարաբաղը «գրավելու և Ադրբեջանին հանձնելու» մեջ։ Այդ հայտարարության անմեղսունակությունն այնպիսին է, որ նույնիսկ դժվար է մեկնաբանել։ Ինչպե՞ս և ի՞նչ ուժերով է Ռուսաստանը «գրավել» Ղարաբաղը, մի՞թե առանց ծանր զինատեսակների խաղաղապահների գումարտակով: Ինչպե՞ս կարող էր Ռուսաստանը «լուծել» կամ «չլուծել» հայադրբեջանական պատերազմ լինելու հարցը: Գրիգորյանի հայտարարությունը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունը վերջնականապես Ռուսաստանից պոկվելու ուղի է գծել առանց որևէ «բազմավեկտորության»: Իսկ հետո ՀՀ ԱԳՆ-ն է պաշտոնապես հայտարարել, որ «Հայաստանը կարծում է, թե ժամանակն է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»։

Այս հայտարարությունն ավելի անհեթեթ է, քան Ռուսաստանին «Ղարաբաղը գրավելու» մեջ մեղադրելը։ Մնում է Հայաստանը Թուրքիայի կազմում «ինքնավարություն» ստանա կամ նահանգ հռչակվի։ Երևում է, որ Հայաստանի անկախության պատմությունն ավարտվում է... Բայց ինչո՞ւ են նրանք դա անում: Լավ, հասկանալի է, որ Հայաստանի գլխին՝ կառավարության մեջ ու Նիկոլ Փաշինյանով շրջապատված, կան ռուսաֆոբներ, սորոսականներ, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի խնամակալներ։ Թող լինեն։ Բայց այդքան հեշտությամբ հանձնվել ոչ թե ֆրանսիացիներին, նույնիսկ ամերիկացիներին, այլ ուղղակի թուրքերի՞ն, որի արտաքին քաղաքականության պաշտոնական դոկտրինում գրեթե ֆիքսված է հայկական պետության լուծարումը։ Երևի Հայաստանի ղեկավարները իրականում մտածում են, որ կարգավորում են իրավիճակը, վերջ են տալիս հին թշնամությանը և իրենց քաղաքացիներին հնարավորություն են տալիս ապրելու խաղաղ ու հանգիստ, առանց պատերազմի։ Այդ մասին, համենայն դեպս, ասել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է, ժողովուրդը մեզ և բոլորին ասում է, որ մենք այլևս չենք ուզում կռվել, գոյատևել, տառապել, ինքնազոհաբերվել, մենք պարզապես ապրել ենք ուզում։ Սա ժողովրդի ուղերձն է վերնախավին և մեզ»։

Պարզապես լավ է ապրել առանց պատերազմի, առանց հայրենիքը պաշտպանելու, առանց շեղվելու այնպիսի տհաճ ու թանկ բաների վրա, ինչպիսին է սեփական պետությունը։ Ապրել, ծիրանի առևտուր անել, գինի ու կոնյակ պատրաստել, խորոված ուտել, զբոսաշրջիկներին իրենց հայրենի սարերով պտտել... Ղարաբաղը պետք չէ, Հայաստանը պետք չէ, բնականաբար, Ռուսաստանի հետ բարեկամությունը պետք չէ, պետք է ավելի պարզ լինել... Հիանալի գաղափար է, բայց դրա իրականացումն այնքան հաճելի չի լինի, որքան պատկերացնում են Փաշինյանի կողմնակիցները։ Վերցնենք Թուրքիան, որի հետ Հայաստանի ղեկավարներն այդքան հեշտությամբ և ուրախությամբ որոշել են հաշտվել։ Թուրքիան պարզապես տարածաշրջանային խոշոր տերություն չէ և ոչ էլ միայն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն ու հովանավորը։

Թուրքիան չի ընդունել իր մեղքը 1915 թվականին Հայոց ցեղասպանության համար և չի էլ պատրաստվում դա անել ապագայում։ Թուրքիան (առնվազն ամենահայտնի թուրք քաղաքական գործիչները, ներառյալ՝ նախագահը) պաշտոնապես է հանդես եկել հայկական պետության լուծարման օգտին։ Եվ նա հաճույքով կվերացնի այն, հենց որ նման հնարավորություն ստանա։ Այն իրավիճակում, երբ մի կողմից՝ սահմանը բաց է, իսկ մյուս կողմից՝ ռուսներին վտարել են, անհասկանալի է, թե ո՞վ և ինչպե՞ս կարող է թուրքերին արգելել դա անել։ ՄԱԿ-ը մատը թափ կտա՞, Միացյալ Նահանգները կասի՞ մի արեք, արդյոք ֆրանսիացիները կուղարկե՞ն իրենց զինվորներին ու լեգեոնականներին՝ պաշտպանելու Շառլ Ազնավուրի հեռավոր հայրենիքը: Երևի թե միայն Իրանը զորքեր ուղարկի իր առևտրային ուղիները պաշտպանելու համար...

Այո, միգուցե նման իրավիճակում Իրանը կմնա հայերի միակ հույսը, քանի որ Ռուսաստանն այլևս չի կարողանա միջամտել իրավիճակին և, ըստ երևույթին, չի էլ ցանկանա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը, ցավոք, չի կարող ուղղակի երես թեքել Անդրկովկասից։ Միայն մեկ, բայց բոլորի համար հասկանալի փաստարկ՝ հօգուտ այն բանի, որ դեռ պետք է զբաղվել հայկական խնդիրներով: Եթե, փաստորեն, ամեն ինչ ընթանա վատագույն սցենարով, ո՞ւր կգնան հայ փախստականները։ Իհարկե, հիմնականում Վրաստանի տարածքով Ռուսաստան՝ մեքենայով, ինքնաթիռներում բավարար տեղեր չեն լինի: Շատ ավելի քիչ քանակ կգնա Ֆրանսիա։ Դեպի Իրան ևս, չնայած նա մոտ է, բայց քիչ կգնան... Այս ամենը միայն նշանակում է, որ թեև Ռուսաստանը կարող է էմոցիոնալ կերպով ասել՝ «արա այն, ինչ ուզում ես», սակայն ռացիոնալ կերպով ստիպված կլինի սեփական հանգստության համար փրկել Հայաստանը...

Բայց դա անել բուն Հայաստանի ղեկավարության կամքին հակառակ՝ շատ ու շատ դժվար կլինի, անգամ հնարավոր է, որ ՄԱԿ-ը մատ թափ տա ոչ թե թուրքերի, այլ ռուսների վրա կամ նույնիսկ բղավի «ռուսական ագրեսիայի» մասին։ Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալներից՝ փորձելով չկրկնել դրանք։ Հայկական օրինակը մեզ շատ բան ունի սովորեցնելու, բայց ոչ թե միջազգային հարաբերությունների, այլ ներքաղաքական կյանքի իմաստով։ Ահա ամենակարևոր դասը. ոչ մի «բարեփոխիչ» էլ չի լինում։ «Բարեփոխիչը» միշտ թշնամու օգնականն է սեփական ժողովրդին նվաստացնելու և կոտորելու հարցում։ Չի կարող լինել նորմալ ու խաղաղ կյանք, եթե Հայրենիքը բավականաչափ ուժեղ և պաշտպանված չէ, այսինքն՝ առաջին հերթին պետք են ինքնաթիռներ, դրոններ, տանկեր, ռումբեր, հրթիռներ, պատրաստված զինվորներ, իսկ գինին, խորովածն ու բարգավաճումը գալիս են հետո։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանը»Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա
Ամենադիտված