Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: 

«Որպես  «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ռադիոհաճախականային տիրույթի հետ կապված մշտադիտարկման և այլ գործառույթներ իրականացնող կառույցի ներկայացուցիչ և ոլորտի փորձագետ խնդրում ենք մեկնաբանել այսօր մամուլում տեղ գտած այն լուրերին, որ «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները խափանում են մի շարք երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը:

Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք նախևառաջ հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել։

ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չենք ստացել : 

Արբանյակների արձակումը, ինչպես նաև արբանյակների ռադիոհաճախությունների օգտագործումը համակարգվում է Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9 համաձայն, իսկ նրանց կատարումը հսկվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության կողմից (ՀՄՄ) և ցանկացած խախտում անմիջապես բարձրաձայնվում է: 

ՊՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համագործակցել ենք թե΄ «Գեոկոսմոս» ընկերության, թե΄ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի հետ՝ համապատասխանաբար «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՄՄ) տեղեկատվական շտեմարանում ներառելու համար։ Հայտերում ներառված են բազմաթիվ տեխնիկական տվյալներ և վերլուծություններ, որոնք հաշվի են առնվում արբանյակի թողարկման ժամանակ: Հայտերը պատրաստ լինելուց հետո ՀՄՄ կողմից մշակված համապատասխան ծրագրային ապահովումով իրականացվել են նշված հայտերի փորձաքննություններ, որից հետո միայն նրանք ուղարկվել են ՀՄՄ: Արբանյակների հայտերի թողարկումից հետո, համաձայն Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9-ի տարբեր կետերի, բոլոր շահագրգիռ պետությունները իրենց մեկնաբանություններն են ուղարկել ՀՄՄ՝ հետագայում արբանյակների հետ կապված համակարգման աշխատանքներ իրականացնելու համար:  ՀՀ արբանյակների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության շրջանակում ՀՄՄ անդամ երկրներից ստացվել են որոշ մեկնաբանություններ՝ հետագա հնարավոր խնդիրները, խանգարումները բացառելու նպատակով։ ՀՄՄ անդամ երկրների հետ նման ընթացակարգային հաղորդակցության գործընթացը աշխատանքային բնականոն գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում։ 

Մենք նույնպես ուսումնասիրում ենք նոր հրապարակված տեղեկատվությունն այլ արբնայակների վերաբերյալ և հարկ եղած դեպքում մեր մեկնաբանություններն ու դիտողությունները ներկայացնում այլ երկրներին», - նշել է նա:

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված