Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինայից ու Վրաստանից հետո եվրո տենդը ընդգրկել է նաև Հայաստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը տեղին չէ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի, գրում է svpressa.ru-ն։

Բանն այն է, որ պարզապես կասկածելի է, որ Եվրամիությունը ցանկանա մերձենալ Հայաստանի հետ, լավագույն դեպքում թեկնածուի կարգավիճակ կտան, ինչպես Վրաստանին ու Ուկրաինային, բայց այդ կարգավիճակը ոչինչ չի նշանակում։ Պետք է կարծել, որ Փաշինյանը, Միրզոյանը և մյուսները դա շատ լավ հասկանում են։ Բայց այդ դեպքում ինչու՞ է պետք «ցանկապատել այդ բոստանը»: 

«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեներ անցկացվում են յուրաքանչյուր երկրում, որը կատարել է բոլոր պայմանները, և որոնց ԵՄ-ն պատրաստ է ընդունել, - հիշեցրել է Միջազգային հարաբերությունների և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Վադիմ Տրուխաչովը, - այնպես որ, դա նորմալ պրակտիկա է, բայց ոչ Հայաստանի դեպքում, որին ոչ ոք չի հրավիրել ԵՄ»:

«svpressa.ru».- Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունք կտա այդ հանրաքվեն, եթե կայանա: 

- Հայաստանում նեղացած են Ռուսաստանից և ամեն ինչի օգտին էլ կքվեարկեն, որ հակառակվեն նրան: Մոտավորապես նույն կերպ նախկինում իրեն պահում էր Վրաստանը, որն առավել ևս էր վիրավորված Ռուսաստանից... Հարցն այն է, որ այդ քվեարկությամբ Եվրամիություն չես մտնի։ Հայերը ԵՄ-ն ու Ֆրանսիան են համարում «այլընտրանք» Ռուսաստանին, որն իբր դավաճանել է Հայաստանին։ Խնդիրն այն է, որ մենք չենք աշխատում հասարակական կարծիքի հետ, իսկ ԵՄ-ն աշխատում է: Եվ ոչ մի փողի փոխանցում, փող աշխատելու համար հայերի ոչ մի ուղևորություն դեպի Ռուսաստան չի կարող փոխարինել այդ գործոնին։

 «svpressa.ru».- ԵՄ-ն կարո՞ղ է Հայաստանին անդամակցություն առաջարկել, կամ թեկնածություն Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հետո։

- Թեկնածություն՝ այո: Անդամակցություն՝ ոչ: Նրա համար հաջորդը Բալկաններն են։ Քանի դեռ այնտեղ չեն ավարտել՝ չեն մտնի հետխորհրդային տարածք։ Բացառությամբ Մոլդովայի, որը կարելի է բալկանյան երկիր համարել։

«svpressa.ru».- Ինչո՞վ կարող է Հայաստանը հետաքրքրել Բրյուսելին։

—Որպես Իրանից Եվրոպա գազի տարանցման պոտենցիալ տարածք՝ շրջանցելով Թուրքիան։ Մասամբ էլ այն նման է հեռավոր քրիստոնեական երկրի: Ինչպես նաև որպես հերթական «գլխացավանք» Ռուսաստանի, մասամբ Թուրքիայի համար։ Վերջ, ուրիշ այլ բանով հետաքրքիր չէ։

«Չի կարելի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչները վերադառնան ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու թեմային,- կարծում է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- նման հանրաքվեի անցկացմամբ Հայաստանի վարչապետի թիմը կարող է հույսեր կապել, որ դա նոր դրական օրակարգ կստեղծի, այն մարդկանց համար, ովքեր 2018 թվականին սատարել էին  Նիկոլ Փաշինյանին։ Նման նախաձեռնությունը կարող է մաս կազմել այն ուղերձի տարածմանը, որ Փաշինյանի իշխանության պահպանումը կնշանակի ճանապարհ դեպի ԵՄ։ Այդ առումով երկրի գործող իշխանության համար ավելի ձեռնտու կլիներ այս թեման պահել մինչև 2026 թվականի խորհրդարանական քարոզարշավը։

