Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով

ՎԻԴԵՈ

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կատարված սպանությանն արդեն անդրադարձել ենք, նաև նշել, որ շատ հանգամանքներ դեռ պարզվում են: Վաղարշապատի ոստիկանների ու քննիչների համատեղ գործողությունների արդյունքում հանգամանքների հիմնական մասն արդեն պարզված է, և դեպքը հնարավոր է ներկայացնել ավելի հանգամանալի:

Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորումով, անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել էին, որ նա մահացել է:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Ամբերդ գյուղի դպրոցի հարակից տարածքում նույն գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգով կրակահերթ է արձակել համագյուղացու վարած «Օպել Զաֆիրայի» ուղղությամբ: Պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով էլ 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էր:
Հետագա միջոցառումների արդյունքում ամբերդցի 43-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը:
Իրավապահները որոշակի տեղեկություններ ունեին սպանության դրդապատճառի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների` կատարողի և տուժողի միջև թշնամանքն ուներ նախապատմություն. նախկինում վեճ, կռիվ ու ծեծկռտուք էր եղել նրանց որդիների միջև, որը հաշտությամբ չէր հանգուցալուծվել
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվեց, որ սպանության օրը 43-ամյա տղամարդու «Օպել Աստրա Ջի» մակնիշի մեքենան վարել է 46-ամյա համագյուղացին:
Հունիսի 12-ին, սպանությունից առաջ, ժամը 17.30-ի սահմաններում, երբ երկուսով մեքենայով եղել են Ամբերդ գյուղի Հաղթանակի փողոցում, նկատելով հանդիպակաց երթևեկող «Տոյոտա Քեմրին», որը վարում էր ավելի ուշ սպանված տղամարդու որդին, այն նույն երիտասարդը, որի հետ իր որդու վեճը հաշտությամբ չէր ավարտվել, ընթացքի ժամանակ ինքնաձիգով շուրջ 5 անգամ կրակել է «Տոյոտայի» ուղղությամբ։
Այդ օրը «Օպել Աստրան» վարած 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Արագածոտնի մարզի Շենավան գյուղում, ձերբակալվեց, տվեց խոստովանական ցուցմունք և տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվեց Արմավիրի մարզի Շահումյան գյուղում։
Հունիսի 14-ին քննչական մարմնի կողմից 43-ամյա տղամարդուն մեղադրանք ներկայացվեց քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք պահելը:
Համատեղ միջոցառումներով պարզեց, որ հունիսի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, սպանվածի 29-ամյա որդին, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով շրջել էր հոր սպանության վայրի տարածքում, ենթադրաբար` նաև կրակոցներ էր արձակել: Իսկ ըստ մեկ այլ տեղեկության` նա շարունակում էր իր մոտ պահել ապօրինի ինքնաձիգը և այլ զինամթերք, նաև պատրաստվում էր մեկնել Հայաստանից:
Հունիսի 18-ին, գիշերվա ժամը 3.30-ին, 29-ամյա երիտասարդը ձերբակալվում է «Զվարթնոց» օդանավակայանում և տեղափոխվում Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 21-ին երիտասարդը պատրաստակամություն է հայտնում ներկայացնել ապօրինի պահվող ինքնաձիգը: Վաղարշապատի քննչական բաժնում նա հանձնում է ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը։
Քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունիսի 21-ին խուզարկություն է կատարվում երիտասարդի բնակության վայրում: Տանիքում հայտնաբերվում է մարտական հինգ նռնակ և երկու պայթուցիչ։
Նախաքննությունը շարունակվում է:

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)
Ամենադիտված