Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի Իրանի պատվաբեր առաջարկը մերժեցին. Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի հուշերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեհրանում հրատարակվել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի երկարամյա նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերը․ գիրքը 540 էջ է և բաղկացած է նախաբանից, վեց գլխից (տետր), վերջաբանից և ութ հավելվածից։ Հուշերում խոսվում է ԱԳՆ կառույցի, ԻԻՀ դիվանագիտության 45-ամյա պատմության, իր 32-ամյա ծառայության, պետական կառույցների հետ համագործակցության, երբեմնի անհարթությունների և արտաքին հարաբերությունների մասին։ Հայաստանի մասին ուղղակի ակնարկներ կան 5-րդ գլխում և վերջաբանում։ Մեծ տեղ է հատկացված Թուրքիային, Կովկասին, արաբական երկրներին, Ասիային, Աֆրիկային, Եվրոպային, Ռուսաստանին, Չինաստանին, Ամերիկաներին։

Պրն Զարիֆը «Կովկասյան առնչություններ» բաժնում (էջ 281-292) խոսելով Արցախի 44-օրյա պատերազմի և ԻԻՀ միջնորդության մասին գրում է․ «Հարձակումից երկու ամիս առաջ ԱԳՆ-ի Եվրոասիայի և Կովկասի մեր բաժինների տպավորությունն այն էր, որ սպասվում է Ադրբեջանի հարձակումը և Հայաստանի կատարյալ պարտությունը։ Ռուսաստանը թերևս պրն Փաշինյանի արևմտամետ հայացքները և երկրի ներսում ռուսամետ ուժերին հալածելու ջանքերը նկատի ունենալով՝ որոշեց այս պատերազմում չմիջամտել։ Կարող է այդ որոշման մեջ Պուտին-Էրդողան կապի նման՝ դեր ուներ նաև Պուտին-Ալիև անձնական կապերը։ Չի բացառվում, որ Ռուսաստանը Հայաստանին այլևս ռազմավարական գործընկեր չէր դիտարկում և Ադրբեջանի ռեսուրսները նկատի ունենալով՝ դեպի այդ կողմ էր հակվել։ Ռուսաստանն այն պահին սկսեց իր միջնորդությունը, երբ ազատագրվել էին ադրբեջանական գրավված տարածքները, վտանգվել էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը և, եթե պատերազմը քանի օր էլ շարունակվեր, Հայաստանի իշխանությունը կտապալվեր։ Այդ ժամանակ էր, որ ռուսները միջամտեցին և մոսկովյան բանակցություններում երկաթյա բռունցքով վերջ տվեցին պատերազմին։

Շատ կարևոր է, որ այդ օրերին մենք դոկտ Արաղչիին (Զարիֆի տեղակալ- ՏԴ) որպես Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ ուղարկեցինք Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա, որպեսզի ներկայացնի Թեհրանում պատրաստած մեր առաջարկը։ Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտ Արաղչին մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ․ ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին։ Մենք առաջարկում էինք կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը։ Մենք առաջարկում էինք նաև Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ հանդիպում՝ Ղարաբաղի օրակարգով։ Այս ձևաչափն առաջին անգամ Լավրովն էր առաջարկել, բայց մեր հետևողական լինելուց հետո ռուսները չընդառաջեցին․, ապա մեզ անտեսելով՝ Թուրքիային առաջ մղեցին։ Հրադադարի հսկման կետում ևս միայն Թուրքիան ու Ռուսաստանն էին, իսկ խաղաղապահները միայն ռուս էին։ Մենք ևս շեշտում էինք Իրանի ներկայության անհրաժեշտության մասին, ազերիներն ու հայերը համաձայն էին, թուրքերը դեմ չէին, բայց Ռուսաստանը մեր ներկայությունը անհրաժեշտ չէր համարում։

Իմ կարծիքով՝ Իրանի ներկայությունը համահունչ էր Ռուսաստանի Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա եռյակում ունեցած ռազմավարական դիրքին, բայց թերևս Ռուսաստանի լայնամասշտաբ գնահատման ծիրում Իրանի դիրքի հետ հակոտնյա էր։ Դոկտ Արաղչիի կողմից Իրանի ներկայացրած առաջին առաջարկի իրագործման գլխավոր արգելքը Հայաստանն էր։ Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի պատվաբեր առաջարկը մերժեցին։ Պրն Փաշինյանի վերաբերմունքը դոկտ Արաղչիի հանդեպ ամեն ինչն ի ցույց դրեց․ նա իր անփորձությամբ նրան ասել էր. «Դուք ուզում եք Հայաստանին ստիպել, որ իր պարտությունն ընդունի» (տեքստում անփորձության համար գրված է խամ -خام , որ պարսկերենում հում, խակ և անփորձ է նշանակում-ՏԴ)։ Անշուշտ դոկտ Արաղչին իր գերազանց դիվանագիտությամբ կարողացել էր պրն Փաշինյանին հանգստացնել, որ առաջարկն այդպես չընկալի»։

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված