Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զինվոր եմ տեսնում, սկսում եմ ուշադիր նայել, ուզում եմ Սամվելին տեսնել նրա մեջ». Սամվել Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անընդհատ արտագնա աշխատանքի էի մեկնում, իր մանկությունն էլ, կարծես, պատառիկներով տեսած լինեմ: Ինձ շատ էր սիրում»,-որդու մասին զրույցի ժամանակ ժպտում է հայրիկը:

Վստահաբար, հիշողություններով տեղափոխվում է նրա մանկություն և կյանքի երանելի օրեր: «Զանգահարում էր ինձ, ինչ-որ բան խնդրում և երբեք մերժում չէր ստանում՝ հեծանիվ, համակարգիչ, ամենալավը պետք է ունենար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Ստեփանը՝ Սամվելի հայրիկը:

Նշում է՝ որդին բնավորությամբ շատ կշռադատող էր: «Միշտ երկար մտածում էր մի հարցի շուրջ, տարբերակները ծանր ու թեթև անում ու հետո նոր որոշում՝ անել այս բանը, թե ոչ: Արդյունքում էլ միշտ ճիշտ էր դուրս գալիս»: Սամվելը ծնունդով Շիրակի մարզի Լանջիկ գյուղից է: Երեխաներից կրտսերն էր՝ քույր և եղբայր ունի: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: «Սովորելու հետ սեր չուներ: Ավելի շատ սիրում էր տեխնիկա՝ մեքենա, տրակտոր: Երկու տրակտոր ունեինք, մեքենա, որոնք Սամվելը 6-7-րդ դասարաններից արդեն սկսել էր օգտագործել»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Սամվելն ընդունվել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, ռադիոտեխնիկա մասնագիտացումն ուսումնասիրել: Հայրիկը հիշում է՝ նախքան բանակ զորակոչվելը որդուն առաջարկեց միասին գնալ Ռուսաստան, մի քանի ամիս աշխատել, հետո կվերադառնային, Սամվելը բանակ կգնար: Սամվելի անձնագրի ժամկետի հետ ինչ-որ խնդիր է առաջանում, նա հայրիկի հետ չի կարողանում մեկնել:

«Մեծ տղաս չէր ծառայել, Սամվելն էլ բավականին ծանրաքաշ էր՝ մոտ 110-120 կիլոգրամ քաշ ուներ, բացի դա էլ, երբ բժշկական հանձնաժողովում ստուգումներ էր անցել, հետազոտությունների ժամանակ կասկածելի բան էին նկատել: Այդ պատճառով իր բանակ գնալը վեց ամսով հետաձգվեց: Մի օր էլ զանգեց՝ պա՛պ, գնում եմ ծանուցագիրս վերցնեմ, գնամ բանակ: Իրեն ասում էի, որ նման բան չանի: Ռուսաստանում էի աշխատում, մեզ լուրեր էին հասնում, որ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակում, խանութի տերը, որտեղից գնումներ էինք կատարում, ադրբեջանցի էր, պատմում էր, որ եղբայրը հազիվ փախել, եկել է իր մոտ: Իմ մեջ անհանգստություն կար, Սամվելին խնդրում էի, որ ոչ մի բան չնախաձեռնի, մինչև գամ, հասնեմ: Բայց, դե, կորոնայի շրջանն էր, ճանապարհները փակել էին, ոչինչ անել չէինք կարող: Սիրով գնաց ծառայության, անգամ ասաց՝ ծառայեմ, որ չասեն, թե Ստյոպի երկու տղերքն էլ չեն ծառայել»:

2020 թ.-ի օգոստոսի 1-ին Սամվելը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Մեկ շաբաթ մնում է Ասկերանում, այնտեղից տեղափոխվում է Ստեփանակերտի Ցոր զորամասի հրետանային դիվիզիոն: Երկու ամսվա ծառայող էլ չէր Սամվելը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: «Ինքն էր ինձ զանգում, Ռուսաստանում էի, չգիտեի, թե իրեն երբ հարմար կլինի: Հոկտեմբերի 4-ին զանգեց, խոսում էինք, զգում էի, որ ձայնը մի տեսակ է: Ասաց՝ մեր հաց բերող ավտոյին են խփել, տղերքը զոհվել են: Կրակոցներ էին լսվում: Հոկտեմբերի 6-ին էլ ենք զրուցել, հետո հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը: Կրակոցների ձայներ էի լսում, ասացի՝ Սա՛մ, ո՞ւր ես: «Բունկերում եմ, դու հաշվի, թե քանի կրակոց է»: Հետո էլ ասաց, որ իր պատվին են կրակում տղաները, այդ կերպ շնորհավորում իր ծննդյան օրը»: Հոկտեմբերի 9-ին Սամվելը վերջին անգամ հայրիկի հետ է զրուցել, հոկտեմբերի 10-ին թշնամին ֆիքսել է տղաների հեռախոսները, որոնք լիցքավորման էին դրված, ու հարվածել է:

