Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզում նպատակս անձնական արդյունքներս բարելավելն է. լողորդ Արթուր Բարսեղյան

ՍՊՈՐՏ

Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Հայաստանն անկախության տարիներին աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և Օլիմպիական խաղերի լողի մրցումներում եզրափակչի մասնակից չի ունեցել: Սառույցը կոտրվել է 2018 թ., երբ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել պատանեկան Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Մեծահասակների պայքարում Փարիզ-2024-ն Արթուրի երկրորդ Օլիմպիական խաղերն են լինելու:

-Արթո՛ւր, երբվանի՞ց եք զբաղվում լողով:

-3 տարեկանում եմ սկսել լողի հաճախումներս, երբ պապիկս ինձ տարել էր Դավիթ Համբարձումյանի անվան լողի մասնագիտացված մարզադպրոց: Լողալ իմանալը, իսկապես, շատ կարևոր է. այն առողջություն է: Պրոֆեսիոնալ սպորտում նորամուտս ու առաջին հաջողությունս գրանցել եմ 12 տարեկանում՝ լրացնելով սպորտի վարպետի նորման: Հայաստանի առաջնություններում և տարատեսակ մրցումներում հանդես գալով էլ սկսվել է իմ պրոֆեսիոնալ կարիերան:

-2018 թ. Բուենոս-Այրեսում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում ցույց եք տվել աննախադեպ արդյունք՝ դուրս գալով եզրափակիչ փուլ: Արդյոք դա Ձեր կարիերայի լավագո՞ւյն պահն էր:

-Թերևս այո: Այդ խաղերից շատ լավ ու վառ հիշողություններ ունեմ: Շատ էմոցիոնալ ապրումներ եմ ունեցել: Հազվադեպ է լինում, որ Հայաստանից այդպիսի արդյունք գրանցվի: Շատ հաճելի էր:

-Այս մարզաձևում ի՞նչն է ամենաշատը Ձեզ գրավում:

-Լողն անհատական մարզաձև է, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական կողմերը շատ են՝ սովորում ես լողալ, ունենում ես առողջ, հասուն ու պինդ մարմին, բարձր դիմադրողականություն և եթե անգամ հիվանդանում ես, շատ արագ կարողանում ես հաղթահարել: Ինչ վերաբերում է բացասական կողմերին, դրանք, թերևս, այն մկանային, ջլային և ոսկրային ցավերն են, որոնք ընթացքում ձեռք ես բերում՝ դառնալով էլ ավելի պրոֆեսիոնալ: Սա, իհարկե, կարող է անդրադառնալ քո ամբողջ կյանքի վրա: Բոլոր մարզիկներն ապրում են այդ խնդիրներով: Ամեն դեպքում դրական կողմերին ավելի շատ ենք փորձում ուշադրություն դարձնել:

-Ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտն, ու Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առաձնանանում:

-Եթե անկեղծ, Հայաստանից դուրս բոլոր մրցումներն ինձ համար միևնույն սանդղակի վրա են: Մրցումը մրցում է. կապ չունի՝ մրցելու ես գետո՞ւմ, ծովո՞ւմ, թե՞ լողավազանում: Օլիմպիական խաղերն առհասարակ լավ հնարավորություն են նաև հին ընկերներին տեսնելու: Առհասարակ, մրցումները ես ասոցացնում եմ ընտանիքի անդամների՝ տարբեր վայրերից միավորման հետ: Այս առումով ևս ուրախ եմ, քանի որ կտեսնեմ իմ վաղեմի ընկերներին: Պատրաստ եմ լավ մասնակցության՝ առաջին հերթին անձնական արդյունքներս բարելավելու: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

-Օլիմպիական խաղերին նախապատրաստությունը տարբերվո՞ւմ է միջազգային մյուս մրցաշարերից, թեկուզ՝ հոգեբանորեն:

-Երբեմն պրոֆեսիոնալ մարզիկները, իրենց սպորտում կայանալով և հաջողությունների հասնելով, յուրաքանչյուր մրցման վերաբերվում են որպես հերթական ստուգատեսի: Ինձ համար ևս Փարիզ-2024-ը ևս մեկ մրցում է լինելու՝ պարզապես ավելի մեծ մասշտաբներով: Ամեն դեպքում Օլիմպիական խաղերին մասնակցելու միտքն ադրենալին է տալիս: Միևնույն ժամանակ, ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք դեռևս երազանք են պահում և ձգտում են մասնակցել Օլիմպիական խաղերին՝ թեկուզ պարզապես տոմս գնելով և մրցումներին հետևելով. դա հիանալի է:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել որպես մարզիկ և որպես անհատ:

-Անկասկած, ավելի հասուն և փորձառու եմ դարձել:

-Իսկ ի՞նչ նախապատրաստություն եք անցել Փարիզի Օլիմպական խաղերին ընդառաջ:

-Մեկ տարի գտնվել եմ Ֆրանսիայում՝ մարզումներ անցկացնելով մարզաձևի միջազգային ֆեդերացիայի World Aquatics ծրագրի շրջանակում: Ինձ բախտ էր վիճակվել ընդգրկվել ֆրանսիացիների թիմում, ունեցել եմ շատ լավ մարզիչ, որն աշխատում էր բացթողումների վրա: Հիմնականում աշխատում էինք դիմադրողականության, երկար տարածություններ հաղթահարելու վրա, որպեսզի մարմինը տարիներ շարունակ պատրաստ լինի մրցումների՝ ուժային առումով: Շատ ծանր ու դժվար հավաքներ ենք ունեցել, անգամ՝ սարերում: Այդուհանդերձ, Հայաստանում արագության վրա ավելի լավ էինք աշխատում: Ֆրանսիայում իմ մարզիչն ասաց, որ ուժերս Օլիմպիական խաղերում կերևա. վստահեցի նրան: Շատ մեծ փորձառություն ստացա և բարելավեցի գիտելիքներս: Այժմ արդեն մարզումներս կշարունակեմ Հայաստանի մարզիչներիս հետ:

-Ո՞ր արդյունքը բավարար կհամարեք Փարիզ-2024-ում:

-Անձնական ցուցանիշներս բարելավելը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ցույց տվեցի արդյունք, որը մինչ օրս չեմ գերազանցել (50 մ ազատ լողաոճում՝ 23․14 վրկ): Շատ կցանկանամ բարելավել այն: Փարիզի խաղերին մասնակցելու եմ «սպիտակ քարտով»: Չկարողացա վարկանիշ նվաճել, ինչը շատ ցավոտ է ինձ համար: Ես գիտեմ, թե ինչի եմ ունակ, բայց ինչ-ինչ պատճառներով իմ ունակությունները սահմանափակված են: Չկարողացա նվաճել այն, ինչը պետք է նվաճեի, ու սա շատ ծանր է ինձ համար: Ժամանակային սպորտում ամեն ինչ որոշում են վայրկյանները, միլիվայրկյանները: Մենք անընդհատ աշխատում ենք՝ 0,001 վայրկյան լավացնելու ուղղությամբ:

Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո
Ամենադիտված