Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս անգա՞մ էլ Բանդուրյանները ջրից չոր դուրս կգան․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Սեւանի թերակղզում երեկ գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ, որի ժամանակ սպանվել է Սեւանի ավագանու անդամ, քաղաքում հայտնի ատամնաբույժ, 3 երեխայի հայր Արսեն Աֆիյանը, եւ 2 անձ վիրավորվել, տարբեր վարկածներ են պտտվում։

Դեպքի վայրը «Բոհեմիան ռեզորթ» հյուրանոցի ռեստորանն է, որին մոտ աղբյուրը «Հրապարակին» որոշ մանրամասներ փոխանցեց։ Ըստ մի վարկածի՝ ռեստորանի այցելուների միջեւ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ սեղաններից մեկի մոտ նստածներն անհարգալից են խոսել մատուցողի հետ։ Մատուցողը «խելոք ու համեստ» տղամարդ է եղել, ով մոտեցել է սեղանին՝ իր աշխատանքը կատարելու։

Սեղանի մոտ նստած են եղել Արսեն Աֆիյանը, ով ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր, նրա հորեղբորորդին՝ Էդգար անունով, եւ ընկերը՝ նախկին ճանապարհային ոստիկան, «Բոհեմիան ռեզորթի» անվտանգության աշխատակից Աղասի Ալոյանը։ Նրանք ծաղրել են մատուցողին, սկսել բարձր ձայնով ծիծաղել։
Մյուս սեղանի մոտ նստածների թվում եղել են նորատուսցի Արա Բանդուրյանի որդին՝ 19-ամյա Լյովա Բանդուրյանը, եւ կարատեի բազմակի չեմպիոն՝ 40-ամյա Միսաք Փաշիկյանը, ով այս տարվա փետրվարից հետախուզման մեջ է։ Նրան 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելով եւ խարդախությամբ ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ բանկային փոխանցումներ կատարելու պատրվակով՝ ձեռք է բերել եւ հափշտակել ընդհանուր 115.482.685 ՀՀ դրամին համարժեք 209.500 եվրո գումար»: Դատաքննություն է ընթացել, եւ, ըստ Դատալեքսում հրապարակված տեղեկատվության, «07.12.2023 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Միսաք Սամվելի Փաշիկյանը չի ներկայացել: Վերջինիս ուղարկված ծանուցագիրը դատարանում հետ է ստացվել «Տեղում չի» նշումով: Դատական նիստը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 20.02.2024 թվականին»: Այս տարվա փետրվարի 20-ին եւս Փաշիկյանը չի ներկայացել դատին, դատարանը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ, եւ նա «հայտնաբերվել» է երեկ` տեղի ունեցած ողբերգությունից հետո:  «Դե, ավտարիտետ տղերք են, պարզ ա, իրանց էդ պահը դուր չէր կարա գալ, որ մատուցողին ձեռ են առնում, մոտեցել են, որ կարգի հրավիրեն, ու սկսվել է»,- պատմում է մեր աղբյուրը։

Ըստ մեկ այլ վարկածի, որը շրջանառվում է Սեւան քաղաքում, վեճը ծագել է բարձր խոսելու եւ ծիծաղելու պատճառով։ Սեղանից սեղան իրար սաստել են, ապա լեզվակռիվ է սկսվել, հետո՝ ծեծկռտուք, եւ կրակոցներ են հնչել, որից հետո Արսեն Աֆիյանը որովայնի շրջանում վիրավորված վիճակում մեքենան վարելով՝ հասել է Սեւան քաղաք։ Այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ մեքենան շուռ է եկել։ Արսենին եւ Էդգարին սեւանցիներն են տեղափոխել հիվանդանոց:

