Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է դրսևորվում Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում այնպիսի հանրային մոտեցում է ձևավորվել, որ Արևմուտքն է Հայաստանի գլխավոր աջակիցը տարածաշրջանում, և արևմտյան երկրները թույլ չեն տա, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացնի Հայաստանի նկատմամբ, մանավանդ որ խոսվում է, թե կլիմայական համաժողովից հետո՝ նոյեմբերին, Բաքուն նախապատրաստվում է հերթական ագրեսիան ձեռնարկել։ Այսպիսի մոտեցման ձևավորմանը նպաստում են նաև Բաքվից ու Անկարայից հնչող այնպիսի հայտարարությունները, թե Հայաստանը աջակցություն է վայելում որոշ արևմտյան երկրների կողմից, որոնք, իբր թե, փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե իսկապես Արևմուտքը կգնա՞ Բաքվի ախորժակը զսպելու ուղղությամբ, կարելի է գտնել անցած մի քանի տարվա ու դեռևս թարմ իրադարձությունները դիտարկելու արդյունքում։

Այս հարցում հատկապես կարևոր է դիտարկել Արևմուտքի առաջատար ուժի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը որպես գերտերություն։ 2020 թվականին Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծեց, որի ժամանակ էլ ԱՄՆից հայտարարություններ հնչեցին, թե կոչ են անում հրադադար հաստատել, բայց ամերիկյան կողմից այդպես էլ անհրաժեշտ միջամտություն տեղի չունեցավ ռազմական գործողությունները կանգնեցնելու ուղղությամբ։ Փոխարենն ուշացումով, երբ արդեն հայկական կողմի վիճակը բավական բարդ էր, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը։ Իսկ ահա 2021 թվականին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ արեց զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի հետ սահմանից, բայց այդ կոչին որևէ կոնկրետ քայլ չհետևեց։ Ու այդպես էլ ՀՀ ինքնիշխան տարածքները մնում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Արդյո՞ք Վաշինգտոնն ի վիճակի չէր Ադրբեջանի վրա ազդել։ Եթե նայում ենք ԱՄՆ ունեցած համաշխարհային ազդեցությանը, ապա Բաքվի վրա ճնշում գործադրելը կարող էր ընդամենը ժամերի հարց լինել։

Մի քանի պատժամիջոցների մասին հայտարարությունը բավական էր, որ Ալիևը խելոքանար։ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զսպող քայլեր չձեռնարկվեցին նաև այն ժամանակ, երբ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման էր ենթարկվում։ Մի քանի կոնգրեսականներ ուղերձներ էին հղում իրենց իշխանություններին, սակայն սայլն այդպես էլ տեղից չէր շարժվում։ Իսկ ահա անցած տարվա սեպտեմբերին Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը սենատորներին հավաստիացնում էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, սակայն օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա ու բռնի տեղահանության ենթարկեց արցախահայությանը։

Արցախում ցեղասպանական գործողությունների իրականացումից հետո Բայդենի վարչակազմը Հայաստան ուղարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին, այն էլ՝ այնպիսի առաքելությամբ, որ արցախցիներին որոշակի հումանիտար օգնություն տրամադրվի։ Իհարկե, բացարձակ անընդունելի է թերագնահատել մարդասիրական աջակցության կարևորությունը, սակայն արդյո՞ք միայն արցախցիներին տրամադրվող այդ օգնությունը հարցի լուծում էր, երբ մարդիկ ամիսներ շարունակ շրջափակման զրկանքները կրելուց հետո հիմա էլ զրկվում են իրենց տուն ու տեղից ու ընդհանրապես հայրենիքից։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն օրերս կրկին Հայաստան էր այցելել, այս անգամ՝ Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը նպաստելու հարցով։ Ու Արցախի հայաթափման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց, թե Պետքարտուղարությունում ուսումնասիրում են տեղի ունեցած իրադարձությունները։

Բայց հարցն այն է, որ Արցախում տեղի ունեցած հանցագործությունները փաստագրված են ու տեղի են ունեցել ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, ու ամեն ինչ այնքան պարզ է, որ տևական ուսումնասիրության կարիք անգամ չկա։ Այլ հարց է, որ Վաշինգտոնում չեն ցանկանում իրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ համապատասխան հետևանքներով։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ասել էր, որ իմաստ չունի գնալ Շուշի, սակայն երկու օր անց նա ոչ միայն այցելեց այդ քաղաք, այլև բառ անգամ չարտաբերեց էթնիկ զտումների, արցախահայության բռնի տեղահանության ու Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Սակայն ամենազարմանալին այն է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ հեռախոսազրույց է ունենում Ալիևի հետ ու հորդորում նրան գերիներին ազատ արձակել, սակայն այդ հորդորներից հետո գերիներին ազատ արձակելու մասով որևէ տեղաշարժ չի արձանագրվում։

Դրան զուգահեռ ամերիկյան պաշտոնյաները նշում են, թե աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն բանակցությունները կողմերի միջև տեղի են ունենում գլխավորապես առանց միջնորդների, ինչի արդյունքում էլ Ադրբեջանը ճնշում է գործադրում հայկական կողմի վրա և հող նախապատրաստում նոր հարձակման համար։ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին մասնավորաբար կարող էր դրսևորվել այնպես, որ Վաշինգտոնը միջնորդի, ինչու չէ՝ նաև երաշխավորի դեր ստանձներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հաշտության պայմանագրի կնքման համատեքստում։ Այլապես ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու մասին հայտարարությունները վերածվում են դատարկ խոսքերի։ Եվ ուշագրավ է նաև, որ ամերիկյան բազմաթիվ վերլուծաբաններ ու փորձագետներ քննադատում են Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որով կանաչ լույս է վառվում բռնապետական Ալիևի վարչակազմի առաջ, որը թքած ունի ժողովրդավարության վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա
Ամենադիտված