Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՆԱ­ՏՕ-ն փոր­ձում է պայ­ման­ներ թե­լադ­րել Հա­րա­վա­յին Կով­կա­սում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը «ՆԱՏՕ-ն փորձում է պայմաններ թելադրել Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիդեռլանդներում և Ինդոնեզիայում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Անդրկովկասում և, մասնավորապես, Հայաստանում ընթացող զարգացումներին։

— Այսօր Անդրկովկասը հանդիսանում է կատաղի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Արդյո՞ք դրա արդյունքը կարող է լինել իրավիճակի փոխակերպումը տարածաշրջանում։

— Իրավիճակը տարածաշրջանում մրցակցությունից արդեն անցնում է առճակատման, և դրանում, ցավոք, Հայաստանը էական դեր ունի։ Շատերի համար արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության վարած քաղաքականությունը միտված է փոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը և այն տեղավորել արևմտյան ազդեցության հիմնական հոսքում։ Քաղաքական միաձուլումը տեղի է ունենում ԵՄ կառույցների միջոցով, ռազմականը՝ ՆԱՏՕ-ի և այդ կազմակերպության անդամ երկրների միջոցով։ Այդ առումով առանձնահատուկ դեր է վերապահված Ֆրանսիային՝ որպես ավանդաբար հայամետ երկրի, և ԱՄՆ-ին՝ որպես վերահսկող երկրի։ Բնականաբար, նման զարգացումը չի կարող անհանգստություն չառաջացնել Ռուսաստանի և Իրանի մոտ։ Արևմտյան քաղաքական գործիչների նպատակն է Հարավային Կովկասը վերածել իրենց ենթարկվող տարածաշրջանի, որտեղ պետությունները հանդես կգան որպես հակառուսական և հակաիրանական հարթակ։ Հայաստանի ժողովուրդը դեմ է նման զարգացումներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում ի սկզբանե հայկական տարածքների՝ Արցախի և Տավուշի որոշ հատվածների կորստի գնով։ Վրաստանը, կարծես թե, գիտակցել է իր արևմտյան գործընկերների իրական մտադրությունները։ Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունը թուրք մենթորների հետ միասին գործում է ըստ իր պլանի, արևմտյան երկրների ճնշման տակ փորձում է Հայաստանից ստանալ այն ամենը, ինչ մինչև վերջերս աներևակայելի էր, իսկ հետո «գցել» նրանց՝ ուղղվելով դեպի իրանա-ռուսական ճամբար, և դիվիդենտներ ստանալ բոլոր կողմերից։

- Դատելով ամեն ինչից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերահսկվում է Վաշինգտոնի կողմից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, ըստ երևույթին, լոբբինգ է իրականացնում Անդրկովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծման համար։ Արդյո՞ք իրատեսական են Վաշինգտոնի նման ծրագրերը:

- Բոլոր գործընթացները եղել և շարունակում են ընթանալ ամերիկյան ղեկավարության հովանու ներքո։ Ռուսաստանի և Իրանի կողմից շատ սուր արձագանք չառաջացնելու համար ձևացնում են, թե Երևանն ու Բաքուն առանց միջնորդների են բանակցում, բայց կուլիսներում ամերիկացիներն են գործում և միայն երբեմն են իրենց ցույց տալիս, երբ իրավիճակը փակուղի է մտնում։ ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում ոչ թե նոր տարածաշրջանային համակարգ ստեղծել, այլ ամբողջ տարածաշրջանը դնել ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ։ Այդ առումով Հայաստանն էր խնդիր, քանի որ Վրաստանը վաղուց էր հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին, իսկ Ադրբեջանը շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ։ Դրա համար էլ անհրաժեշտ է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, ինչն էլ անում է Հայաստանի ներկայիս իշխանությունը։

- Չնայած Մոսկվայի և Անկարայի ներկայիս ավելի քան սերտ հարաբերություններին, հայտնի է, որ նրանք աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ ունեն։ Որքա՞ն կարող է տևել ռուս-թուրքական «մարտավարական դաշինքը»:

- Շատ վերլուծաբաններ Մոսկվայի և Անկարայի ներկայիս հարաբերություններն անվանում են «իրավիճակային գործընկերություն»։ Ռուսաստանի համար Թուրքիան ևս մեկ լոգիստիկ ճանապարհ է, իսկ ստեղծված իրավիճակում անընդունելի է կորցնել որևէ կապ արտաքին աշխարհի հետ։ Դա պարզ է: Բայց «աշխարհ մտնելու» համար Ռուսաստանը, փաստորեն, կորցնում է և՛ հեղինակությունը, և՛ դիրքերը մեր տարածաշրջանում, որի վերադարձը շատ դժվար կլինի։ Ցանկացած հայի համար, անշուշտ, անընդունելի է Արցախի կորուստը և Բաքվի կողմից հայ բնակչության էթնիկ զտումները ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Դա շատ ցավալի էր և, ցավոք, կասկածի տակ է դնում ռազմավարական դաշնակցի հուսալիությունը։ Մինչդեռ Թուրքիան փորձում է առավելագույն տնտեսական օգուտ քաղել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից։ Սակայն չպետք է մոռանալ, որ Անկարան կարևոր դերակատար է անգլո-սաքսոնական նախագծում, որն ուղղված է ոչ միայն Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելուն, այլ նաև այնտեղ իր գերակայության հաստատմանը։ Եվ այս ամենի օպերատորը Թուրքիան է։ Որպես հարթակ ունենալով Հարավային Կովկասը՝ նա վարելու է Ռուսաստանն ու Իրանը մասնատելու քաղաքականություն՝ հիմնվելով, այսպես կոչված, «թուրք եղբայրների» վրա։ Նման պլանները չեն չեղարկվել։

- Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները գնալով ավելի խնդրահարույց են դառնում։ Ի՞նչ եք կարծում, դա անշրջելի՞ է դարձել։

- Գործընթացն անշրջելի չէ, բայց կպահանջվի լուրջ վերաիմաստավորում տարբեր պետությունների դերի և կարևորության հարցում։ Հայաստանում պետք է տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, որոնց միջոցով իշխանության կգան ուժեր, որոնք կառաջնորդվեն բացառապես մեր երկրի ազգային շահերով։ Իր հերթին, Ռուսաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ հիմնվելով հավասարության և առավել փոխշահավետ համագործակցության վրա։ «Բիզնես, ինչպես միշտ» կամ «ո՞ւր են գնալու» մոտեցումներն այլևս չեն աշխատում։ Պետք է հասկանալ, որ բոլոր երկրները, չնայած իրենց չափերին, տնտեսական կշռին և այլն, ունեն իրենց անփոխարինելի տեղը անվտանգության ընդհանուր ճարտարապետության և միջազգային հարաբերությունների կառուցման մեջ։ Եթե մեզ չհաջողվի փոխել իրավիճակը, և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մնա նույնը, ապա երկրի անվտանգության և տնտեսության համար աղետալի զարգացումներից անհնար կլինի խուսափել։ Իսկ Հարավային Կովկասի ապակայունացումը վնասակար ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա։ Դա օգուտ կտա միայն արևմտյան կենտրոններին, ինչին էլ նրանք ձգտում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել
Ամենադիտված