Կողմերից ո՞ր մեկն է առաջինը կրակել, եւ արդյո՞ք երկուսն էլ զինված են եղել։ ՔԿ-ից պատասխանում են․ «Երկու ատրճանակ է հայտնաբերվել, քննություն է իրականացվում՝ պարզելու, թե դրանք ովքեր են կրել եւ կիրառել»։ Քրեական վարույթ է նախաձեռնված ՔՕ 44-155՝ «Սպանության փորձ», 297՝ «Խուլիգանություն», եւ 335՝ «Հրազենի․․․ ապօրինի շրջանառություն» հոդվածներով։ Լյովա Բանդուրյանն ու Միսաք Փաշիկյանը ձերբակալված են։
Ապօրինի զենք պահելու կասկածանքով անցյալ տարի նույն Միսաք Փաշիկյանը եւ Նորատուսցի Ալիկը հատուկ օպերացիայի շրջանակում բերման էին ենթարկվել Երեւանի Բաբաջանյան փողոցից՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից։ Ուշագրավ է, որ հետախուզման մեջ գտնվող Փաշիկյանն այնքան ինքնավստահ է եղել, որ ոչ միայն ազատ պտտվել է Սեւանի հանգստյան վայրերով, այլեւ ռիսկով նոր քրեական պատմության մեջ է ընկել, որից հետո միայն «հայտնաբերվել» է։

Ինչ վերաբերում է Բանդուրյան եղբայրներին, ապա հանրային վայրերում կրակելը նրանց ընտանեկան ավանդույթներից է։ Նորատուսցի Բանդուրյանները՝ Արա եւ Ալիկ, տասնյակ տարիներ Գեղարքունիքի մարզում անպատիժ հանցագործություններ են կատարում, ապա ազատ արձակվում։ Անցյալ տարի էլ՝ հոկտեմբերի 13-ին, Արա Բանդուրյանը «Հուկման» գիշերային ակումբում էր կրակ բացել պատերի վրա, այնպես, որ իրավապահները ստիպված են եղել քանդել ակումբի պատերը՝ պարկուճները հանելու համար։

Բանդուրյանների մասնակցությամբ այլ աղմկոտ քրեական պատմություններ էլ են եղել, բայց նրանք ջրից միշտ չոր են դուրս եկել, քանի որ կարողացել են լեզու գտնել ե՛ւ հին, ե՛ւ նոր իշխանությունների հետ։ Գեղարքունիքում պատմում են, որ հիմա էլ ՔՊ-ականներն են նրանց հովանավորում։ Մասնավորապես, Չաղ Ռուստամը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, որոնց միջնորդությամբ 2018 թվականի հուլիսին, դեռ մինչեւ արդարացման դատավճիռը, Նորատուսցուն ազատեցին կալանքից։ Սասուն Միքայելյանն այն ժամանակ հայտարարեց, որ չի ճանաչել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկին, ուղղակի նա հիվանդ էր, իսկ հիվանդ մարդուն դժվար է կալանքի տակ մնալը։ «Ինչի՞ եք շինել հայոց հարց»,- հարցին հարցով էր պատասխանել Սասուն Միքայելյանը։ Հայկ Սարգսյանը հերքում է։ «Նշված անձանց չեմ ճանաչում, երբեւէ տեսած, հանդիպած չկամ, երբեւէ չեմ առնչվել: Բացի դրանից, որ չեմ ճանաչում, Հայաստանում հովանավորչության էջը փակ է»։

Այնպես որ, զարմանալի չէ, որ Սեւանում մարդիկ վստահ են՝ Բանդուրյաններին նորից կներեն։

Հիշեցնենք․ 2016 թվականին Ալիկ Բանդուրյանը ձերբակալվել էր «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած Գեւորգ Ավետիսյանի եւ Մուշեղ Մուշեղյանի գործով, ապա, 2 տարի հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին արդարացվեց եւ ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ հայտարարելով, որ Գասպարյան Վովայի պատվերը չեղավ։ Մի 20 տարի առաջ Գավառում Բանդուրյաններն ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, մեկին դանակահարել էին, որը մահացել էր։ Մի տասը տարի առաջ էլ նրանք հետախուզման մեջ էին Ֆրանսիայի քրեական մարմինների կողմից՝ անձի առեւանգում կազմակերպելու համար։
Այնպես որ՝ կրիմինալը շարունակում է ծաղկել մեր երկրում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները
Ամենադիտված