Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018 թ. Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները. Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018 թ. իրադարձություններից հետո Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է ռուսաստանյան առաջատար «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում։ Ըստ թերթի, Կարապետյանը երեք տարի եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, զբաղեցրել ԳՇ պետի տեղակալի, պաշտպանության նախարարի պաշտոնները։

Գեներալ-մայորը պատմել է Փաշինյանի հետ աշխատանքի մասին, նշել, որ սկզբնական փուլում նա լսում էր խորհուրդներն ու հանձնարարականները։ «Օրինակ, 2018-2021 թթ. նա չէր համարձակվում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, չէր խոսում Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Իմ հեռանալուց հետո, ցավոք, դիրքորոշումները փոխվեցին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Գեներալ-մայորը նշել է, որ դեռ 2018 թ. է կանխատեսել, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ է լինելու, որտեղ Հայաստանը պարտվելու է։ «Ինչի՞ վրա էի հիմնվում։ Վիճակագրությունն ու բաց տվյալները բավարար էին։ 1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համադրելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնի, հարևան երկրում ապրում էր 6 մլն մարդ։ Երկու հանրապետություններն էլ բյուջե և բանակային ստրուկտուրաներ չունեին։ Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել՝ շնորհիվ ծագումով հայ խորհրդային սպաների, հաղթեցինք։ 30 տարի անց Հայաստանում 2,5 մլն մարդ էր մնացել, Ադրբեջանը հասել էր 10 միլիոնի։ Բյուջեներն ու զինված ուժերն անհամեմատելի էին։ Նրանց բանակը հասել էր 150 հազարի՝ 800 հազար ռեզերվով, մեր ցուցանիշները՝ անգամներ պակաս էին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե ի՞նչ էր արվում՝ իրավիճակը բեկելու համար, պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե առաջարկել է օգնություն հայցել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից, բայց իր առաջարկն արձագանք չի ստացել։ «Ողբերգությունն այն էր, որ կառավարող թիմի մեծ մասը թույլ էր պատկերացնում զինված ուժերի կարիքները։ Բավարար է ասել, որ նրանցից գրեթե ոչ ոք բանակում չէր ծառայել»,- պատմել է Կարապետյանը՝ հավելել, թե զինվորականությունը բավական լավ է գործել, հնարավորությունների սահմաններում մաքառել, բայց քաղաքական ղեկավարության գործողություններն աղետի են հանգեցրել։ Ավելին, ըստ պաշտպանության նախկին նախարարի, առաջարկել է պատերազմից հետո Հայաստան-Ռուսաստան հատուկ գործակցություն սկսել՝ զինված ուժերը կարգի բերելու համար, բայց Փաշինյանի թիմը ոչինչ չի արել։ Արշակ Կարապետյանը նաև նշել է, թե զինվորականներին մեղավոր կարգելուց հետո Փաշինյանի թիմը որոշեց պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Խոսելով 2023 թ. իրադարձությունների մասին՝ գեներալ-մայորը նշել է, թե սեպտեմբերին ևս մեկ սխալ եղավ, Ղարաբաղը հանձնեցին գործնականում առանց կռվի, թեև դիմադրելու բոլոր պայմանները կային։ Միայն սպառազինություն Արցախում կար 5 միլիարդ դոլարի չափով։ «Կրկին մենք տեսանք քաղաքական ղեկավարության կաթվածը»,- ասել է Կարապետյանը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, նշել, թե ինքն էլ բազմիցս քննադատել է այդ կառույցին, բայց ՀԱՊԿ-ն լքելու դեպքում Հայաստանին կարող են դուրս թողնել ԵԱՏՄ-ից, Մաքսային միությունից։ «Մասնակից երկրներն առանց մեզ յոլա կգնան, իսկ ո՞ւր ենք մենք տեղավորելու մեր ծիրանն ու կոնյակը։ Այդ գնորդներին գտնելը բարդ է»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով, այլ ռազմական դաշնակիցներ գտնելն էլ բարդ է, ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ նոր պատերազմը հնարավոր է։ «Ադրբեջանին առաջին հերթին հետաքրքրում է ցամաքային կապը Նաիջևանի հետ, որ ուղիղ կապ հաստատի Թուրքիայի հետ։ Այդ ծրագրի իրագործումը ցավոտ կհարվածի Ադրբեջանին։ Հայաստանը Բուֆեր է, անգամ երաշխավոր Ադրբեջանի գոյության համար»,- նշել է Կարապետյանը։

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված