Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ է Հայաստանում հայտնվելու ամերիկյան ատոմակայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները նախատեսում են կառուցել նոր ատոմակայան, որը կլրացնի և հետագայում ամբողջությամբ կփոխարինի Մեծամորի խարխուլ ատոմակայանին, և ԱՄՆ-ն է խոստացել կառուցել այն նախանշելով երկարաժամկետ համագործակցության ծրագրեր, գրում է Vestikavkaza.ru-ն։

Հայաստանի իշխանությունները բովանդակային բանակցություններ են սկսել Միացյալ Նահանգների հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ, վերջերս հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Քննարկումներ են ընթանում ԱՄՆ-ի հետ իրավական դաշտի շուրջ առանց որի անհնար է առաջ շարժվել: Այս պահին, կարող եմ ասել, որ գնդակն ԱՄՆ-ի դաշտում է, իսկ հետո երբ կավարտվեն ներքին ընթացակարգերը մենք կսկսենք աշխատել»,- ասել է Արմեն Գրիգորյանը: Եվ սա միանվագ զարգացում չէ, այլ Միացյալ Նահանգների հետ երկարաժամկետ համագործակցության սկիզբ, նշել է նա։ Նաև հայկական պատվիրակությունը շուտով կմեկնի ԱՄՆ ծանոթանալու փոքր մոդուլային միջուկային ռեակտորների հնարավորություններին, որոնք ԱՄՆ-ը մտադիր է տրամադրել Հայաստանին։ Այժմ Հայաստանի իշխանությունները գտնվում են խաչմերուկում՝ մի կողմից 2022 թվականի վերջին Հայաստանը «Ռոսատոմի» հետ հուշագիր է ստորագրել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ, և արդեն սկսվել են նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, մյուս կողմից, Վաշինգտոնի հետ հարաբերություններ հաստատելու հեռանկարներն են շատ գայթակղիչ։ Ո՞ր ճանապարհն են ընտրելու Երևանում:

Ինչպես նշել է Vestikavkaza.ru-ի ավագ վերլուծաբան Անդրեյ Պետրովը, ամերիկյան արտադրության նոր ատոմակայան ստանալու Հայաստանի ցանկության պատճառները միանգամայն հասկանալի են։ «Նախ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտն ավանդաբար կախված է ատոմային էներգիայի արտադրությունից, երկրում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության մոտ 25%-ը ստացվում է Մեծամորի Հայկական ատոմակայանից: Բացի դա Հայաստանը չունի ածխաջրածնային հումքի հարուստ պաշարներ: Այդ երկու գործոնները ստեղծում են հանրապետության էներգետիկ անվտանգության կախվածությունը Հայկական ատոմակայանից, որը շատ մաշված է և որոշակի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Ինչո՞ւ այս դեպքում Հայաստանի իշխանությունները չեն սահմանափակվում միայն «Ռոսատոմ»-ի հետ Հայկական ատոմակայանի լրացուցիչ բլոկների վերանորոգման, շահագործման և կառուցման շուրջ համագործակցությամբ, այլ փորձում են ամերիկյան ընկերությունների հետ պայմանավորվել բոլորովին նոր էլեկտրակայանի մասին: 

«Հայկական ատոմակայանի փակումը Երևանի եվրատլանտյան նկրտումներին Արևմուտքի հետագա աջակցության պայմաններից մեկն է, ինչի մասին համաձայնություն է կայացվել ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև հանդիպման փակ հատվածում։ Երկրորդ հերթին վերջին տարիներին Երևանի հակառուսական ուղղվածության պատճառով «Ռոսատոմի» հետ համաձայնության գալը դժվար կլինի: Բացի դա Արևմուտքը չափազանց բացասաբար կանդրադառնա նման գործարքին, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել «Ռոսատոմի» մի քանի դուստր ձեռնարկությունների դեմ և շարունակում է հնարավորություններ փնտրել արգելելու այդ ռուսական պետական ​​կորպորացիայի հետ ցանկացած շփում»,- պարզաբանել է Անդրեյ Պետրովը:

««Ռոսատոմի» հետ փոխգործակցության աճող քաղաքական թունավորությունը ստիպում է Հայաստանի իշխանություններին, որոնք քծնում են Արևմուտքին, խնդրել ԱՄՆ-ին ինքնուրույն իրականացնել Հայկական ատոմակայանի փակման մասին պայմանավորվածությունները։ Եվ հիմա ժամանակն է այդ քաղաքական նախագծը գործնական հարթության հասցնել»,- հավելել է ավագ վերլուծաբանը:

Փորձագետն նաև ընդգծել է, որ Հայաստանում ամերիկյան արտադրության ատոմակայան կառուցելու գաղափարը տնտեսական պատճառներով անիրատեսական է թվում։ «Ամերիկյան ատոմակայանը շատ ավելի թանկ և անհարմար կլինի Հայաստանի համար, քան ռուսականը: ԱՄՆ-ում չկան ձեռնարկություններ, որոնք ծառայությունների ամբողջ տեսականին են մատուցում: «Build-Own-Operate» պրակտիկան ընդունված չէ, երբ ընկերությունը կառուցում է ատոմակայան և շահագործում մինչև դրա փակումը: Երևանը նաև չի կարող ակնկալել արտոնյալ միլիարդավոր դոլարների վարկ Վաշինգտոնից, որպեսի կառուցի ատոմակայան: Դատելով խոստացված ֆինանսական աջակցությունից, ԱՄՆ-ը շատ քիչ բյուջե է հատկացրել Հայաստանին հակառուսական կուրսի համար»,- ասել է Անդրեյ Պետրովը:

«Այս բոլոր գործոնները նշանակում են, որ Հայաստանը պետք է սեփական միջոցներով կառուցի ամերիկյան ատոմակայան և պայմանագրեր կնքի մի շարք ընկերությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը, հասկանալով հանրապետության քաղաքականապես կաշկանդված հանգամանքները, կբարձրացնի իր ծառայությունների գները:

Ծախսերը կկազմեն 20-30 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստանի բյուջեն ընդամենը 7 միլիարդ դոլար է, այսինքն դրանք անիրատեսական ծախսեր են հանրապետության համար։ Եվ պետք է ավելացնել, որ եթե ամերիկյան ատոմակայան կառուցվի, ապա վառելիքը պետք է տեղափոխվի ԱՄՆ-ից, ինչը կբերի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացում»,- նշել է ավագ վերլուծաբանը։

«Իրականում, Հայաստանի համար տնտեսապես շահավետ և իրատեսական կլինի համաձայնել «Ռոսատոմ»-ի հետ նոր ատոմակայան կառուցել նույն «Կառուցել-շահագործել-փակել» սխեմայով, որն այժմ օգտագործվում է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման ժամանակ: «Ռոսատոմ»-ը ինքնուրույն ֆինանսավորում կգտնի նախագծի համար (վարկ վերցնելով ռուսական բանկերից), միայնակ կկատարի բոլոր շինարարական աշխատանքները, կգործարկի կայանը, կբերի ռուսական էժան վառելիք և կպահպանի ատոմակայանը, իսկ Հայաստանը պետք է միայն սպառի արտադրվածը։ Սակայն դրան խանգարում է Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ոլորտից պոկելու Փաշինյանի թիմի մղումը։ Կոլեկտիվ Արևմուտքին այս ամենը չի հետաքրքրում, արևմտյան քաղաքական գործիչները դիտարկում են Երևանը միայն որպես սակարկության առարկա Մոսկվայի հետ, ամեն ինչ իր գինն ունի, և վերջ: Կարելի է նույնիսկ հաշվարկել, թե նման քայլը որքան կարժենա հանրապետության բյուջեն»,- եզրափակել է վերլուծաբանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված