Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը. Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էրդողանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»

Թուրքական և գերմանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը: Էրդողանը Բեռլին է մեկնում իբրև թե հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո նրան աջակցելու նպատակով: ՈւԵՖԱ-ն Դեմիրալի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ավստրիայի հետ խաղում խփած գոլից հետո նա ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների կողմից լայնորեն օգտագործվող ժեստ էր ցուցադրել։

Սիմվոլիզմը թուրքական քաղաքականության կարևոր բաղադրիչ է, ուստի անկարևոր չեմ համարում Էրդողանի աջակցությունը իր հավաքականի խաղացողին, որին, ըստ էության, պատժում են սիմվոլիկ ժեստի համար: Բայց նաև թուրքական արտաքին քաղաքականության կարևոր, եթե չասենք՝ գերակա ուղղություն է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որի ղեկավարները հուլիսի 6-ին հավաքվում են Շուշիում՝ ոչ պաշտոնական գագաթաժողովի՝ փաստորեն առանց Էրդողանի մասնակցության:

Հազիվ թե ֆուտբոլն ու «Գորշ գայլերի» սիմվոլի հետ կապված սկանդալն ավելի կարևոր լինեին Էրդողանի համար, քան Շուշիի հանդիպումը: Կարելի է ենթադրել, որ Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի հետնաբեմում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ստիպել են Էրդողանին՝ մոգոնել «ֆուտբոլային դիվանագիտության» այս դրվագը: Որպես վարկած, առաջ քաշեմ այն թեզը, որ «Միջին միջանցքի» ամերիկյան նախագիծը, որի լոբբիստը վերջին շաբաթներին դարձել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը, «բաժանարար» որոշակի գիծ է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում:

Հայ-ադրբեջանական խաղաղության ամերիկյան պրոյեկտը ենթադրում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցության սահմանափակում Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում: Նման հետանկարին Անկարան ամենևին դեմ չէ, մանավանդ, վակուումը, մեծ հաշվով, լցվելու է հենց թուրքական գործոնով: Ալիևն, իհարկե, «Միջին միջանցքին» դեմ չէ, մանավանդ, որ դրա շնորհիվ առնվազն պարզեցված տրանսպորտային հաղորդակցություն է ստանալու Սյունիքում, բայց Բաքվում ակնհայտորեն ուզում են մեծացնել իրենց «գինը»՝ հատկապես, որ Մոսկվան ու Պեկինը պատրաստ են մասնակցել բարդ այս խաղին: Ըստ այդմ, Վաշինգտոնից հնչող առաջարկությունների ֆոնին Ալիևն Աստանայում «ռազմավարական» փաթեթավորմամբ հանդիպումներ է ունենում Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ վերջինս հետ կնքելով նաև ռազմավարական համագործակցության հռչակագիր:

Սրան հավելենք նաև այն փաստը, որ նույն Աստանայում, ըստ ամենայնի, անարդյունավետ են անցել Պուտին- Էրդողան բանակցությունները. այդպես էլ չի հստակեցվել Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցի ժամկետը, իսկ Պուտինի խոսնակը բացառել է Անկարայի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում: Անգամ անզեն աչքով նկատելի է, որ Աստանայում միանգամայն տարբեր, եթե չասենք՝ հակադիր օրակարգեր են ունեցել Ալիևն ու Էրդողանը: Ահա, թե ինչու Շուշիի փոխարեն Էրդողանը նախընտրեց Բեռլինը»:

Նիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա
Ամենադիտված