Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բավականին տհաճ իրավիճակ, որը կարող է «որոշակի խնդիրներ» ստեղծել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iz.ru–ն «Քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանը կրկնելու է Ուկրաինայի ճանապարհը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը վաղուց է գնում Ուկրաինայի ճանապարհով: Այդ մասին iz.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Յուրի Սվետովը։ Նա նման կերպ է արձագանքել այն տեղեկությանը, որ Հայաստանը պատրաստ է բազմաթիվ ոլորտներում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին ուղղված ուղերձում։ «Հայաստանը վաղուց է կրկնում Ուկրաինայի ուղին։ 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ մի շատ հստակ նպատակով, այն է՝ Հայաստանը կտրել Ռուսաստանից և ուղղել Արևմուտք։ Նա ապավինում էր ԱՄՆ-ում գտնվող վիթխարի և Ֆրանսիայի նույնքան մեծ հայկական սփյուռքին։

Եվ այդ ամենը նա իրականացնում է տարբեր մեթոդներով»,- ասել է Սվետովը։ Քաղաքագետի կարծիքով, ԼՂ-ն բեռ էր Հայաստանի համար, որից Փաշինյանը ցանկանում էր ազատվել: «Լեռնային Ղարաբաղի գոյությունը ծանրաբեռնել էր նրանց։ Փաշինյանը հստակ որոշել էր, որ այդ բեռը պետք է դեն նետել: Նա պարտվեց Ադրբեջանի հետ հակամարտությունում, չպաշտպանեց Ղարաբաղը, չճանաչեց այն և իրականում աջակցություն էլ չցուցաբերեց։ Արդյունքում ժողովուրդը հեռացավ Ղարաբաղից։ Ղարաբաղը դե յուրե ադրբեջանական տարածք էր, հիմա դե ֆակտո է դարձել ադրբեջանական տարածք»,- ասել է նա։ Միաժամանակ Փաշինյանը Ռուսաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղի կորստի մեջ, նշել է Սվետովը։ «Նա ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար չի կռվել։ Եվ ամբողջ անցած տարի անվտանգության խորհրդի իր քարտուղար Գրիգորյանը անվերջ ԱՄՆ–ում էր, բանակցություններ էր վարում։ Գումարած, Հայաստանն ունի ԱՄՆ ամենամեծ դեսպանատունը հետխորհրդային տարածքում։

Հիմա էլ հնչել են հետևյալ հայտարարությունները. ՀԱՊԿ-ը պետք չէ, գնում ենք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Այս ամենը տանում էր հենց դրան: Հիմա նա կկնքի ռազմավարական գործընկերության պայմանագիր»,- ասել է փորձագետը։ Ըստ Սվետովի, սա «բավականին տհաճ իրավիճակ է», որը կարող է «որոշակի խնդիրներ» ստեղծել։ «Այստեղ, իհարկե, կարևոր է այն, թե ինչպես կվարվեն հարևանները՝ Թուրքիան և Իրանը: Մենք Հայաստանի հետ սահման չունենք, նրա հետ կարող ենք շփվել միայն Վրաստանի, Թուրքիայի, Իրանի տարածքներով։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հանդիպումը առանց հայկական խնդրի քննարկման չի անցել»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանը»Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա
Ամենադիտված