Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք». զոհված զինվորի մայրը ապշեցնող դրվագներ է պատմում վարչապետի հետ հանդիպումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ը գրում է․

«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները եւ դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պոլիէթիլենային տոպրակների մեջ գետնին գցելու սահմռկեցուցիչ տեսարանից հետո զինվորների ծնողները երդվեցին, որ պատասխանատուներից որեւէ մեկը անպատիժ չպիտի մնա: 3 տարի է անցել, երդումն ուժի մեջ է, պատասխանատուները՝ ազատության մեջ:

«Մտել եմ մորգ ու տեսել եմ իմ որդուն, ատում եմ ինձ, որ դեռ ապրում եմ այդ ահավոր տեսարանից հետո: Մարմնիս ամբողջ բջիջով ատում եմ էս իշխանությանը: Ես իմ ու իմ որդու մասունքի առաջ երդվեցի, որ վրեժս լուծելու եմ, ուղղակի չեք պատկերացնի ինչքան դժվար է վրեժի ցասումով ապրելը»,- սա գրել է զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը՝ խնդրելով հրապարակել:

Առաջարկեցինք զրուցել, եւ այն, ինչ Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Նաիրան՝ մանրամասներ ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ու նրա արձագանքից, պարզապես անպատկերացնելի է, ուստի ներկայացնում ենք զրույցի այդ հատվածն ամբողջությամբ.

«Ապրիլի 12-ն էր, Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանդիպումը շատ թեժ էր, շատ ծանր էր, դժվար էր: Վերջում ծնողների նյարդերը էլ չէին դիմանում, ոչ մի ձեւի ճակատագրերը հայտնի չէին դառնում: Էդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք ու դուրս եկավ ինքը էդ նիստերի դահլիճից: Էդ օրը հենց ինքը իր բերնով էր ասել, որ կան տղաների մարմիններ, ուղղակի նույնականացում չեն եղել, կարող է եւ թշնամու մարմիններն ենք բերել, որովհետեւ իրենք հագուստներն են փոխել: Ու հաջորդ օրը միանգամից  60 հոգու զանգ է գալիս, որ դուք ունեք նույնականացված մարմիններ: էդ 60 հոգու մեջ ես էլ էի: Գնացի Հերացի, մի ամբողջ ոստիկանական պատ էր շարված: Եթե իրանք ճիշտ էին, էդ պատն ինչի՞ համար էր, ինչի՞ց էին իրենք պաշտպանվում: Գնացի Քննչական,  ինձ ասեցին, որ երեխայի մարմինը գտնվում է Աբովյանում, գնացի Աբովյան, ու էդ ժամանակ բժշկին դիմեցի, որ  սառնարանը բացեն, ես իմ երեխային տեսնեմ, եթե ես զգամ, նմանություն գտնեմ, մոր սիրտս զգա, ես կվերցնեմ իմ երեխային: Բժիշկը ամեն ձեւ չթողեց, որ ես էդ րոպեին մտնեի այդտեղ, քանի որ երեխեքը գետնին էին՝ ոչ պատշաճ վիճակում: Բժշկի էդ խառնաշփոթ վիճակից ես եկա ու կրկնակի ԴՆԹ անալիզ տվեցի, 3 ամիս սպասեցի, որ պատասխանը գար: 3 ամիս եմ սպասել, քանի որ Բիշարյանն ասում էր 48 ժամ, դա դարձավ 3 ամիս: Երկար դռներ բախելուց հետո, ուղիղ 9 ամիս լրանալու օրը զանգեցին, թե՝ ձերը համընկել է: Պարզվեց իմ երեխան հենց Աբովյանի մորգի երեխան էր, ուղղակի Աբովյանից տեղափոխել էին Մարտունի՝ ծնողների բացահայտումից հետո»:

Ճշտեցինք՝ մատ ինչի՞ էր թափ տալիս Փաշինյանը ծնողների վրա, ինչո՞ւ էր դա անում՝ Նաիրա Մարգարյանը պատասխանեց.

«Որովհետեւ էն ժամանակ լուրեր էին տարածվել, որ երեխեքը Պարսկաստան կարող էին անցած լինել, ես դիմեցի Արսեն Թորոսյանին, ասեցի՝ անծուխ կրակ չի լինի, ուրեմն մի բան կա, հնարավոր է սահմանն անցած լինեն, Թորոսյանն ասեց՝ էդպիսի լուր չկա: Տղամարդիկ (զոհվածների ծնողները) ջղայնացան, թե ինչի՞ ես դու խառնվում, եթե դու դրանից տեղյակ չես, դու Պարսկաստանում եղե՞լ ես, հնարավոր է այնտեղ են: Էդ  րոպեին Նիկոլ Փաշինյանը ջղայնացավ, մատ թափ տվեց, թե դուք կտեսնեք ձեր հալը, թե մենք մեզ կարգին չենք պահում, բռնկվել ենք, բարձր տոնով եք խոսացել»:

Նաիրա Մարգարյանը եւս մի ուշագրավ դրվագ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից.

«Իր պատճառով շրջափակման մեջ մնացած 6 զինվորները զոհվեցին, 6-ին գտան: Ծնողների մոտ սլաքն ուղղեց լրագրողների վրա, թե՝ եթե լրագրողները չբարձրաձայնեին, իրենց տեղը չէին իմանա: Բայց այդ ծնողները ավելի շուտ գիտեին, որ իրենց տղաները ողջ են: Նիկոլ Փաշինյանին հենց էդ տղաներից մեկի մաման էր, իմ կողքը նստած էր էդ հանդիպման ժամանակ, ասեց՝ իմ տղան ողջ է, այս-այս նշանները կան, որ իմ տղան կա, անտառում է, իրեն զանգել են: Ինքը  դառավ կողքինին, ասեց՝ բա որ կենդանի են, ասենք, ողջ են, իրանք ինչո՞վ են սնվում: Իրան մենակ էդ հարցը հուզեց՝ ուտելը, իրան մենակ էդ սնվելը հետաքրքրեց, ոչ թե ինչ դիվանագիտական աշխատանքներ կարող են տանել թշնամու հետ, ինչ միջոցներ ձեռնարկեն, որ էդ երեխեքին անփորձանք դուրս հանեն: Առաջ ասում էր՝ էն 17 կուսակցություններն են, իրենց պատճառով չեն թողնում մտնենք իրենց տարածքները, երեխեքի մարմինները հանենք, ընդդիմադիրներն են: Ինքը միշտ մեղավոր է, բայց  սխալները գցում է մեկելների վրա: Հիմա այդ մայրը ոչ թե Նիկոլին է մեղադրում, այլ լրագրողներին»»:

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված