Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է իր բանտերում ապօրինաբար ու շինծու մեղադրանքներով պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանի օրվա իշխանությունները, կարծես թե, դիտորդի դերում են և միայն ժամանակ առ ժամանակ կարող են միջազգային հարթակներում բարձրաձայնել այս հարցի մասին՝ ելնելով այսրոպեական քաղաքական նպատակահարմարությունից: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսնում է շատ նպատակային, բարձր պրոֆեսիոնալիզմով գործադրված ջանքեր իրավական թիմի կողմից:

«Սակայն այս գործողությունները ժամանակատարություն ունեն: Մյուս կողմից՝ դիվանագիտական և քաղաքական աշխատանքում նկատում ենք թերացումներ, և նաև բանակցային գործընթացն է, կարծես, սխալ տրամաբանությամբ ընթանում: Մարդասիրական հարցերի լուծումն ընկալվում է որպես քաղաքական հարցերի հանգուցալուծման ածանցվող հետևանք, ոչ թե նախապայման, այդ թվում՝ խաղաղության շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Իմ գնահատմամբ, առանց մարդասիրական խնդիրների լուծման, չենք կարող խաղաղության մասին խոսել: Այդ խնդիրների լուծումը նախ և առաջ պետք է ծառայի որպես հիմք և ապացույց, որ խաղաղությունը կարող է կենսունակ, երկարատև լինել, և այն իմիտացնող բնույթ չունի: Քանի դեռ այս խնդիրներն իրենց լուծումը չեն ստացել, պետք է բացառվի նաև այլաբնույթ հարթություններում փաստաթղթերի ստորագրումը: Կարծում եմ՝ այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, ցավոք, Հայաստանի իշխանությունները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, և կայացվող որոշումները չեն արտացոլում լիարժեք սուվերենությամբ օժտված պետության դիրքորոշումը, և արդյունքում մեզ համար այս խնդիրներն այս պահին էլ մնացել են անկատար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը:

Նշում է՝ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս այն երկխոսությունը, որ կարող է լինել հրաժարում դատական գործընթացներից: «Ինձ համար դա անթույլատրելի է նաև այն տեսանկյունից, որ այս պահին թեկուզ ժամանակավոր, թեկուզ միջանկյալ հաղթանակը Հայաստանը հստակորեն արձանագրել է հենց իրավական գործընթացներում, նաև իրավաբանական թիմերն են հաջողությամբ գործել, վարել և հաղթել ադրբեջանական պետությանը: Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավական հարթակն է: Ուստի, այդ հարթակում առկա զինատեսակներից Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի հրաժարվել, քանի դեռ իրեն հուզող խնդիրները երաշխավորված լուծումներ չեն ստացել»,-նշում է մեր զրուցակիցը: Մանրամասնում է նաև, թե օրվա իշխանությունների այս քայլը երկարաժամկետ կտրվածքով ինչ հետևանքներ կարող է ունենալ:

«Հրաժարվենք իրավական պահանջատիրությունից, բոլոր խնդիրները կստանան քաղաքական ճանապարհով հանգուցալուծումներ: Բայց, ցավոք, քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը վայրի է, այն արտացոլում է ոչ թե արդարությունը, ճշմարտությունը և իրավունքը, այլ ուժեղի քմահաճույքները: Կստացվի, որ միջպետական նշանակություն ունեցող հարցերը ոչ թե լուծում են ստացել իրավական ճանապարհով, որտեղ արտացոլված են օրենքով, միջազգային փաստաթղթերով պաշտպանվող պետությունների կամ նրանց քաղաքացիների շահերը, այլ վայրի քաղաքականության արդյունքում պաշտպանվել են հենց Ադրբեջանի շահերը, որոնք հակասում են հենց միջազգային իրավունքին: Վերջին տարիներին Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ խախտելով Հայաստանի սուվերենությունը, բայց շատ ավելի վտանգավոր է, որ այն պետական մակարդակով ծրագրում և իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ պատերազմական հանցագործություններ, և իրավական գործընթացներից հրաժարվելը կնշանակի, որ քաղաքական գործընթացներով օրինականացվում է Ադրբեջանի՝ պատկերավոր ասած՝ այս ավարը, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքին»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Ադրբեջանի վարքագծին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը, չի՞ նկատում Ադրբեջանում տեղի ունեցող դատական ապօրինի գործընթացները: Սահակյանն արձագանքում է՝ միջազգային հանրության լռությունն իր համար շատ ընկալելի է: «Եթե նրանք տեսնում են հարցի քաղաքական լուծում երկխոսության ճանապարհով, որի պայմաններում չեն վտանգի իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ, այդ լռությունը կսպասարկի միջազգային կառույցների կամ պետությունների շահերը: Տարածաշրջանում տարիներ ի վեր Ադրբեջանը կարողացել է ավելի մեծ հետաքրքրություններ ստեղծել գերտերությունների համար, քան Հայաստանը: Ուստի, այդ լռությամբ միջազգային գործընկերները վերջնարդյունքում սպասարկում են իրենց իսկ սեփական՝ ազգային, պետական շահերը, չվտանգելով հանուն Հայաստանի իրենց բարիդրացիական փոխհարաբերությունները տնտեսական, ռազմական ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ, որն ավելի ազդեցիկ և մեծ հետաքրքրություն ներկայացնող պետություն է դարձել այս տարածաշրջանում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանը գործի է դնում բոլոր ջանքերը տարբեր ոլորտների հայ գործիչներին հեղինակազրկելու համար: Խաղաղության նոբել յան մրցանակի առաջադրված Ռուբեն Վարդանյանի դեմ մի իսկական արշավ սկսեց, ամեն ինչ մատուցվեց հակառուսականության ընդհանուր տիրույթում: «Պետք է հասկանանք Ռուբեն Վարդանյան ֆենոմենը: Կարծում եմ՝ Ադրբեջանի ընկալումներում դա այն անձն է, որն, իրականացնելով հայանպաստ գործունեություն, կարողացել է նպաստել հայկականությանն առնչվող խնդիրների լուծմանը: Ուժեղ հայը, ուժեղ Հայաստանը կամ ուժեղ Արցախը հակակոնցեպտուալ են ադրբեջանական քաղաքականությանը, և նրանք պատրաստ են վնասազերծել բոլոր այն անձանց, կառույցներին, որոնք կարող են նպաստ բերել հայկական պետականության ուժեղացմանը կամ հայի տեսակի զարգացմանն ու հզորացմանը: Ռուբեն Վարդանյանի և տարբեր ժամանակահատվածներում այլ անձանց գործունեությունն է նպաստել զարգացմանը և ընկալվել որպես Ադրբեջանին վնասող, նրանք այդ քարոզչությունն իրականացնելու են, և այդ քարոզչական ճանապարհին օգտագործվելու են անձինք, ռեսուրսներ, կապեր և այլն:

Կարծում եմ՝ Ադրբեջանը կարողանում է ներքին իր տրամադրությունների վրա ազդել իր գործելակերպով, կարծում եմ՝ անգամ Հայաստանի քաղաքական դաշտը այս փուլում ենթարկվում է նաև ադրբեջանական ազդեցություններին: Ուստի, այս համատեքստում պետք է դիտարկել այդ արշավը»,ասում է իրավապաշտպանը: Հայաստանի օրվա իշխանություններն իրենց յուրաքանչյուր քայլ արդարացնում են խաղաղություն հաստատելու, «խաղաղության պայմանագիր» կնքելու ցանկությամբ: Որևէ բանական մարդ չի կարող չցանկանալ խաղաղություն, բայց իշխանությունների այս չմտածված, չհաշվարկված, անհիմն քայլերն արդյոք մեզ էլ ավելի խոցելի չեն դարձնո՞ւմ: «Խաղաղությունն իսկապես մեծ ձեռքբերում է յուրաքանչյուր հաջողակ պետության համար, և սա այնքան կարևոր նպատակ է, որ որոշ միջոցներ պետք է գործադրվեն:

Առանց իրական խաղաղության չենք կարող ապահով և անվտանգ Հայաստան կառուցել: Բայց իմ գնահատմամբ, խաղաղությունը պետք է պարտադրել: Խաղաղությունը չի շնորհվում մուրացկանության արդյունքում: Բոլոր այն պետությունները, որոնք կարողացել են անվտանգություն ապահովել իրենց քաղաքացիների համար, պարտադրել են խաղաղություն, և այդ երկարատև խաղաղության գրավականն ուժեղ պետությունն է: Այլ պայմաններում խաղաղության թեզն ընդամենը միջոց է ագրեսիվ քաղաքականություն վարելու, ընդմիջումներ վերցնելու, վերադասավորումների համար: Չգիտեմ որևէ փորձ, երբ թույլ պետությունը կարող է ագրեսիվ ձգտումներ ունեցող հարևան պետությունից երաշխավորել իր անվտանգությունը՝ պարզապես խաղաղության վերաբերյալ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելով: Դրա համար խաղաղությանը վերաբերող փաստաթղթերը նախ պետք է ունենան պատշաճ իրավական երաշխավորվածություն, ինչը նշանակում է, որ դրանք պետք է սպասարկեն իրավական գործընթացները:

Հայաստանը դրանից հրաժարվելու պարզապես իրավունք չունի: Մյուս կողմից, այդ խաղաղությունը պետք է պարտադրել երկրում լրջագույն ռեֆորմներ իրականացնելու ճանապարհով: Դրանք նախ և առաջ պետք է ուղղված լինեն երկրի պաշտպանունակությանը և հայրենիքի նկատմամբ հայրենասիրական վերաբերմունքի ամրապնդմանը: Եթե այդ գործոնները համակցվեն, կկարողանանք կերտել խաղաղություն, այլապես խաղաղության այս օրակարգը կեղծ եմ համարում, և, իմ գնահատմամբ, դա Ադրբեջանի կողմից ժամանակ շահելու, վերադասավորվելու, իսկ երկարաժամկետ կտրվածքով նաև Հայաստանը զավթելու քաղաքականության մի մաս է»,-եզրափակում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Ամենադիտված