Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հավակնությունների «պատուհանից» այն կողմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է իր ստրատեգիական դիրքը որպես լծակ օգտագործել աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու ու իր հավակնություններն իրագործելու տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան փորձում է դառնալ տարբեր տարածաշրջանները միմյանց կապող օղակ. մասնավորապես խոսքը Չինաստանից դեպի Եվրոպա հասնող ճանապարհի մասին է, որը ստացել է «Նոր Մետաքսի ճանապարհ» անվանումը։ Իսկ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները նոր հնարավորություններ են բացել Թուրքիայի համար։ Դրա համար էլ Անկարայի կողմից ակտիվորեն լոբբինգ է արվում «Միջին Միջանցքի» ծրագիրը, որը Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Մյուս կողմից էլ՝ այն անցնելու է Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների ու Ադրբեջանի տարածքով, որը հնարավորություն կտա Թուրքիային իր ազդեցությունը տարածել այդ ճանապարհի երկայնքով, որից կախված կլինի մի կողմից՝ Չինաստանը, մյուս կողմից էլ՝ Եվրոպան։

Ու այս համատեքստում բնական է նաև, որ Թուրքիան մեծ խանդով է ընդունում այն տարածաշրջանային նախագծերի իրականացումը, որոնք շրջանցում են Թուրքիայի տարածքը։ 2023 թվականի սեպտեմբերին G20-ի երկրների՝ Նյու Դելիում ընթացող գագաթաժողովի ժամանակ առաջ քաշվեց Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի գաղափարը, որը Հնդկաստանից պետք է հասներ ԱՄԷ, ապա՝ Սաուդյան Արաբիայի տարածքով՝ դեպի Հորդանան ու Իսրայել, Իսրայելից էլ՝ Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա։ Այս գաղափարի առաջ քաշումից անմիջապես հետո Էրդողանը քննադատության ենթարկեց ծրագիրը, քանի որ այն շրջանցում է Թուրքիայի տարածքը։ Փոխարենն Անկարայից առաջ քաշեցին «Իրաքի զարգացման ճանապարհի» նախագիծը, որի համաձայն, Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա ճանապարհը պետք է անցնի Իրաքի ու Թուրքիայի տարածքով։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան շահագրգռված է, որ Իսրայելը խրվի ռազմական գործողությունների մեջ Գազայի հատվածում և Լիբանանի հետ սահմանին՝ Հզբոլահի դեմ պայքարում, որպեսզի Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքն իրականություն չդառնա, քանի որ դրա կարևոր հատվածն անցնելու է հենց Իսրայելով։ Իսկ ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքի գաղափարին, ապա, ճիշտ է, այն Թուրքիայի տարածքով չի անցնում, բայց դրա առանցքային ուղին անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Եվ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կարող է նաև ազդեցություն ունենալ այս նախագծի վրա։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը շրջանցելու համար Ռուսաստանն ու Իրանը փորձում են օգտագործել նաև Կասպից ծովով միմյանց միջև ուղիղ բեռնափոխադրումներ կատարելու հնարավորությունը։

Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանն ու Իրանը դիտարկում են, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարող է անցնել Հայաստանի ու Վրաստանի տարածքով՝ շրջանցելով Թուրքիան ու Ադրբեջանը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ու կտրել Հայաստան-Իրան սահմանը՝ նպատակ ունենալով խոչընդոտել նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի գործարկումը։ Իսկ Իրանը կտրականապես դեմ է արտահայտվում ճանաչված սահմանների փոփոխությանը։ Բացի այդ, Անկարան, օգտագործելով իր աշխարհաքաղաքական դիրքը ու ռազմաքաղաքական հնարավորությունները, փորձում է մի շարք միջազգային հակամարտություններում միջնորդի դերակատարություն ստանձնել՝ իր միջազգային ներազդեցությունը բարձրացնելու նպատակով։

Օրինակ՝ Թուրքիան միշտ փորձել է միջնորդ դառնալ Արցախյան հակամարտության ու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում՝ խարխլելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեության հիմքերը։ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Էրդողանը փորձ կատարեց այս դեպքում արդեն միջնորդի դեր ստանձնել Համասի ու Իսրայելի միջև, իսկ երբ չստացվեց, հակաիսրայելական դիրքորոշում որդեգրեց։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին, ապա ի սկզբանե Թուրքիան ձգտում է միջնորդական դերակատարություն ստանձնել։ Անգամ հաջողվեց որոշակի արդյունքներ գրանցել, երբ 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ստորագրվեց հացահատիկային գործարքը։Այն ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ՝ Օդեսան։

Բայց ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ռուսաստանին վերաբերող մասի չիրականացման պատճառով Մոսկվան դուրս եկավ գործարքից։ Ու նոր գործարքի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցն այդպես էլ մնաց օդից կախված, չնայած Անկարան փորձեր կատարեց կողմերին կրկին նստեցնել սեղանի շուրջ։ Արդյունքում մեծացավ ռուսական կողմի անվստահությունը Թուրքիայի նկատմամբ։ Այդ անվստահության դրսևորումներից է նաև այն, որ ՌԴ նախագահ Պուտինի՝ Անկարա կատարելիք այցն այդպես էլ ձգձգվեց ու իրականություն չդարձավ։

Եվ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներն արդեն հանդիպեցին Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում ու քննարկեցին բազմաբնույթ հարցեր։ Բայց ուշագրավ էր, որ հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակը նշեց, թե Թուրքիան չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում։ Եվ փորձագետներն այսպիսի գնահատականը դիտարկեցին որպես ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության նշան։ Թերևս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, միշտ օգտվում է իրավիճակից, իսկ հարմար պահի շրջվում դեպի Արևմուտք։ Մյուս կողմից էլ՝ Անկարան հակված է ավելի շատ Ուկրաինային աջակցելուն, որպեսզի Ռուսաստանը պատերազմի արդյունքում թուլանա ու դուրս գա հետխորհրդային տարածքից, իսկ դա Թուրքիայի համար ռուսների առաջացրած վակուումը լցնելու հնարավորություն կընձեռի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել
Ամենադիտված