«ՄՈԲ-ի տղաների հեռախոսներով էին տուն զանգահարում: Վերջին անգամ տուն զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել է, որ ամեն ինչ լավ է: Այդ օրվանից հետո արդեն զանգ չի եղել: Միայն մեկ տղա հոկտեմբերի 12-ին զանգել է հայրիկին, ասել, որ իրենց վիճակը լավ չէ, կապն անջատվել է, ու դրանից հետո սկսեցինք տեղեկություններ ստանալ, թե ինչ է եղել զորքի հետ»: Հայրիկն ասում է՝ Ցորի հրետանավորների պատմությունը բոլորին է հայտնի, հիմա էլ գործը դատարանում է: Զրուցում ենք հայտնի պատմության մասին, թե ինչպես են տղաները չկրակելու հրաման ստացել, հիմա հարց է, թե ինչո՞ւ, հայտնի է այն, որ մեն-մենակ են մնացել թշնամու զորքի դիմաց, հրետանային զենքը փոխարինել են ինքնաձիգներով: Այդպես էլ օգնություն չստանալով՝ տղաներն անմահացել են: Շատ երկար տևեց նրանց «տունդարձի» ճանապարհը: Սամվելը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու տարածքում:

Սամվելն ընկերների հետ տուն է «վերադարձել» մեկ տարի անց: 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Ցորի ինը տղաների հոգեհանգստյան արարողությունն էր եկեղեցում, իսկ դեկտեմբերի 4-ին Սամվելն արդեն հայրենի Լանջիկում էր: Ստեփանն ասում է՝ որդին գյուղը շատ էր սիրում: «Մեծ ավտոտնակ էի սարքել, որ ցորեն ու գարի պահենք այդտեղ: Ասում էր՝ գամ, տանիքը կապենք, սա անենք, այն անենք, ներսում փոս փորենք, մեքենայի համար տեղ լինի, որ հարմար լինի մեքենայի վրա աշխատել: Այդ փոսը ես փորեցի միայն նրա համար, որ ինքն այդ գործը սկսել էր, ասացի՝ ավարտեմ: Մի կես մետր փորել էր, գնացել բանակ: Ես վերջացրեցի: Ասացի՝ թող իր ուզածով լինի»: Դժվար է հարցնել ապրելու ուժի մասին, դժվար է, որովհետև մեկ տարուց ավելի փնտրել որդուդ, փնտրել, սպասել, հուսալ, բայց, ավաղ...

Պարոն Ստեփանն ասում է՝ տեսանյութերում տեսել էր որդուն, կարծես քնած լիներ: «Այո, մտածում էի, որ գուցե հարվածել են, ընկել է, ուշաթափվել է: Ու սկսեցինք փնտրել իրեն: Մեկ տարի երկու ամսում թատերական դպրոց «ավարտեցի»: Գնում էի Երևան,Ղարաբաղ, գալիս էի տուն, ասում՝ հույս կա, այս կամ այն տեղանք են մտել, տղաներին չեն գտել, անգամ դեմքիս ժպիտ էի նկարում: Կարծես դերի մեջ լինեի: Հետո երեխեքին գտանք, երբ կնոջս ասացին, թե ինչ է եղել, կարծես իմ ուսերին մի մարդ նստած լիներ, որն իջավ: Թեթևացա»: Իսկ հիմա՝ ապրել հանուն Սամվելի, որ բոլորն իրեն ճանաչեն, որ բոլոր հնարավոր տեղերում հնչի Սամվելի անունը: «Երբ մի տեղ եմ գնում, միշտ Սամվելի մասին խոսում են, հիշում իրեն, ասում՝ մեր համար այսինչ բանն է արել: Հիմա բոլորի մեջ իմ երեխուն եմ փնտրում, զինվոր եմ տեսնում, սկսում եմ ուշադիր նայել, ուզում եմ Սամվելին տեսնել նրա մեջ, բայց Սամվելի նմանը չկա»:

Հ. Գ. - Սամվել Պողոսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Լանջիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Ամենադիտված