Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում մենք, հղում անելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա: Նաև նշել էինք, որ «ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն»:

«Փաստ» թերթը դիմեց նաև «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել այն մասին, թե ինչ է կատարվում վարժարանի շուրջ: Տնօրենը մեր լրագրողին տեղեկացրեց, որ վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա։ «Ստուգումներն անցկացվել են օրենքի շրջանակում, առանց խախտումների, ուստի քաղաքական ենթատեքստի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նմանատիպ ստուգումները, թեև որոշակի լարվածություն են մտցնում, բայց, որպես կանոն, հնարավորություն են տալիս վեր հանելու որոշ բացթողումներ, անելու հետևություններ և առավել արդյունավետ կազմակերպելու կրթական գործընթացը»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հենց այդ միտքն էր ինքն իր խոսքում արտահայտել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարության հետ վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ։

Տնօրենն անդրադարձավ մեր հրապարակման այն դիտարկումներին, որ «հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը», ինչպես նաև որ «այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից»։Մեր զրուցակիցը նշեց, որ «Քվանտ» վարժարանում արձակուրդները դեռ սկսված չեն. «Կրթական գործընթացը այս օրերին շարունակվում է, իսկ աշնանը նախատեսված հերթական ստուգումների մասին վարժարանը, ինչպես ստուգումների ցանկում գտնվող մի շարք այլ դպրոցներ, տեղեկացված է վաղուց»։

Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա վարժարանի տնօրենը դրանք առնվազն անհասկանալի կամ տարօրինակ է համարում: «Հենց այս տարվա մարտին ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով ներդրումային ծրագրի շրջանակում «Քվանտ» վարժարանին են օտարվել հարևանությամբ գտնվող շենք-շինություններ՝ իրենց սպասարկման տարածքով, ինչին արձագանքել էին բազմաթիվ լրատվամիջոցներ, և ինչի մասին գիտեն բոլորը։ Կառավարության կողմից ընթացք է տրվել նաև վարժարանի զարգացման հետ կապված մեկ այլ շատ հետաքրքիր ծրագրի: Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ հարաբերություններին՝ կարևոր է նշել, որ «Քվանտ» վարժարանի տնօրենը անդամ է նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված Մանկավարժական ակումբի, որի շրջանակում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, փոխնախարար և այլն) և դպրոցների տնօրենների հանդիպումներն անցնում են աշխատանքային առողջ մթնոլորտում, և բաց, անկաշկանդ քննարկվում է հանրակրթությանը վերաբերող ցանկացած հարց, այդ թվում՝ սուր, խնդրահարույց։ Նման մի հանդիպում էլ անցկացվեց ս. թ. հուլիսի 12-ին «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում»,-ասում է Ռոբերտ Վարդանյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 1991 թ. հիմնադրված «Քվանտ» վարժարանը արդյունավետ գործունեություն է ծավալում ՀՀ կրթության ոլորտում ու պետության հետ համատեղ իրականացրել և այժմ էլ իրականացնում է կրթության զարգացմանը միտված մի շարք ծրագրեր՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն փորձով։ «Վարժարանն արդեն մի քանի տասնամյակ հաստատուն քայլերով գնում է առաջ՝ իր առջև դնելով նորանոր խնդիրներ և փորձելով գտնել դրանց արդյունավետ լուծումներ»,-ասաց տնօրենը՝ միևնույն ժամանակ իրականությանը ոչ համապատասխան գնահատելով վարժարանի աշակերտների՝ միջազգային օլիմպիադաներում 67-տոկոսանոց արդյունքի մասին տեղեկությունը, ինչպես նաև անհասկանալի ու անընդունելի համարելով, ընդհանրապես, տարբեր կրթական հաստատությունների միջև լարվածություն առաջացնելու որևէ փորձ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված