Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անուղղակիորեն զգուշացնում է ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման հնարավոր հետևանքների մասին։

Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպանը կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ը չի ձգտում խաղաղության և անվտանգության։

Նրա պնդմամբ, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր ներկայությունն ակտիվացնելով` այլ նպատակներ է հետապնդում։

«Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Կարծում ենք, որ երբ «մեծ սատանան» մտնում է տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում՝ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության և անվտանգության ձգտման վրա հիմնվելու փոխարեն»,- ասել է նա։

Ցավոք սրտի, այդ «մեծ սատանան» իր նպատակներին հասնելու համար օգտագործում է տարբեր գործիքներ։ Հաշվի առնելով «մեծ սատանայի» հարցում առկա փորձը՝ մենք շատ թերահավատ ենք նրանց կողմից հնչող կարծիքների և հայտարարությունների վերաբերյալ»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Իրանում չեն հավատում ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե իրենք ցանկանում են տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարին։

«Տարածաշրջանում ցանկացած լարվածություն պետք է լուծվի հենց տարածաշրջանի երկրների ներսում։ Ցանկացած պատերազմ կազդի և հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների համար։ Հետևաբար, «3+3» ձևաչափը, որը ներառում է տարածաշրջանի երկրները, կարող է թույլ տալ հասնել երկարատև խաղաղության»,- գտնում է իրանական կողմը։

Ըստ նրա` «3+3»–ը պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական ասպեկտներով, այլև տնտեսական, առևտրային և այլ տեսանկյուններից։

168․am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանը չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին, ինչպես արևմտյան մի շարք երկրներ, սակայն Իրանն անկաշկանդ կարող է արտահայտել իր դիրքորոշումները և կիսվել իր անձնական փորձով, որը Միացյալ Նահանգների հետ ամենևին էլ դրական չէ։

«Նման երկրները փոքր ռեգիոններում իրենց շահերն առաջ մղելու համար ոչնչի առջև կանգ չեն առնում, շեշտակիորեն առաջ են մղում իրենց օրակարգը։ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքական առաջնահերթությունները հայտարարված են, դրանք ԱՄՆ-ի թիրախներն են և ոչ թե հարավկովկասյան երկրների ապագան։ Ուստի Իրանի համապատասխան պաշտոնյաները խոսում են Իրանի փորձառության և Իրանի կարծիքի մասին, որը հիմնված է փաստերի վրա»,- ասաց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ ռեգիոնալ «3+3» հարթակը ոչ հեռու ապագայի հարց է։

Նրա համոզմամբ, աշխարհաքաղաքական զարգացումների որոշակի փուլում սա ունակ է դառնալ բավականին ճկուն քաղաքա-տնտեսական գործիք Հարավային Կովկաս-արտատարածաշրջանային ուժերի հարաբերությունների դաշտում։

«Որքան Հայաստան-Ադրբեջան բանակցությունները մոտենում են վերջնական փուլին, այնքան Արևմուտքն ավելի ակտիվ է աշխատում այս ռեգիոնում, թեև բանակցություններին միջնորդ չի եղել, որևէ գործառույթ՝ որպես միջնորդ չի իրականացրել, սակայն այս փուլում ցանկանում է մասնակցել, ցանկանում են մեծ ազդեցություն ունենալ ողջ ռեգիոնում՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան կտրվածքով, նրանց հետաքրքրում են ռեգիոնալ բոլոր երկրները, նրանց համար հեշտ կլիներ երեք երկրներին առնել մեկ փաթեթի տակ, ինչը չի հաջողվում, քանի որ բոլոր երկրներն իրենց առանձին պատմությունը, խնդիրները, ներքաղաքականությունն ու ձգտումներն ունեն։

Ինչպես Վրաստանը, որը ցանկանում է միանալ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, սակայն դա պատկերացնում է որոշակի ինքնուրույնության դրսևորումներով, Ադրբեջանը չի միանում որևէ բևեռի և փորձում է դիվերսիֆիկացված քաղաքականության տպավորություն ստեղծել, թեև Ադրբեջանի համար կարևոր են ծրագրերը Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը վերջին շրջանում վարում է ավելի արևմտամետ քաղաքականություն։ Այս ամենը մեկ տեղում միավորելը, մեկ փաթեթով այս ամենին վերաբերվելը շատ բարդ է, սակայն ԱՄՆ-ը այդպես է ցանկանում ու պատկերացնում»,- ասաց վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է արտատարածաշրջանային ուժերին, ապա, նրա խոսքով, Իրսնը, Թուրքիան ու Ռուսաստանը համագործակցում են։

«Ասել, որ այդ համագործակցությունը լիովին անամպ է, սխալ կլինի, քանի որ ռուս-թուրքական հարաբերություններում են ի հայտ եկել հրապարակային տարաձայնություններ, երկկողմ բարդ դիրքավորում և աշխատանք է ընթանում։ Ուստի մենք բոլորս գտնվում ենք բարդ փուլում»,- նկատեց նա։

Սալամին գտնում է, որ ռեգիոնը բավականին բարդ ու թեժ աշխարհաքաղաքական զարգացումների փուլ է թևակոխել։

«Այնպիսի փուլ, երբ զարգացումներն արագ են, երբ չկա միջազգային իրավունք և հարգանք դրա նկատմամբ, կան շահեր ու կատաղի պայքար այդ ամենի շուրջ։ Այս պայմաններում բոլոր երկրներից հավելյալ զգոնություն, աշխարհաքաղաքական շրջահայացություն ու զգոնություն է պահանջվում ճիշտ որոշումներ կայացնելու համար»,- ասաց վերլուծաբանը։ Իրանը, նրա խոսքով, չի փոխելու ռեգիոնալ և ՀՀ-ի հետ կապված որևէ մոտեցում, դա հայտարարվել է Գերագույն հոգևոր առաջնորդի կողմից։ «Դրանից առավել կարևոր ուղերձ, ավելի բարձրաստիճան ուղերձ Իրանից այդ մասով չէր կարող լինել՝ անկախ ընտրությունների, ընտրական փուլի և դրա արդյունքների

փաստից»,- հստակեցրեց վերլուծաբանը։

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված