Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե սահմանադրական փոփոխություններն իրականություն դառնան, ապա դրան հաջորդելու են Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու և Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցերը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայր օրենքի փոփոխության թեման պարբերաբար հայտնվում է քննարկումների կիզակետում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ իշխանության եկած այս քաղաքական ուժի օրակարգային հարցերից մեկը եղել է սահմանադրական փոփոխությունները: «Օրակարգային այդ հարցն իրենց իշխանության գալու հիմքում էր, իշխանափոխության հիմնաքարերից, իսկ այս քաղաքական ուժի ամենաշահարկված քաղաքական դիվիդենտներից մեկը սահմանադրական նախորդ բարեփոխումներն էին, որոնք, ըստ այս պահին գործող վարչապետի և նախկին ընդդիմադիր գործչի, կատարվել էին կոնկրետ քաղաքական գործչի կողմից կոնկրետ քաղաքական նպատակահարմարության և ելքի համար:

Պատիվ եմ ունեցել լինել 2013-2015 թթ. գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչ: Ամենօրյա ռեժիմով մասնակցել եմ գերծանրաբեռնված աշխատանքներին, և դա իմ մասնագիտական գործունեության լավագույն փորձն է եղել, որովհետև այնտեղ մեկտեղված էին մեր երկրի լավագույն իրավագետները, հեղինակավոր հետագիծ ունեցող անձինք: Սրան հղում եմ կատարում՝ պնդելու, որ բնավ քաղաքական հենք չունեին այս փոփոխությունները, և իրապես ահռելի մասնագիտական աշխատանք է կատարվել, քննարկումներ են եղել, տարաբնույթ տարբերակներ են քննարկվել, քննադատական խոսք է հնչեցվել մեկը մյուսի նկատմամբ: Այդ հանձնաժողովը, ի հեճուկս պիտակավորումների, բավականին բաց է աշխատել:

Պարբերաբար հանդես էին գալիս հայտարարություններով, թե՛ հայեցակարգի, թե՛ սահմանադրության փոփոխությունների նախագծերը ժամկետների պահպանմամբ ներկայացնում էին հանրությանը, հանրային լսումներ էին կազմակերպում երկրում: Ներկայիս քննադատների մեծամասնությունն այդ ժամանակ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ գեթ մեկ առաջարկով հանդես չի եկել: Քննադատությունը, աղմուկը զուտ իմիտացիոն բնույթ ունի, որովհետև գործնականում որևէ շոշափելի քայլ՝ առ իրենց կողմից խնդրահարույց թվացող պրոցեսներ, երբևիցե չի իրականացվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս հետևություն անել, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների պրոցեսն ակտիվացնում է և առավել առանցքային, օրակարգային դարձնում Ադրբեջանի պահանջների համատեքստում: «Փոխվել է խոսույթը: Այս քաղաքական ուժը նախորդ տարի պաշտոնապես հայտարարեց, որ իրենց կողմից այդքան քննադատված և չարչրկված կառավարման ձևն իրենց հարմար է և փոփոխության չի ենթարկվելու, այսինքն՝ այս սահմանադրական փոփոխությունները կառուցվելու են խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու միտումով:

Երկրորդ՝ հունվարին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ոչ թե պետք է գնանք սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով: Այստեղ նյութաբանական և տեխնիկական էական տարբերություններ կան: Մասնավորաբար՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում կարող էին ողջ տեքստը նոր խմբագրությամբ շարադրել, սակայն կաշկանդված են չորս անփոփոխելի հոդվածների և Սահմանադրության նախաբանի փոփոխությամբ: Այսինքն՝ գալիս ենք այն եզրահանգման, որ նոր Սահմանադրության ընդունումն օրակարգ դարձնելու պատճառներից մեկը և հիմնականն այն է, որ պատրաստվում են փոփոխել մեր Սահմանադրության նախաբանը և անփոփոխելի դրույթները»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հիշեցնում է, որ մեր Երրորդ հանրապետության գոյության ընթացքում Ցեղասպանության ճանաչման պահանջի, Հայոց հարցի վրա միջազգային հանրության ուշադրության հրավիրման, մասնագիտական գործիքակազմերի կիրարկման և, առհասարակ, մեր ազգի՝ տասնամյակներ տևող աշխատանքների անկյունաքարում գտնվող հարցերն ամփոփված են Սահմանադրության նախաբանում: «Նախաբանը, որպես յուրաքանչյուր պետության հիմնական իրավական փաստաթղթի բնութագրիչ հատված, նկարագրություն և հղում է տալիս մեր Երրորդ հանրապետության ձևավորման հիմնաքարերին և նպատակային դրույթներին՝ հիմքում ունենալով հիմնադիր նախահայրերի պատգամները և Անկախության հռչակագրով սահմանված դրույթները: Այն ուղղակիորեն հղում է անում Անկախության հռչակագրին:

Ի՞նչն է վտանգը: Մեր Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ի հուլիսի 5-ին՝ դրան նախորդող բավականին տաժանակիր՝ մոտ հինգ տարի տևող հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Մեր պետության և մարդ-պետություն, մարդ-հասարակություն իրավահարաբերությունների, պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման, սահմանադրական իրավունքի և սահմանադրա-իրավական հարաբերությունների զարգացման իրավահենությունը հիմնված է եղել 1990 թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի վրա:

Այսինքն՝ մեր պետության իրավական հիմքն Անկախության հռչակագիրն է: Ադրբեջանը նպատակ ունի փաստացիորեն բարձրացնել Անկախության հռչակագրի առոչնչության և իրավական ուժից հրաժարման պահանջ, որը հետագայում իրենց համար դառնալու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցի բարձրացման հենասյունը: Իրենք գործում են շատ տրամաբանական, պրոֆեսիոնալ և փոխկապակցված եղանակով: Գոյություն ունի քայլերի հերթականություն: Եթե, ի դժբախտություն մեզ, իրենց հաջողվեց այս իշխանությունների ձեռքով և դեմքով անցկացնել այդ չարաբաստիկ սահմանադրական փոփոխությունները, այնուհետև դրան զուգորդելու է Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու հիմնահարցը, դրանից հետո բարձրացվելու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցը»,-ընդգծում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը:

Ինչպե՞ս է օրվա իշխանությունը սա հրամցնելու ժողովրդին՝ որպես «լավ ապրելու» թեզի շարունակությո՞ւն: Մելոյանը կարծում է, որ նրանք իրենց մանիպուլ յատիվ թեզերը զուգորդում են ավելի խորքային ու վտանգավոր գործընթացներին: «Հրավիրվեցին խորհրդարանական լսումներ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցման հարցով: Սա՝ այն դեպքում, երբ որևէ հարթության վրա երբևիցե ԵՄ-ի կողմից չէր բարձրաձայնվել, քննարկվել կամ խորհրդակցվել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Այս մակարդակում այս հարցի բարձրացումը զավեշտ է և ակնհայտորեն գերմանիպուլատիվ բնույթ ունի: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար բավականին ականջահաճո է ԵՄ-ին անդամակցելու փաթեթավորմամբ հրամցվող հրուշակեղենը: Սակայն դա գոնե չնչին տոկոսային հարաբերակցությամբ պետք է իրատեսական լինի:

Պետությունն իրավունք չունի իր քաղաքացուն այդքան հիմարացնել և պետական ինստիտուտներին տրված գործիքակազմերն ու պետական ռեսուրսներն այդ նպատակով կիրարկել: Կարող էր վիզայի ազատականացման ենթատարրի կյանքի կոչման պրոցես քննարկվել որևէ հարթությունում, սակայն պետք է ընդգծել, որ թե՛ Սահմանադրությունը, թե՛ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն ունեն հստակ սահմանված դեպքեր, թե երբ ու որ հարցերով են հանրաքվեներ անցկացվում: Վերպետական մարմնին, օրինակ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցը հանրաքվեի առարկա է:

