Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ը մոտենում է Կենտրոնական Ասիային. ինչո՞ւ է արտերկրից «միջանցքային» գնացել Բաքու»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հերթական այցով այցելել է Բաքու և բանակցություններ վարել հանրապետության ղեկավարության հետ։ Նախկինում նա նմանատիպ այցով եղել էր նաև Հայաստանում ու հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, գրում է svpressa.ru-ն։

Ամերիկացիների մաքոքային դիվանագիտության պաշտոնական պատճառն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Միացյալ Նահանգների միակողմանիորեն հայտարարված միջնորդական առաքելությունն է։ Իսկ իրականում Օ’Բրայենը ներկայացրել է Վաշինգտոնի նոր նախաձեռնությունը, որն է վերակազմավորել աշխարհաքաղաքական տարածքը ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում: Բաքվում մամուլի ասուլիսում նա կրկնել է այն, ինչ նախկինում քննարկվել էր ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ:

«Մենք շատ պարզ ենք նախագահ Ալիևի հետ, եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի խնդիրն է։

Այդ բոլոր երկրները ներկայումս արտահանում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, և որպեսզի նրանք այլ  ելք ունենան, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը՝ պոտենցիալ առումով շատ ավելի մեծ երթևեկությամբ երթուղին, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքներով»,- հայտարարել է Օ’Բրայենը:

Այստեղ խոսքը, ավելի կոնկրետ ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այն Հայաստանի տարածքով անցնում է դեպի Նախիջևան և Թուրքիա, այսինքն՝ տեղավորվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մեջ, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անունով, և որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և նրա սահմաններից դուրս, և ունի վերջնակետ եվրոպական երկրներում։

Բայց այստեղ անմիջապես առաջանում է աշխարհաքաղաքական սուր ինտրիգ։

Փաստն այն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն լոբբինգ է իրականացնում «Զանգեզուրի միջանցքի» համար և նույնիսկ սկսել է տրանսպորտային հաղորդակցությունները հասցնել Հայաստանի հետ սահմանին։ Բայց Երևանը չի ընդունում Բաքվի առաջարկը, առաջ դրան դեմ էր նաև Վաշինգտոնը։ Նախկինում ԱՄՆ-ը նաև չի աջակցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կամ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցմանը։ Եվ հանկարծ նման շրջադարձ: Ինչպես գրում են փորձագետները, «ԱՄՆ-ը սկսել է շտապեցնել Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցը լուծելու համար» դա կապելով կողմերի միջև արագացված խաղաղության հասնելու հնարավորության հետ։

Միևնույն ժամանակ, Բաքուն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հունիսի 12-ին Եվրահանձնաժողովը և Ղազախստանը համատեղ Աստանայում բացել են Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի համակարգող պլատֆորմը, որը նպատակ ունի Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցքը» «արդյունավետ, մրցակցային և կայուն առևտրային երթուղի» դարձնել:

Արևմտյան փորձագետները Ղազախստանն են նշում որպես Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակ՝ կապելով այն Ադրբեջանի տարանցիկ գործառույթի հետ։ Հենց Ղազախստան-Ադրբեջան կապն է հանդիսանում «Միջին միջանցքի» մերձկասպյան հատվածի իրագործելիության բանալին (տարեկան ավելի քան 1 միլիոն կոնտեյներ է Ադրբեջանի տարածքով տեղափոխվում  Վրաստան):

Հիմա ԱՄՆ-ն է փորձում խաղի մեջ մտնել։ Նրանք փորձում են ապահովել այն, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ոչ թե Ռուսաստանով ու Չինաստանով լինի, այլ այլընտրանքային ուղիներով։ Եվ դա այն դեպքում, երբ Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներն իրենց ապրանքներն արտահանում են հիմնականում Չինաստան և Ռուսաստան, այլ ոչ թե այլ երկրներ։ Իսկ «Միջին միջանցքն» ինքնին մեծապես նախատեսված է Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունների համար։

Այս ամենն ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ի հետ։ Առաջին հերթին նրանք մտադիր են խախտել ուժերի հավասարակշռությունը Ռուսաստանի և Չինաստանի միջև Կենտրոնական Ասիայում։ Երկրորդ հերթին արգելափակել չինական նախագիծը և «Միջին միջանցքով» արտահանել միայն բնական պաշարներ Կենտրոնական Ասիայից։ Կենտրոնական Ասիայի հետ Վաշինգտոնի առևտրի ծավալը ներկայումս փոքր է, բայց, եթե այս նախագիծն աշխատի, ապա ԱՄՆ-ի և այդ տարածաշրջանի միջև առևտրաշրջանառությունը կավելանա, ինչպես նաև կաճի Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջև երթուղային ինտեգրման կարևորությունը:

Հետևաբար, Օ’Բրայենի առաքելությունն Անդրկովկասում կարող է դառնալ միջազգային առևտրային միջանցքների համար կոշտ աշխարհաքաղաքական պայքարի ազդարար արտատարածաշրջանային լուրջ խաղացողների ներգրավմամբ։ Բացի այդ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Չինաստանի համար արդեն գնալով դժվարանում է Ռուսաստանով ապրանքներ տեղափոխել դեպի Եվրոպա, և նա ստիպված է դիվերսիֆիկացնել ռիսկերը։ Բայց կարելի է կանխատեսել, որ դա անելն Անդրկովկասով ևս հեռու է անվտանգ լինելուց: Ուստի Չինաստանի համար խնդրահարույց է մնում Կասպից ծովով ուղիղ ճանապարհը դեպի Վրաստան կամ Թուրքիա, ապա և Եվրոպա։

Այսինքն մրցակցությունը նույնիսկ Ռուսաստանին շրջանցող առևտրային միջանցքների միջև անխուսափելիորեն կմեծանա։ Իհարկե, «Միջին միջանցքի» ներուժի գիտակցումը կարող է փոխակերպել առևտուրն ամբողջ Եվրասիայում, բայց նաև խթանել մեծ ցնցումներ հղի ռազմական սրացման բռնկումներով։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, «Միջին միջանցքն» առայժմ կմնա ընդամենը տարածաշրջանային թղթային պլան, չնայած այն փոխկապակցված է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ենթակառուցվածքային նախագծի տրանսպորտային ցանցի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված