Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի իշխանությունները իսկապես հայրենասիրական դիրքորոշում են որդեգրել, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը անդունդն է քաշում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net–ը «Վրաստանը խելքի է եկել, իսկ Փաշինյանը Հայաստանը անդունդն է քաշում» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 15-ից 24-ը Հայաստանի տարածքում տեղի կունենան «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Ըստ politnavigator.net-ի միջազգային վերլուծաբան Այնուր Կուրմանովի, այդ իրադարձությունը չի հանդիսանում շարքային ռազմական համագործակցություն և իր մեջ ունի թաքնված աշխարհաքաղաքական հետևանքներ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Հետաքրքիր է, որ, միևնույն ժամանակ, հարևան Վրաստանում Պենտագոնը չեղարկել է «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները, որոնք նախատեսված էին հուլիսի վերջին, և դա մեծ ռեզոնանս է առաջացրել:

Պենտագոնի՝ «երկկողմ հարաբերությունների վերանայման» այդպիսի լակոնիկ բացատրությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ և ստիպում է այդ ամենում հետին դրդապատճառներ փնտրել: Իրավիճակը քաղաքական սուր երանգ է ստացել վրացական իշխանությունների հայտարարություններից հետո։ Թբիլիսին բացահայտ մեղադրել էր ԱՄՆ-ին՝ իրեն Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ ներքաշելու փորձի մեջ։ ԱՄՆ-ի պատասխանը Վրաստանին, ի վերջո, արտահայտվել է ինչպես համատեղ զորավարժությունների չեղարկումով, այնպես էլ Բրյուսելի կողմից ԵՄին երկրի ինտեգրման դադարեցմամբ։ Այժմ, ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության, արևմտյան հետախուզական ծառայությունները Վրաստանում նախապատրաստում են տեղական Մայդան, որպեսզի իշխանության բերեն իրենց խամաճիկներին։ Այս ամենը ցույց է տալիս, որ վրացական իշխանությունները իսկապես հայրենասիրական դիրքորոշում են որդեգրել՝ հրաժարվելով «սուրբ զոհի» ու «տաշեղների» դերից։

Բայց Երևանն է ուրախությամբ Թբիլիսիից ստանձնել էստաֆետը՝ հավակնելով լինել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Հայաստանում վարժանքների՝ պաշտոնապես հայտարարված նպատակն է բարձրացնել հայկական խաղաղապահ ուժերի մարտունակության մակարդակը։ Սակայն նշված նպատակների հետևում երևում են նաև ավելի խոր շարժառիթներ։ Շատ փորձագետներ «Արծիվ գործընկեր 2024»-ը համարում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման հստակ ազդանշան, որը կարող է լրջորեն փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Նախ՝ չի կարելի չնկատել այս ամենի ժամանակային համատեքստը: Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց Երևանի մերժումը, ինչպես նաև ռուս խաղաղապահների և զինվորականների հասցեին քննադատությունը դրա ուղղակի վկայությունն են։

Երկրորդ հերթին՝ Հայաստանը որպես զորավարժությունների վայր ընտրելը կարող է մեկնաբանվել որպես Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի փորձ։ Դա հատկապես ակնառու է տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճի լույսի ներքո, որոնք սերտ կապեր են պահպանում Արևմուտքի հետ: Որոշ փորձագետներ նույնիսկ պնդում են, որ նման կերպ Պենտագոնն ուսումնասիրում է ռազմական գործողությունների ապագա թատերաբեմը: Իզուր չէ, որ շատերը ներկայիս իրավիճակը համեմատում են տասը տարի առաջվա այն իրավիճակի հետ, երբ Վրաստանն էր ակտիվորեն մերձենում ՆԱՏՕ-ին։ Երևի թե սա ընդամենը տարածքի հետախուզում է ամերիկացի զինվորականների կողմից, մանավանդ որ զորախմբի մի մասը մնալու է հանրապետությունում իբր ԱՄՆ դեսպանատունը պաշտպանելու համար։ Իրականում նրանք կարող են հանդես գալ որպես հրահանգիչներ այն արևմտամետ ուժերի կիսառազմական կազմավորումների համար, որոնք կնպատակադրվեն արգելափակել Գյումրու ռուսական ռազմակայանը և հարձակվել ադրբեջանական զինվորականների վրա՝ Բաքվի պատասխան հարվածը սադրելու նպատակով։

Նույն դերը կարող են խաղալ նաև ֆրանսիացի զինվորականները, որոնց տեղակայման մասին մեկ ամիս առաջ հայտարարել էին Հայաստանի իշխանությունները։ Բայց իրականում նրանք չեն կարող պաշտպանել Հայաստանը Ադրբեջանից, փոխարենը տարածաշրջանում կհրահրեն արյունահեղություն, ինչպես նաև հնարավոր քաղաքացիական պատերազմ։ Հասկանալի է, որ Երևանի ներկայիս վարչակարգն ապագայում չի կարող լիովին փոխարինել Թբիլիսիին, քանի որ չունի բոլոր հնարավորությունները և աշխարհագրորեն գտնվում է ավելի հարավում, բայց կարող է դառնալ ռուսաֆոբիայի գլխավոր հենակետ և մշտական սադրանքների աղբյուր։ Նույն կարծիքին է նաև «Հայաստանի հականացիստական ճակատի» համակարգող Հայկ Այվազյանը։ «Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից Հայաստանը կարող է զբաղեցնել Վրաստանի տեղը։

Վրաստանն ընդհանուր սահման ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը՝ ոչ: Այսինքն, Հայաստանն ինքը չի կարող գործիք ծառայել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։ Սակայն Հայաստանի իշխանությունները կարող են հայ-ադրբեջանական նոր պատերազմ հրահրել, ինչը չափազանց անցանկալի է Ռուսաստանի համար։ Կարծում եմ՝ հենց դրան են փորձում հասնել ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ իրենց կողմը գրավելով Հայաստանին: Թվում է, թե զինում են, վարժանքներ են անցկացնում, ինչը Հայաստանում ստեղծում է պատրանք, որ կա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմաքաղաքական օգնությունը՝ զսպելու Ադրբեջանին: Փաստացի, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այս քայլերով Ադրբեջանին հրահրում են նոր պատերազմի, և ինչ-որ պահի Ադրբեջանը կարող է ենթարկվել այդ սադրանքին»,նշել է Հայկ Այվազյանը։ Եվ այդ ամենն արդեն իսկ ունի անուղղակի հաստատում, քանի որ Վաշինգտոնը հանկարծ սկսել է հրաժարվել հիմնական խաղաղարարի դերից՝ կտրուկ կրճատելով բոլոր նախկին միջնորդական խորհրդակցություններն ու առաքելությունները Երևանի և Բաքվի միջև։

Յանկիներն ուղղակի կորցրել են կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելու թեմայի նկատմամբ հետաքրքրությունը։ Ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի նման կասեցումը ներառված է Սպիտակ տան անմիջական ծրագրերում այն իրավիճակում, երբ անհնար կլինի Վրաստանի տարածքը վերածել երկրորդ ճակատի: Հիմա անգլո-սաքսոններին պետք է, Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների մղելով, ստանալ նոր զինված սրացում։ Եվ ամերիկացի դիվերսանտներն ու ֆրանսիացի զինվորականները պետք է Հայաստանի ներսում ստեղծեն անհրաժեշտ ֆոն և լարված իրավիճակ նման սցենարի իրականացման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարի
Ամենադիտված