Սահմանադիրը դա դարձրել է հանրաքվեի առարկա՝ այդ որոշման լիազորությունը ընձեռելով և պատվիրակելով ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն: Ոչ թե պետական ինստիտուտները և պաշտոնատար անձինք, այլ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն որոշելու որևէ վերպետական կառույցին միանալու հարցը: Բայց պետք է ընդգծել, որ նման հարց օրակարգի որևէ մակարդակում բացակայում է: Եթե ԵՄ-ի հետ փոխհարաբերության հարց լիներ, այն միջազգային իրավունքի և միջազգային պայմանագրի լուծման առարկա է, միջազգային պայմանագրերի վավերացման համար ունենք այլ գործընթաց, ըստ Սահմանադրության և օրենքների, դա հանրաքվեի ներկայացման առարկա չէ:Այսպիսով՝ զուգահեռաբար նկատում ենք, որ սկսել են նոր Սահմանադրության ընդունումը բարեհաճ փաթեթավորմամբ ներկայացնել հանրությանը, կրկին Օվերտոնի պատուհանն են բացում, որպեսզի մարդկանց նախապատրաստեն՝ դրական տրամադրելով նմանատիպ փոփոխության հանդեպ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այն իրավիճակում ենք ապրում, որ մեր երկրում հակաիրավական, ապօրինի ընթացակարգերով, խախտելով Սահմանադրությունը, միջազգային իրավունքի և պրակտիկայի տրամաբանությունը, Հայաստանի Հանրապետությունից զիջվում են տարածքներ: «Սահմանադիրը Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխության լիազորությունը պատվիրակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն: Այսօր, առանց հանրաքվեի տեսքով քաղաքացու կարծիքը հարցնելու, հանձնվում են տարածքներ Հայաստանի Հանրապետության կազմից՝ արդարացնելով դա այն պատրվակով, որ դրանք թշնամական հողեր են:

Երեք իրավական հակափաստարկ կարող եմ նշել: Այդ տարածքները գյուղեր են, որոնք իրենց տեղանուններով ամրագրված են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով: Երկրորդ՝ այս տարածքների հայկական լինելու հանգամանքը փաստել է Կադաստրի պետական կոմիտեն՝ տալով այնտեղ բնակվող քաղաքացուն սեփականության վկայագիր, երրորդ՝ այդ գյուղերում ոչ վաղ անցյալում ընտրություններ են անցկացվել, որտեղ քաղաքացին իրացրել է իր ընտրական իրավունքը: Իրենց պնդումն ական է առ հանրություն ու պետականություն, որովհետև այն բացառապես երկրորդում ու կրկնում է ադրբեջանական պաշտոնյաների թեզերը: Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյան որևէ պարագայում իրավունք չունի իրեն այդպիսի արդարացում թույլ տալ: Հողեր են հանձնում առանց միջազգային որևէ փաստաթղթի առկայության: Ու թույլ են տալու, որ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ և սակարկություններ ներկայացնի:

Ինչպե՞ս է հնարավոր առանց իրավահեն փաստաթղթի հանձնել հսկայական տարածքներ ու անվտանգության գեթ մեկ երաշխիք պարունակող պարտավորվածություն չստանալ Ադրբեջանից: Այն, ինչ այսօր իրականացնում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, չի տեղավորվում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական, ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային որևէ կանոնի ներքո: Այս պայմաններում, որ գերիներ ունենք Ադրբեջանում, ավելին՝ եթե անգամ մեկ գերի ունենայինք, չէր կարելի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Նրանք թղթի վրա պարտավորություն էին ստանձնել. եթե չես կարողանում դրա կատարմանը պահանջատեր լինել, ի՞նչ «խաղաղության պայմանագրի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին կարող է խոսք լինել»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Ամենադիտված