Բայց կա ևս մեկ հնարավոր պատճառ, թե ինչո՞ւ կարող է այդ թեման բարձրացնել հիմա: Ինչպես հայտնի է, Երևանի հետ բանակցությունների շրջանակներում Բաքուն պնդում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Եթե Սահմանադրության փոփոխություններ տեղի ունենան միայն այն հարցերով, որոնք դե ֆակտո պնդում է Բաքուն, դա կառաջացնի բողոքի ակտիվության նոր ալիք ուղղված Փաշինյանի դեմ։ Այս դեպքում, ավելի լայն լսարան մոբիլիզացնելու համար կարող է առաջարկվել հանրաքվեի մեկ փաթեթով ներկայացնել նշված փոփոխությունները և, օրինակ, Սահմանադրությամբ ամրագրել ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը»:

«svpressa.ru».-  Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունքներ կտա հանրաքվեն, եթե կայացվի: 

- Հիմա բավականին մեծ է այն հավանականությունը, որ ձայների մեծամասնությամբ կպաշտպանվի ԵՄ-ին անդամակցելու երկրի քաղաքականությունը, քանի որ երկրի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա ԵՄ-ից տնտեսական օգնություն ստանալու, առանց վիզայի ռեժիմի հեռանկարների վրա, ինչպես նաև կփորձի ապացուցել, որ թեև ԵՄ-ն ռազմական բլոկ չէ, սակայն ԵՄ անդամ երկրի հետ զինված հակամարտությունը կապված կլինի լրացուցիչ մարտահրավերների հետ այն պետության համար, որը կհամարձակվի նման հակամարտության:

«svpressa.ru».-  Եվրամիությունը կարո՞ղ է Հայաստանին տալ գոնե թեկնածուի կարգավիճակ, ինչպես Վրաստանին։

— Հասկանալի է, որ Հայաստանում նման հարցի շուրջ հանրաքվեն ինքնին ԵՄ-ին ոչ մի բանի չի պարտադրի։ Իհարկե, եվրոպական երկրների մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ կոչ են արել Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել, բայց պաշտոնական եվրոպական կառույցների մակարդակով նման կարգավիճակի տրամադրումը սովորաբար կապված է ներքին բարեփոխումների հետ, որոնց վրա կպնդի Բրյուսելը։ Այսինքն նույնիսկ Երևանի համար իրադարձությունների ամենանպաստավոր զարգացման դեպքում, ամենայն հավանականությամբ, նկատելի ժամանակ կանցնի մինչև թեկնածուի պաշտոնական կարգավիճակ շնորհվելը։

«svpressa.ru». - Ինչպե՞ս պետք է Մոսկվան վերաբերվի այս ամենին։ Արդյո՞ք պետք է ձեռքերը թափահարել:

— Մոսկվայի և Երևանի հարաբերություններն արդեն իսկ շատ բարդ են։ Հասկանալի է, որ որքան ակտիվորեն աշխատի Բրյուսելը Հայաստանի հետ, այնքան ավելի շատ մարտահրավերներ կլինեն Մոսկվայի համար։ Ամենայն հավանականությամբ, այս իրավիճակը Ռուսաստանի համար լրացուցիչ դրդապատճառ կդառնա Հայաստանում ընդդիմությանը սատարելու և նոր խոստումնալից ընդդիմության որոնման համար։

Ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել, որ կարող է իշխանությունը պահել նույնիսկ իր համար վտանգավոր ճգնաժամային իրավիճակներում։ Բայց միգուցե՞ Հայաստանի գործող վարչապետի համար ներքաղաքական ռիսկերը սրվեն 2026 թվականին։

 Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ում
Ամենադիտված