Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կառավարության՝ հուլիսի 18-ի նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:

Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` 3312:

Որոշմամբ նախատեսված նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 45 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 75 ուսումնական հաստատության` 116 մասնագիտությամբ:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք, ըստ մասնագիտությունների, տեղերի նվազագույն քանակի ապահովումը:

Որոշմամբ նախատեսված անվճար ուսուցման տեղերն առաջնայինը կհատկացվեն ՀՀ մարզերում գործող ՄԿՈւ հաստատություններին:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսվել է նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով 320 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 238 պահուստային տեղ:

Նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում», «Զարդակիրառական նշանակության կաշվե գեղարվեստական իրերի պատրաստում», «Կահույքի արտադրության տեխնոլոգիա», «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում» մասնագիտություններին: Միջին մասնագիտական կրթական ծրագրով նախատեսվում է շարունակել փորձարարական կարգով ներդրված` «Ռոբոտաշինություն», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում», «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում», «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա», «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունների պահուստային տեղերի հատկացումը:

2024-2025 ուսումնական տարում նախատեսվում է ներդնել նաև ներքոնշյալ մասնագիտությունները.

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով.

  • «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Կարող՝ կաշվե իրերի» որակավորում,
  • «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության «Էլեկտրիկ՝ ավտոմեքենաների ծրագրային արատորոշման և սպասարկման» որակավորում,
  • «Ապակու արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Օպերատոր՝ ապակու կտրման և մշակման արտադրության» որակավորում:

Միջին մասնագիտական կրթական ծրագրով.

  • «Կենսաքիմիական արտադրություն» մասնագիտության «Տեխնոլոգ` կենսաքիմիական արտադրության» որակավորում,
  • «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության «Տեխնիկ-շահագործող՝ երկաթուղային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման» որակավորում,
  • «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության «Տեխնիկ-կարգավար՝ օդային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման» որակավորում,
  • «Երկրորդային հումքի վերամշակում» մասնագիտության «Տեխնոլոգ՝ երկրորդային հումքի վերամշակման տեխնոլոգիական գործընթացի» որակավորում,
  • «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտության «Դիզայներ՝ համակարգչային գրաֆիկայի» որակավորում:

Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 28 ուսումնական հաստատություններում:

Որոշմամբ սահմանվել է նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը. այդ մասնագիտություններով ընդունվածներին նախատեսվում է տրամադրել բարձր կրթաթոշակ:

Մասնագիտություններն ընտրվել են հետևյալ սկզբունքներից ելնելով՝

  • պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը,
  • տվյալ ոլորտների շրջանակում այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը, և որոնցով գրանցվում է աշխատաշուկայի մեծ պահանջարկ:

ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով:

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին գերազանց առաջադիմության դեպքում տրվում է 25000 դրամի չափով կրթաթոշակ:

Գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողին, որն ունի գերազանց առաջադիմություն, տրամադրվում է լրացուցիչ 5000 դրամ կրթաթոշակ:

Հաշվի առնելով, որ առաջնահերթ մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել է մեկ տարի՝ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար է համարել 2024-2025 թվականի համար առաջնահերթ մասնագիտությունների էական փոփոխություն չկատարել: Ցանկը ավելացել է միայն «Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն» մասնագիտությամբ:

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված